Ճիշտն ասած՝ արդեն օֆֆտոպում ենք, բայց կպատասխանեմ (Վարպետ ջան, ներո՛ղ: Monk, հարգանքներիս հավաստիքը):
Որոշ աստվածաբաններ խոսում են Աբելուհու ու Կայենուհու մասին: Սա՝ մեկ:
Երկրորդ՝ Ադամը, ի դեպ, ապրել է ինը հարյուր տարի: Եվ առնվազն միամտություն է կարծելը, թե երկու առողջ մարդ՝ Ադամն ու Եվան, ինը հարյուր տարում դրախտային պայմաններում կարողացան ունենալ ընդամենը երկու երեխա: Ո՛չ, երեխաները շատ ավելի շատ էին, ուղղակի Աստվածաշնչում նշվում է միայն Կայենի ու Աբելի պատմությունը:
Ըստ իս:
Էջանիշներ