Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Հիսուսն ասում էր «եթե մի երեսիդ ապտակում են մյուսն էլ դեմ տուր»: Ես արտահայտության մեկնաբանությունը, կամ շարունակությունը վաղուց կարդացել եմ, հիմա չեմ հիշում կոնկրետ ու՞մ ավետարանում էր ու ընդհանրապես ավետարաններում է՞ր, թե ոչ: շարունակությունը մոտավորապես հետևյալն էր «քանզի եթե թշնամիդ զորավոր է նա քեզ կոչնչացնի, եթե դա նկատել ես մի ըմբոստացի նրա դեմ, այլ մյուս այտդ էլ դեմ տուր»:
Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու։ (Մատթ. 5.38,39)

Ով խփում է քո ծնօտին, նրան մի՛ւսն էլ մօտեցրու. եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ։ 33Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր։ 34Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց։ (Ղուկ. 6.32-34)


Ստեղ լրիվ իմաստը փոխվում ա: Հիսուսը չէր ասում գիժ գիժ ծեծ կերեք, ինքը ասում էր եթե զգում ես որ ըմբոստանալուց քեզ կջախջախեն, մի ըմբոստացի: Բայց հրեա եդիշն նոր կտակարանում էդ խոսքերը քողարկված ա: Խելոք մարդիկ լույս սփռեք ես հագնամանքի վրա:
Ս. Հովհան Ոսկեբերանը, խոսելով գայթակղությունների և չարին դիմակայելու մասին, ասում է.

Արդ, եթե ջանքն ավելի քիչ է լինում կամ, ընդհանրապես պետք չի լինում ո՛չ ջանք, ո՛չ նեղություն, իսկ օգուտն ավելի շատ է լինում, ապա ինչո՞ւ ենք ցանկանում մեզ անհամար չարիքների հորձանուտը ձգել։ Չէ որ կնոջը չնայելը ոչ միայն ավելի հեշտ է, այլև ավելի մաքուր հաղթանակ է տալիս դրանից ծնված կրքի նկատմամբ, մինչդեռ նա, ով նայում է կնոջը, եթե երբեմն էլ ազատվում է ցանկությունից, ապա մեծ դժվարությամբ և իր համար որոշ անմաքրությամբ։ Նա, ով գեղեցիկ երես չի տեսել, մաքուր է մնում նրանից գրգռված ցանկությունից, իսկ նա, ով ցանկացել է տեսնել, ծռելով մտքերը և հազար անգամ աղտոտելով դրանք, այնժամ է միայն ցանկության անմաքրությունից հրաժարվում, երբ ուզում է վանել այն։ Ուստի և Քրիստոս, ցանկանալով, որ մենք չվնասվենք դրանից, ոչ միայն սպանությունն է արգելում, այլև բարկությունը, ոչ միայն շնությունը, այլև անմաքուր հայացքը, ոչ միայն երդմնազանցությունը, այլ երդումն ընդհանրապես։ Նույնիսկ այստեղ չափ չի դնում առաքինությանը, այլ հաստատելով այն, անցնում է առաջ։ Հեռացնելով սպանությունից և պատվիրելով մաքուր մնալ բարկությունից՝ նա պատվիրում է նաև պատրաստ լինել չարիքը կրելուն և պատրաստ լինել դիմանալ նրան ոչ միայն այն չափով, որ ցանկանում է մեր նկատմամբ չարամիտը, այլ գերազանցել (չարիքը) և հաղթել այն խոհեմության առատությամբ։ Նա չասաց, որ եթե մեկը աջ այտիդ հարվածի, անտարբերությամբ տանես այդ և հանգստանաս, այլ պատվիրեց մյուսն էլ դեմ տալ։ Սրանում է կայանում փայլուն հաղթանակը, որ տաս ավելին, քան նա ուզում է և նրա չար զանկությանը գերազանցես երկայնամտությանդ առատությունով։ Այդպես դու կսաստես նրա կատաղությունը և բարկությունը։
Մեզանից է միշտ կախված չարիք չգործելը, այլ ոչ նրանցից, ովքեր մեր նկատմամբ չարիք են գործում («դրդողները»)։ Առավել զարմանալի է այն, որ եթե մենք զգոն ենք լինում, ապա ոչ միայն վիրավորանքի չենք արժանանում, այլև նրանցից, ովքեր մեզ նեղացնում են ավելի շատ բարիք ենք շահում, քան մնացածներից։ Որևէ մեկը վիրավորե՞լ է քեզ։ Դու իշխանություն ունես այդ վիրավորանքը քեզ համար գովեստի վերափոխելու։ Եթե դու պատասխան վիրավորանք հասցնես, ապա ամոթ կբերես քո վրա, իսկ եթե օրհնես քեզ վիրավորողին, ապա կտեսնես, որ ներկաները գովում են քեզ։ Հասկացա՞ր, թե ինչպես մենք, եթե կամենանք, բարիք կարող ենք ստանալ նրանցից, ովքեր մեզ վիրավորում են։ Նույնը կարելի է ասել դրամի, հարվածների և այլնի մասին։ Եթե այդ ամենին մենք փոխարենը բարիքով հատուցենք, ապա պսակ կհյուսենք մեր համար։ Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը, քեզ մոտ գալով, ասի. «Այսինչ մարդը վիրավորել է քեզ և բոլորի ներկայությամբ միշտ վատ է խոսում քո մասին», դու գովիր վիրավորողին բոլորի ներկայությամբ։ Այդպես, եթե դու անգամ ուզում էիր վրեժ լուծել նրանից, դու կարող ես բավարարվել։ Բոլոր լսողները, թեև անմիտ էլ լինեն, կգովեն քեզ և քեզ վիրավորողին կատեն որպես մի մարդու, որ զուր տեղն է քեզ վիրավորել, առանց քո կողմից վիրավորված լինելու, մինչդեռ դու նրան չարի փոխարեն բարին ես հատուցել։ Այդպես դու կարող ես ապացուցել, որ քո մասին ողջ ասածը իրավացի չէ։ Ով բարկանում է, երբ նրա մասին չարախոսում են, նա իր վշտով ապացուցում է, որ իր մասին ասվածը ճիշտ է, իսկ ով ծիծաղում է, դրանով իսկ ներկաներից հեռացնում է իր մասին ամեն կասկած։ Այսպիսով, նայիր, թե ինչքան բարիք ես ձեռք բերում. խուսափում ես շփոթությունից և անհանգստությունից, եթե մեղքեր ունես, մաքրվում են ինչպես փարիսեցու մեղադրանքը մեծահոգիորեն կրած մաքսավորը։ Ոչինչ այնպես չի խոցում մեզ վիրավորողներին, ինչպես այն, որ մենք ծիծխաղում ենք մեզ հասցրած վիրավորանքների վրա։ Եվ ինչպես խոհեմությամբ մենք վիրավորանքները մեզ ի բարին ենք դարձնում, այնպես էլ երկչոտության հետևանքն է լինում հակառակը՝ և մեզ ենք ամաչացնում, և ներկաներին մեղավոր թվում նրանում, ինչ մեր մասին ասում են, և հոգում խռովում, և թշնամուն ուրախացնում, և Աստծուն տրտմեցնում և մեղքերը շատացնում։ Սրա մասին խորհրդածելով, խուսափենք երկչոտության անդունդից և շտապենք դեպի երկայնամտության ապաստանը, որպեսզի այնտեղ մեր հոգիներին հանգիստ գտնենք։


http://www.krotov.info/library/i/zla..._02_04.htm#539
Հ.Գ. Հետաքրքիր համընկնում. այսօր Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է ս. Հովհան Ոսկեբերանին։