Չամիչ ջան.Քրիստոս ----եկեղեցի, փեսա համեմատականը՝ մեծ.շատ մեծ խորհուրդ ունի և առավել քան տեղին համեմատություն է։ այստեղ ոչ մի կնոջ իրավունքների ոտնահարման նշույլ անգամ չկա։
ընտանիք կազմելու գործում անհրաժեշտ է երկուստեգ համաձայնություն։եթէ որևէ աղջիկ իր նախապատվությունը տվել է որևէ տղայի՝նախ պետք է իրեն հարմարեցնի այն արժանիքներին ՝որը պարտադիր է համարում տղան(կուսություն.առաքինություն.խոնարհություն և ամբողջակն նվիրում)։
որից հետո շատ մեծ է հավանականությունը. որ տղան կնտրի հենց իրեն։ բայց ամեն դեպքում. անժխտելի փաստ է որ ընտրությունը տղայինն է։ իհարկէ հարսնացուն ազատ կամք ունի՝ ընդունելու միության հրավերքը. կամ մերժելու։ ինչպես հիմա՝ շատերը մերժում են Քրիստոսի հրավերքը։
Ինչպես Ադամի կողոսկրից վերցվվեց իր հարսնացուն.այնպես էլ նույն խորհրդով եկեղեցի հիմնելուց խոցվեց Քրիստոսի կողը։
ինչպես հարսը մտնելով փեսայի տուն՝փոխում է իր ապրելաձևը և շատ սովորույըներ. նմանապես Քրիստոսով նոր մարդ դարձած Քրիստոնյան փոխում է իր ապրելաձևը։
ինչպես եկեղեցին Քրիստոսով մեկ մարմին է.որի գլուխը Քրիստոսն է՝այնպես էլ այր և կին մեկ մարմին են և ընտանիքի ղեկավարը տղամարդն է։
ինչպես հարսը մտնելով փեսայի տուն դառնում է ընտանիքի լիիրավ անդամ՝այնպես էլ անձը մտնելով եկեղեցի դառնում է Աստվածային խորհուրդների լիարժեք մասնակից։
օրինակներն ու համեմատականները շատ են.բայց հիմա բավարարվենք այսքանով։ Չամիչ ջան .այսպիսի արտահայտություն Քրիստոնեության մեջ ուղղակի գոյություն չունի։ Իհարկէ դու կարող ես դավանել ցանկացած գաղափարախոսություն կամ ուսմունք՝քո իրավունքն է ։Բայց խնդրում եմ մի համեմեք այդ ինքնագոյ համոզմունքները Քրիստոնեական դավանանքով։ Աստված ամենուր չէ և ամենքի մեջ չէ։ Աստված չկա այնտեղ որտեղ մեղքն է թագավորում Աստված չկա այն մարդու սրտում ով չի ընդունել Նրան։ Բայց Աստված չի ուզում նաև մեղավորի կորուստը։
Իսկ քո մատնանշած անջրպետը Աստծո և աշխարհի միջև՝կա՛։և այդ ես չեմ ասում.այլ կտակարանը
ՙԻնքը աշխարհի մեջ էր և աշխարհը Նրանով եղավ.բայց աշհարհը Նրան չընդունեց՚
Ավետարան ըստ Հովհանու 1.10 խոսքից։ Այստեղ խոսքս հավատալ չհավատալու մասին չէ .այլ ընկալելու։ոչ ոքի համար Աստծո խոսքը անընկալելի բարդություն կամ բարձրագույն մաթեմաթիկա չէ. որ չկարողանան ընկալեն։ իսկ հավատալ կամ ոչ ամեն մեկի կամքն է։
իսկ ով փնտրում է՝նա գտնում է։և ով թակում է նրա առաջ բացվում է։
ես անձամբ չեմ խորշում Աստծո առաջ ողորմելի լինելուց.քանզի ամեն մի շունչս Նրա ողորմածության արդյունքն է։
գրված է ՙՈվ որ իր անձը խոնարհեցնի՝նա պետք է բարձրանա՚
շատ կարևոր է որ զգացմունքը չհաղթահարի բանականությանը։Հնարավոր է սիրես մեկին.բայց նրա որոշակի արարքների համար դեմ գնաս զգացմունքիդ և հեռացնես քեզանից։
Աստված բացարձակ Սեր է և Լույս է.և Նրա մեջ բնավ խավար չկա։ուստի ովքեր խավարում են գտնվում.չեն կարող լինել նրա մեջ։
Չամիչ ջան նորից եմ ասում՝որևէ ցանկություն չունեմ բռնանալու քո կամ Սելավիի համոզմունքների վրա։ Մենք բոլորս ազատ կամքի տեր մարդիք ենք և ամեն մեկս կարող ենք մեր սրտի և ուզածի պես ՙաստվածպաշտություն՚ ստեղծել մեզ համար.ինքներս մեզ արդարացնելու համար։
և ես չէի միջամտի ձեր կարծիքներին եթե չփորձեիք վերամարմնավորումը կամ այլ նորամուծությունները կապել Քրիստոնեության հետ։
Քրիստոնեությունը կոսմոպոլիտ հավատք չէ։ այն ունի շատ հստակ և նեղ ճանապարհ ու իրականում ոչ մի ընդհանուր բան չունի այլ ուսմունքների հետ։
Բարին ընդ ձեզ։

Էջանիշներ