էէէէ, Հրայր ջան, ախր հենց էդ պատմությանը նայելով էլ կազմում ենք մեր կարծիքը եկեղեցու մասին: Եկեղեցու դերը այդքան բարձրացվում է պետականություն չունեցած ժամանակահատվածում ինչ-որ տեղ ազգապահպան գործերի համար, բայց Դուք, բոլորդ բացեք մեր կաթողիկոսների ցուցակը ու ասեք, թե էդքանի մեջ քանիսին գիտեք` ինչ-որ գործով աչքի ընկած, կամ ընդհանրապես լսած կաք նրանց անունները? Վստահաբար կարող եմ նշել, որ միայն եզակի մարդիկ կիմանան նրանց:
Պապ թագավորը փորձեց սանձահարել եկեղեցականներին ու դարձավ նրանց զոհը. ոչ թե հռոմեացիները նրան սպանեցին, այլ` հայերը. ոչ մի օտարազգի չէր համարձակվի սպանել Հայոց թագավորին, եթե ազատների դասը նրա հետ լիներ. մեր փրկությունը, 21-րդ դար հասնելը եղել է շնորհիվ մեր ազգի աշխատավոր լինելու, թեկուզ քարից հաց քամելու... շնորհիվ. տարածաշրջանն է եղել կարևոր. ուժերի հավասարակշռություն է եղել տարածաշրջանում... եթե նույնիսկ հեթանոս մնայինք, էլի հասնելու էինք մեր օրերը, վստահ եմ:
Բռնակալներն եկան, անցան,
Էլի կգան ու կանցնեն,
Իմ ազգն էլի Հայ կմնա,
Ինչքան էլ գան ու անցնեն:
Հովհ. Շիրազ
Էջանիշներ