Հարցը շատ պարզ է. Մարդն իրեն զատում է Աստծո համար, կարճ ասած իր կյանքը նվիրում է Աստծուն։ Պողոս առաքյալն էլ այդպես արեց, չամուսնացավ մինչև կյանքի վերջ, վերջապես ամուսնացողը սկսում է հոգալ իր ընտանիքի մասին և մտածում է հաճեցնել կնոջը, իսկ չամուսնացածը մտածում է միայն Աստծուն հաճեցնելու մասին։
Իսկ ինչ վերաբերվում է ստիպված չամուսնանալուն երևի ավելի լավ կլինի պատասխանեն այն մարդիկ որոնք առնչություն ունեն այդպիսի ստիպված մարդկանց հետ։ Իմ անձնական կարծիքով վաղ ժամանակներում եղել են մարդիկ ովքեր հոժարակամ չեն ամուսնացել, Աստծուն են նվիրվել, որոնց էլ որպես լուրջ հոգևորների հետագայում ձեռնադրել են որպես եպիսկոպոս, իսկ հետագայում ավանդության նման բան է դարձել։
Կներեն բոլորը, բայց հայտնի է թե քանի այդպիսիները կան որոնք չունեն սեփական կին, բայց մի քանիսի կանայք իրենց են կպատկանում։ Ավանդությունը պահելու համար Աստծո խոսքը ոտնակոխ է արվում ու թեթև բան է երևում, իսկ Աստված իր խոսքը իր անունից բարձր դասեց։ Ես ցավով եմ ասում սա մեր իրականության մի մասն է կազմում... Սա ողբերգական ավարտ է ունենալու...
Էջանիշներ