User Tag List

Էջ 11 159-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #151
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

    ԱՐԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՇԻՐՎԱՆՅԱՆ
    Երուսաղեմի հայոց պատրիարքության միջեկեղեցական կապերի պատասխանատու

    ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՅԵԼՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է


    -Կարելի՞ է հստակեցնել. որո՞նք են Հայ Առաքելական եկեղեցու իրավասությունները, եւ ի՞նչ սեփականություն ունի եկեղեցին Երուսաղեմում:

    - Սուրբ երկրի մեջ մեր Պատրիարքությունը դարերով միջազգային և ազգային սրբավայրերու տեր դարձած է սկսյալ չորրորդ դարեն` Հայաստանի քրիստոնյա դառնալեն անմիջապես հետո: Յոթերրորդ դարում ունեցած ենք յոթանասուն վանքեր` Անաստաս Վարդապետի վկայության համաձայն: Այժմ սակայն ունինք միայն 6 վանքեր, որոնցմե երեքը Երուսաղեմի Մեյսիոն լեռան վրա, Սուրբ Հակոբի մայրավանքու, Սուրբ Հրեշտակապետաց և Սուրբ Փրկչի վանքերու, Բեթղեհեմին մեջ Սուրբ Ծննդյան վանքը` Սուրբ Ծննդյան Տաճարին կից, Սուրբ Գեւորգի վանքը Ռամլեյի մեջ և Սուրբ Նիկողայոսի վանքը Յաֆայի մեջ:
    Ունինք նաև եկեղեցիներ Յերուսաղեմում և Հայֆայի մեջ: Միջազգային սրբավայրերին մեջ շատ կարեւոր սեփականատիրության իրավունքներ և առանձնաշնորհումներ ունինք, համահավասար գետնի վրա Հույն Օրթոդոքս և Լատին եկեղեցիների հետ: Այսպես, քրիստոնեական ամենասուրբ վայրը` Սուրբ Հարության Տաճարը, ուր կգտնվի Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, հավասարապես կպատկանի հայոց, հունաց և լատինաց: Այս Տաճարեն ներս մենք նաև ունինք 2 եկեղեցիներ և երեք այլ մատուռներ: Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարին մեջ մենք ունինք մեր եկեղեցին և Ծննդյան Սուրբ Այրը հավասարապես կու պատկանի մեզի, հունաց և լատինաց: Երուսաղեմի Գեթսեմանի Սուրբ Աստվածածնի Տաճարը, ուր կու գտնվի Սուրբ Կույսին Գերեզմանը, հավասարապես կու պատկանի միայն մեզի և հունաց, բայց ոչ լատինաց: Իսկ սուրբ Համբարձման սրբավայրին մեջ եւս մենք ունինք մեր ավելի մեծ բաժինը քան մյուս հարեւանությունները:
    Մեր Մայրավանքի մեջ շատ կարևոր ազգային սրբավայր մըն է Սրբոս Հակոբյանց Տաճարը, ուր 2 Սրբերի, սուրբ Հակոբ Թյանեղբոր և սուրբ Հակոբ Զեբեթյան Առաքյալներու մասունքները թաղված են: Այս Սրբավայրերու մեջ մենք կկատարենք ամենօրյա պաշտամունքներ, սուրբ պատարագներ Քրիստոսի Գերազմանին և Սուրբ Աստվածածնի գերեզմանին վերա, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Այրին մեջ անխափան կերպով: Իսկ Սրբոց Հակոբյանց Տաճարի մեջ նույնպես ամենօրյա արարողություններ կունենանք:
    Սրբոց Հակոբյանց Մայրավանքում մեր պատրիարքության կենտրոնն է, ուր ունինք մեր պատրիարքարանը, Սրբոց Թարգմանչաց երկրորդական վարժարանում եւ մեր Ալեքս եւ Մարիե Մանուկյան ժառանգավորաց վարժարանն ու Ընծայարանու, երկու մատենադարաններ, Գյուլբենկյան եւ Սուրբ Թեոդորոսի ձեռագրատունը, տպարան, երկու ակումբներ, Էդվարդ և Հելեն Մարտիկյան թանգարանը, բազմաթիվ բնակարաններ:
    Մայրավանքեն դուրս եւ անմիջապես կից կա հայոց թաղը, ուր կբնակին հայ ընտանիքներ դարեր ի վեր: Մեր հիշյալ երեք վանքերը եւ հայոց թաղը կգրավեն Երուսաղեմի հին քաղաքի 1/6 տարածությունը` Սիոն լեռան վրա:
    Բացի հիշյալ եկեղեցիներեն և հաստատություններեն, Հայֆայի (Իսրայել) և Ամմանի (Հորդանան) մեջ ունինք համայնքներ և եկեղեցիներ:
    Իսկ մեր պատրիարքությունը նաեւ սեփականատեր է առեւտրական եւ բնակարանային կալվածքներու եւ հողատարածքներու, որոնցմե կապահովի պատրիարքության եկամուտը:
    Հայոց պատրիարքությունը միջազգային ճանաչում վայելող հաստատություն մըն է հունաց և լատինաց պատրիարքություններեն զատ: Հայոց պատրիարքի ընտրությունը կու վավերացվի Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի Կառավարությանց կողմե:

    -Սուրբ ծննդյան արարողության հետ կապված (մասնավորապես Բեթղեհեմում)` ինչպիսի՞ արարողակարգ ունի Հայ Առաքելական եկեղեցին:
    - Սուրբ ծնունդը Բեթղեհեմում տոնվում է տարին երեք անգամ. դեկտեմբերի 24-25-ին` Կաթողիկե եկեղեցվո կողմե, հունվարի 6-7-ին` հույն, ղուփթի, ասորի և հապեշ եկեղեցիներու կողմե եւ հունվարի 18-19-ին` Հայ Առաքելական եկեղեցվո կողմե: Հունվարի 18-ի առավոտյան հայոց պատրիարքը և Սրբոց Հակոբյանց Միաբանություն Երուսաղեմեն ինքնաշարժի հսկա տապարով և իսրայելյան ոստիկաններու ուղեկցությամբ կուղեւորին դեպի Բեթղեհեմ: Ճանապարհին իսրայելյան ձիավոր ոստիկաններ կառաջնորդեն պատրիարքական ինքնաշարժու մինչև պաղեստինյան սահման ուր պաղեստինցի ձիավոր ոստիկաններ կփոխարինեն իսրայելացիներուն: Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Հրապարակին մեջ հայոց պատրիարքին կողջունեն Բեթղեհեմի և շրջակա քաղաքներու քաղաքապետեր, պաղեստինյան ոստիկանապետը եւ երեւելիներ: Այսպես հանդիսավոր թափորով պատրիարքը և հայոց միաբանությունը ՙՀրաշաբար՚ շարականի երկխոսությամբ մուտք կգործեն հայոց Սուրբ Ծննդյան Վանք: Այնտեղ Պաղեստինի նախագահին ներկայացուցիչը ողջունի խոսք կուղղե Պատրիարքին: Պատրիարքը շնորհակալություն կհայտնե: Նույն կեսօրե յետքը ՙՀրաշաբար՚-ով պատրիարքը մուտք կգործե Սուրբ Ծննդյան Տաճար եւ Սուրբ Այրին մեջ իր ուխտը կատարելեն յետքը հայոց եկեղեցվո մեջ Ճրագալույցի ժամերգություն, Սուրբ Պատարագ և Սուրբ Ծննդյան նախատոնակ կկատարվի:
    Դադար կտրվի: Այդ միջոցին հյուրասիրություն տեղի կունենա հայոց վանքի ներքնասրահին մեջ, ուր ներկա կլլան Պաղեստինի ինքնավար իշխանության նախագահն ու պետական անձնավորություններ հայկական համայնքի անդամների հետ միասին:
    Գիշերային ժամերգությունը կսկսի ժամը 10:00-ին: Կեսգիշերին Պատրիարքը Սուրբ Այրին մեջ կկարդա Սուրբ Ծննդյան Ավետարանը, կտա իր պատգամը, կերգվին «Խորհուրդ Մեծե շարականը եւ այլ երգեր: Ժամերգությունն անընդմեջ կշարունակվի մինչեւ հաջորդ առավոտ` երկու Սուրբ Պատարագներու մատուցմամբ եւ Ջրօրհնեք կատարելով: Ապա Միաբանությունը կվերադառնա Երուսաղեմ:
    [I]
    -Սուրբ ծննդյան ուխտին ուխտավորներ լինո՞ւմ են սփյուռքից եւ Հայաստանից, եւ տարիների ընթացքում աճո՞ւմ է արդյոք նրանց թիվը:[/I]

    - Ուրախ ենք, որ վերջին մի քանի տարիներուն Սուրբ ծննդյան տոնի առթիվ Սուրբ Երկրի մեջ ապրող հայ հավատացյալներեն զատ ուխտավորներ կունենանք Սփյուռքեն եւ մանավանդ Հայաստանեն: Եվ սա մեզի գոհունակություն կպատճառե: Անոնք հոգեւոր իրենց սնունդը կստանան, եւ մենք կզգանք, որ մենակ չենք այստեղ, եւ որ օտարներն ալ կտեսնեն, որ հայ ժողովուրդ կա, որ տերն է իր սրբավայրերուն: Կամաց-կամաց հայ ուխտավորներու թիվը կավելանա, երբ պատերազմական գործողություններ տեղի չեն ունենար շրջանին մեջ:

    -Վերջերս բոլորս ականատես եղանք հունական եկեղեցու հետ հարաբերությունների սրմանը: Ի՞նչ իրավիճակ է այսօր: Կա՞ն բանակցություններ երկու եկեղեցիների միջեւ, խնդրի լուծման տարբերակներ ի հայտ գալի՞ս են արդյոք:

    - Սրբավայրերու մեջ երբեմն երբ հարցեր կու ծագին երկու հարեւանություններու միջեւ, թեպետ խռովություններ անմիջապես վերջ կգտնին, բայց հարցերու քննարկումը կողմերու միջեւ կրնա երկար ժամանակ պահանջել: Պատճառն այն է, որ սրբավայրերուն գոյավիճակի պահպանման խախտումներն լուրջ ուսումնասիրության կկարոտին, եւ եթե բանավեճին մեջ գտնվող կողմերը համաձայնության չի գան, շրջանի իշխող կառավարության իրավարարությանը կդիմվի` համաձայնության եզր գտնելու համար: 9 նոյեմբերու 2008-ի հույներու հետ ունեցած մեր Գյուտ Խաչի Տոնի արթիվ ցավալի բախումին կապակցությամբ, որի ընթացքին հույները նախահարձակ եղան մեր վրա ու մեր արարողությունը խանգարեցին, մենք բողոքներ ներկայացրած ենք իսրայելյան կառավարությանը եւ կպասինք վերջինիս իրավարարության մեր եւ հույն Օրթոդոքս պատրիարքության միջեւ վեճի հարց լուծելու համար:

    -Ձեր կարծիքով` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդիրը վերջնական լուծելու համար:
    - Սրբավայրերու մեջ ծագած, վերջին 6 տարիներու մեր ունեցած փորձը հույներու հետ մեր ունեցած վիճելի հարցերուն մեջ մեզի բերած է այն եզրակացության, որ իսրայելյան իշխանությունը չի կամենար մեր եւ հույն պատրիարքարանի միջեւ իր իրավարարի պատասխանատվությունը ի գործ դնել` կրավորական կեցվածք բռնելով եւ թույլ տալով, որ հարցեր սրվին: Մենք թեպետ միշտ խաղաղ գոյակցության կողմնակից ենք, բայց նաեւ նախանձախնդիր ենք մեր միջազգային եւ ազգային սրբավայրերու եւ իրավունքներու արդարացի պաշտպանության` պահպանության համար մեր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցվո եւ մեր հայ ազգին պատկանող Սուրբ Երկրի մեջ մեր բազմադարյան ժառանգությանց, որոնց այսօրվան պահապաններն ենք այնտեղ` որպես Սրբոց Հակոբյանց զինվորյալ Միաբանության: Հիմա որ մենք ունինք անկախ Հայաստանի Հանրապետություն, կակնկալենք, որ մեր պետությունը զորավիգ կանգնի Երուսաղեմի մեր պատրիարքությանը եւ իր դիվանագիտական միջոցներով պաշտպան հանդիսանա մեր միջազգային եւ ազգային սրբավայրերու, այլ սեփականությանց եւ իրավունքներու:

    “ԱՐՄԵԴԻԱ” տեղեկատվական,
    վերլուծական գործակալություն
    09.01.2009
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    may (14.01.2009)

  3. #152
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ տարօրինակ է իհարկե, որ ճշմարիտ հովիվը զոհաբերեց իր աստվածաին կյանքը երկու հազար տարի առաջ մարդկության համար, բայց մինչ այսօր, մատը մատին չխփեց փրկելու անմեղ միլիոնավոր մարդկանց՝ զոհ գնացած անարդարությանը վերջի 20 դարերի ընթացքում:
    Ժող, գտե՛ք ու նայե՛ք "Zeit gates"-ը ու նորից քննարկենք էս թեման

  4. #153
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, գտե՛ք ու նայե՛ք "Zeit gates"-ը ու նորից քննարկենք էս թեման
    Zeit gates -ի նման ֆիմերը նախատեսված են մարդկանց ուղեղները լավալու համար, ու այն մարդկանց ովքեր կարիքը ունեն նման կերպ մտածելու, այսպես ասած պատճառ տալու...Չնայած թեման չեմ կարդացել, բայց ես խորհուրդ կտամ նայել դրա նման ֆիլմերը, բայց ընդհանարպես չհավատալ

    Հ.Գ. Բայց ապրես որ նայել ես

    Հ.Հ.Գ. Ի դեպ, այս ֆիլմը կարող եք գտնել ու դիտել այստեղից
    Վերջին խմբագրող՝ Արտիստ: 17.01.2009, 13:53:

  5. #154
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում arti$t-ի խոսքերից Նայել գրառումը
    Zeit gates -ի նման ֆիմերը նախատեսված են մարդկանց ուղեղները լավալու համար, ու այն մարդկանց ովքեր կարիքը ունեն նման կերպ մտածելու, այսպես ասած պատճառ տալո
    Եթե դու էլ ինքդ ուսումնասիրած լինես, ինչի մասին խոսվում է էս ֆիլմում, հաստատ նման բան չես ասի: Հետո ես չեմ ասում նայե՛ք ու հավատացե՛ք, չնայած հիմա մրդիկ հավատում են նրան ում չեն էլ տեսե, զգացել, շոշափել:

  6. #155
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու էլ ինքդ ուսումնասիրած լինես, ինչի մասին խոսվում է էս ֆիլմում, հաստատ նման բան չես ասի: Հետո ես չեմ ասում նայե՛ք ու հավատացե՛ք, չնայած հիմա մրդիկ հավատում են նրան ում չեն էլ տեսե, զգացել, շոշափել:
    Խոսքս միայն այն էր ուզում ասել, որ պետք չէ հավատալ , ու առավել ևս առաջնորդվել նման ֆիլմերով...Կարելի է առանձին քննարկել այն, բայց ոչ թե այն դիտելով գալ համոզմունքների ու հստակ հիմնավորումներ տալ դրանից ելնելով

  7. #156
    Լիարժեք անդամ xalyavshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում հարցեր կրոնից

    իմ մոտ կան ըսենց հարցեր
    1. ով գիտի եկեղեցում կամ այլ տեղում մոմ վառելու իմաստը
    2. ասում են աստված ամենագետ է ես դա ասելով հասկանում եմ, որ նա ամեն ինչ գիտի, այսինքն նա գիտի դու ինչ կասես 5 րեպեից, ինչ կանես կամ ել ինչ կմտածես: եթե ըտենց մտածենք ապա ինչումն է աղոթելու իմաստը, եթե նա գիտի ամեն ինչ ... նա գիտի ինչ ենք աղոթքում ասելու ...
    >Глупец пытается перевернуть мир, мудрец стремится его улучшить.
    И только гений совершает почти невозможное - пробует оставить мир в покое.
    >Порой очень сложно отличить гения от безумца

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    century (21.01.2009)

  9. #157
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մեջբերում xalyavshik-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ մոտ կան ըսենց հարցեր
    1. ով գիտի եկեղեցում կամ այլ տեղում մոմ վառելու իմաստը
    2. ասում են աստված ամենագետ է ես դա ասելով հասկանում եմ, որ նա ամեն ինչ գիտի, այսինքն նա գիտի դու ինչ կասես 5 րեպեից, ինչ կանես կամ ել ինչ կմտածես: եթե ըտենց մտածենք ապա ինչումն է աղոթելու իմաստը, եթե նա գիտի ամեն ինչ ... նա գիտի ինչ ենք աղոթքում ասելու ...
    xalyavshik. հարցերիդ պատասխանելը դժվար չէ։սակայն ուզում եմ իմանալ.ի՞նչ նպատակ են հետապնդում հարցերդ։դու հարցերդ տալիս ես որևէ բիծ գտնելու ակնկալիքո՞վ. թէ ՞իրոք. այս հարցերը մտահոգիչ են քեզ համար.ու այս հարցերի պատասխանը գտնելուց հետո ՙհաշտվելու ես՚ Քրիստոնեության հետ. ու հետևես պատվիրաններին։
    կարելի է մոտենալ մաթեմաթիկոսին ու հարցնել .ինչ կանի 354 * 756 ։ պատասխան անշուշտ կա՝բայց պե՞տք է արդյոք քեզ։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    century (21.01.2009), xalyavshik (21.01.2009), Հրատացի (21.01.2009)

  11. #158
    Լիարժեք անդամ xalyavshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. հարցեր կրոնից

    շատ դուրս եկավ պատասխանը չնայած կոնկրետ հարցի պատասխանը չեր
    ասեմ որ այդ հարցերը իմ անձնական հետաքրքրույունն է
    ես այն մարդկանց չեմ սիրում ովքեր զոմբիի նման անում են ինչ որ մի բան, ես սիրում եմ հասկանալ դրա իմաստը ... չգիտեմ լավ է թե վատ:
    պատվիրանների մասին ընդամենը կլռեմ քանի որ չեմ կարող ասել թե այս հարցերի պատասխանները ինձ վրա ինչպես կազդեն ! Չնայած ես աթերստ չեմ !
    >Глупец пытается перевернуть мир, мудрец стремится его улучшить.
    И только гений совершает почти невозможное - пробует оставить мир в покое.
    >Порой очень сложно отличить гения от безумца

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (22.01.2009)

  13. #159
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մեջբերում xalyavshik-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ մոտ կան ըսենց հարցեր
    1. ով գիտի եկեղեցում կամ այլ տեղում մոմ վառելու իմաստը
    2. ասում են աստված ամենագետ է ես դա ասելով հասկանում եմ, որ նա ամեն ինչ գիտի, այսինքն նա գիտի դու ինչ կասես 5 րեպեից, ինչ կանես կամ ել ինչ կմտածես: եթե ըտենց մտածենք ապա ինչումն է աղոթելու իմաստը, եթե նա գիտի ամեն ինչ ... նա գիտի ինչ ենք աղոթքում ասելու ...
    լավ.փորձեմ օգտակար լինել քեզ։միայն. կուզեի. որ հաջորղ հարցերդ ոչ թէ հոռետեսական լինեին. այլ սկսիր կտակարանի ընթերցումը. այնտեղից էլ. եթե հարց ունենաս ՝ տուր։
    1 ին մոմավառությունը որևէ կարեվոր ու անպայման բնույթ չի կրում։ սա մարդկային ավանդություն է։ բայց եթե կապենք Աստվածպաշտության հետ՝կարելի է այսպես ասել. քո վառած մոմը պետք է խորհրդանշի սրտիդ մեջ վառված հավատքի լույսը։եթե Քրիստոսի լույսը սրտիդ մեջ չունես.մոմ չէ.ուզում ես մի ամբողջ խարույկ վառիր. իմաստ չունի։
    2 րդ ։Աստված գիտի. թե դու ինչ կանես 5 րոպեից .բայց որոշողն ու անողը՝դու ես։
    նույնն էլ աղոթքի վերաբերյալ։
    դու ունես ազատ կամք՝արա ինչ ուզում ես . ինչքան ուզում ես։բայց հիշիր . որ մի օր . քո գործերի ՙբերքահավաքով՚ կանգնելու ես Աստծո առազ և պատասխանես. թէ ինչ ես արել ԻՐ համար և ինչի վրա ես վատնել քո կյանքը։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    century (21.01.2009), Hrayr (21.01.2009), xalyavshik (21.01.2009)

  15. #160
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2009
    Հասցե
    USA
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մեջբերում xalyavshik-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ մոտ կան ըսենց հարցեր
    1. ով գիտի եկեղեցում կամ այլ տեղում մոմ վառելու իմաստը
    2. ասում են աստված ամենագետ է ես դա ասելով հասկանում եմ, որ նա ամեն ինչ գիտի, այսինքն նա գիտի դու ինչ կասես 5 րեպեից, ինչ կանես կամ ել ինչ կմտածես: եթե ըտենց մտածենք ապա ինչումն է աղոթելու իմաստը, եթե նա գիտի ամեն ինչ ... նա գիտի ինչ ենք աղոթքում ասելու ...
    Հարցերտ շատ իմաստալից և պարզ ու հեշտ են: Սկսենք առաջինից:
    Եկեղեցում մոմ վառելու գաղափարը եկել է շատ հնուց, դեռ շատ վաղուց երբ մարդիկ մտնում էին տաճարներ ու պաշտամունք մատուցում աստծուն: Մոմ վառելը դա մի միջոց է եղել որ մարդիկ կարողանան տեսնեն իրար և տաճարի ներսը ու կարողանան աղոթեն աստծուն: Մի խոսքով ասած աստված կամ աստծու օրհնությունը բոլորովին կապ չունի մոմ վառելու կամ չվառելու մեջ, երբ գնում ես տաճար կամ եկեղեցի աստծուն աղոթելու կամ երկպագելու ապա ուզում ես վառիր մոմ ուզում ես մի վառիր դա աստծու համար միևնույն է, նրա համար կարևորը քո սիրտն է, թե դու ինչ սրտով ես մոտենում իրեն: Պարզ ասած մոմ վառելը դա շուրջտ լուսավորելու համար է եղել այն ժամանակները իսկ հիմա դարձել է աստծուն մտենալու միակ պատճառը որը շատ անհիմն է
    Երկրորդին պատասխանեմ:
    Դու շատ ճիշտ ես, աստված ամենախորագետ է և նա գիտի մարդու միտքը և գիտի նրա բերանի և սրտի խորհուրդները, ինչ որ մարդու բերանից դեռ դուրս չի եկել: Բայց աստված դա իմանալուվ ուզում է որ մարդ ինքը անձնապես դավանի և իր բերանով խոստովանի դա, կլինի աղոթք կամ որևէ ուրիշ բան: Նա մեր սիրտը գիտի նայ մեր խորհուրդները բայց չմոռանանք որ նա Ադամին ազատ կամք տվեց Եդեմական պարտեզում մեղանչելուց հետո: Նաև նոր կտակարանում նա ասում է Բերանիցտ դուրս եկած խոսքով պետք է փրկվես կամ դատապարտվես : Մնացածը դու մտածիր և կհասկանաս

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hrayr (21.01.2009), xalyavshik (21.01.2009)

  17. #161
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մեջբերում century-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց չմոռանանք որ նա Ադամին ազատ կամք տվեց Եդեմական պարտեզում մեղանչելուց հետո: Նաև նոր կտակարանում նա ասում է Բերանիցտ դուրս եկած խոսքով պետք է փրկվես կամ դատապարտվես : Մնացածը դու մտածիր և կհասկանաս
    համաձայն չեմ՝ հիմնավորիր խնդրեմ որտեղ կան այսպիսի տողեր։

  18. #162
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2009
    Հասցե
    USA
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն չեմ՝ հիմնավորիր խնդրեմ որտեղ կան այսպիսի տողեր։
    Կներես ես նկատի էի ունեցել
    Բերանով եթե դավանես ու սրտով ընդունես կփրկվես միտքը: Չգիտեմ թե ոնց եմ դա գրել, որի համար կներեք

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (21.01.2009)

  20. #163
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մի տեղ ,որ կարող էս Արարչին ոչինչ չասել բայց լինել հասկանալի եկղեղեցին է և այնտեղ քո վառած մոմը որը քո Արարչին ճանաչելու միակ դրսևորումն է :
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 21.01.2009, 05:03:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  21. #164
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մեջբերում xalyavshik-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ մոտ կան ըսենց հարցեր
    1. ով գիտի եկեղեցում կամ այլ տեղում մոմ վառելու իմաստը
    2. ասում են աստված ամենագետ է ես դա ասելով հասկանում եմ, որ նա ամեն ինչ գիտի, այսինքն նա գիտի դու ինչ կասես 5 րեպեից, ինչ կանես կամ ել ինչ կմտածես: եթե ըտենց մտածենք ապա ինչումն է աղոթելու իմաստը, եթե նա գիտի ամեն ինչ ... նա գիտի ինչ ենք աղոթքում ասելու ...
    Ապեր, աստված քեզ ոչինչ չունի տալու. ինչ որ ուզում ես ինքդ քո աշխատանքով ձեռք բերես

    հարց. իսկ ինչի համար ես աղոթում

  22. #165
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. հարցեր կրոնից

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տեղ ,որ կարող էս Արարչին ոչինչ չասել բայց լինել հասկանալի եկղեղեցին է և այնտեղ քո վառած մոմը որը քո Արարչին ճանաչելու միակ դրսևորումն է :
    Մեղապարտ. եթե գիտես. ինձ էլ ասա խնդրեմ։
    քանի մոմ պետք է վառի մարդ . իր փրկության համար։
    կարծում եմ՝ Աստծուն պաշտում են հոգով և ճշմարտությունով. ոչ թե մոմով։

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    century (21.01.2009), Hrayr (21.01.2009), xalyavshik (21.01.2009)

Էջ 11 159-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •