Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
Սելավի ջան դու լրիվ մարմնավոր մտածելակերպի ես գնացել, լավ քեզ նման ասեմ...
Մարդու մեջ կա հոգևոր մի աշխարհ որը չի փոխվում անկախ նրա մաշկի գույնից սեռից ու պատկանելիությունից, մարդու մեջ կա մի բան որը չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։
Եթե չինացին ծնվեր հայաստանում ու սովորեր հայկական միջավայրում ինձնից շատ կծիծաղար մեր հայկական անգամ տափակ անեկդոտների վրա... դա այն պատճառով որ նրա աշխարհընկալումը ձևավորվել է հայկական միջավայրում, բայց բեր նորություն մտցնեմ, մարդու մեջ կա նաև հոգևոր աշխարհ որը չի փոխվում արտաքին ազդակներից, այստեղ է, որ շատերը շփոթում ու խառնվում են.
Աստված մարդու հետ շփվում է ավելի բարձր մակարդակում քան մենք իրար հետ, դա հոգևոր մակարդակն է, եթե ես ու դու հասկանում ենք իրար մի քանի էջ գրելուց հետո, Աստծուն կհասկանանք անգամ առանց մի բառի, նրա ներկայության մեջ ամեն բան հասկանալի ու պարզ է դառնում։ Եթե խոսքը գնում է մարդու և Աստծո փոխհարաբերությանը այստեղ վերանում են ամեն տեսակ քաղաքակրթությունները, մեր ուղեղները լցրաց բոլոր գիտելիքները, բոլոր հայտնի և անհայտ օրենքները։ Աստված ինքն է հայտնում իրեն մեզ ու մենք չէ որ մեր գաղափարով հասկանում ենք իրեն, եթե չես հավատում կարդա Հռոմեացիներ թուղթը։ Աստվածաշունչը գրվել է բոլոր մարդկության համար և քաղաքակրթությունները ոչ մի կապ չունեն նրա հետ ոչ ուղակի և ոչ էլ անուղակի կերպով։
Հրայր ջան ես չինացիների օրինակը գրելով աշխարհի մնացած մեծ կրոնների մասը ներկայացրեցի, իսկ ահա Հայաստանի գյուղերի օրինակը՝ դա նույն Աստվածաշնչից օկտվող, սակայն տարբեր ձև մեկնաբանող «աղանդներ» պիտակավորում ստացածներն են, ինքդ նայիր:
Հայաստանում գերակշիռ մասը Քրիստոնյա է, և օգտվում է Աստվածաշնչից, սակայն կան բազում խմբակներ և խմբավորումներ որտեղ ամեն մեկը իր «Մարդ»՝ հասկացածով է ներկայացնում և մեկնաբանում Աստծու խոսքը:
Համոզված եղիր, բոլոր այդ խմբերը զգում են Աստծո սերը, անկախ նրանից թե խոսքը ինչպես է մեկնաբանվում, նրանք այդ ջերմության շնորհիվ հավատում և համոզվում են որ հենց իրենք են ճիշտ հասկացել և մեկնաբանել տվիալ խոսքը, և քանի որ իրանք այդ խմբակում են զգում ջերմություն և սեր, իրենք էլ իրենց հերթին համոզված են որ յուրաքանչյուր խմբավորում, ով այդ խոսքը ուրիշ ձև կմեկնաբանի նրանք «աղանդ» են:
Ու այսպես Հայաստանում բոլորը մեկը միուսին աղանդներ են անվանում քանզի մեկը «ստորակետի» նշանակությունը ճշիտ տեղում չի օկտագործել ուրեմ ինքը շեղվելա ճանապարհից:
Հիմա հարց եմ ուզում տալ քեզ թանկագին Հրայր, եթե նույն գյուղի աղբյուրից օգտվող ծարավները տարբեր կերպ են հագենում և տարբեր կերպ են ներկայացնում իրենց հագեցածության զգացողությունը, ինչպես կարող են նրանք ուտել այն նախաճաշը որ իրենց խոհանոցին չի պատկանում և կարծիք կազմել: Համոզված եղիր, նրանք եթե «ստորակետի» տարբերությունով իրար աղանդ են համարում, նրանք անգամ չեն ցանկանա փորձեն ուրիշ քաղաքակրթության խոհանոցին պատկանող նախաճաշը, ու ոչ թե միայն աղանդ այլ եսիմ երևի «սատանա» էլ ասեն այդ նախաճաշը ուտողներին:
Ամեն մեկին իր անցնելիք ճանապարհնա տրվում Աստվածայինից ու ամեն մեկը իր սրտի կանչով, (որը ի դեպ՝ ճշմարտության հետ հանդիպելու միակ տեղն է) գնում և գտնում է իր ճանապարհը:
Եվ այստեղ ոչ մի դատապարտելի և «սատանայական» բան չկա:
Եթե դու անցնում էս այդ ճանապարհով որը ընտրել էս, չի նշանակում որ Աստված քեզ ավելի շատ էր սիրում քան չինացուն, որ քեզ տվեց, կամ հասկացրեց ճիշտ ճանապարհը գտնելու մեխանիզմը, իսկ ահա չինացին, կամ չկարողացավ լսել այդ ձայնը, կամ էլ իրան Աստված չի սիրում և որոշելա «պատժի»