<<Եկեղեցում մոմ վառելու ծիսական սովորությունը մեզ է հասել դեռևս Եկեղեցու կազմավորման շրջանից, երբ Քրիստոսի հետևորդները հալածական վիճակում թաքնվում էին քարայրներում և մոմի լույսի ներքո քրիստոնեական պաշտամունք կատարում: Հետագայում այս ավանդությունը պահպանվել է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում և հանդիսացել ծիսակարգի բաղկացուցիչ մաս:
Մոմավառությունը թեև հավատքից բխող քայլ է, սակայն եթե քրիստոնյան եկեղեցում մոմ վառի, բայց աղոթք չանի, ապա նույնն է, ինչ խունկն առանց հոտի և աղն առանց համի:>>
Աղբյուր` <<Քրիստոնեական>>, Վանաձոր 2001
Էջանիշներ