Կտրուկ ջան աշխարհում գոյություն ունի մարդկանց կառավարելի պահելու երկու ձև, մեկը վախի միջոցով, մյուսը փոխշահավետ համաձայնության միջոցով:
Երրորդ ձև գոյություն չունի: Միայն այս երկու ձևերով է մարդը ղեկավարվում ու դառնում կառավարելի:
Սերը երբեք չի վախեցնում և չի ձգտում որևիցէ մեկին կառավարելի պահի,
Օրինակ՝
«Տես ես քեզ ասում եմ, հետո չասես չեմ իմացել, եթե չապաշխարհես չես փրկվի, սատանայի բաժին կդառնաս և կտառապես դժողքում, այ տես, եթե չես հավատում նայի, Հիսուսնա ասել»:
Այս արտահայտության մեջ բացարձակ Սեր արտահայտող զգացմունք չկա, այստեղ քողարկված վախ կա, որը կամ գիտակցաբար, կամ անգիտակից թաքցնումա այդ արտահայտությունը այդպես ներկայացնող մարդը, և ակամայից այդ մարդը վախի ազդեցությունից դրթված սկսումա հարցնել, բա ինչ պիտի անեմ, ու ասողը գեղեցիկ ձևով մատնանշումա իրենց հավաքույթի վայրը:
Սակայն մարդկանց պետք չի վախեցնել, պարզապես պիտի ծանոթացնել Աստծո Սիրո հետ, այլ ոչ թե հոգեբանական դիվերսիայի շնորհիվ «միակ ճիշտ ճանապարհը ցույց տալ»:
Կտրուկ ջան դու այստեղից հետևություն արա իմ ասածի իմաստը:
Թե ով, ինչպես է մարդկանց կառավարելի դարձնում, և կերակրում իր հասկացածի չափով: