Սիրելի Monk ես էլ ուզում եմ իմանալ թե ինչա՞ նշանակում աղանդ, ու ովքեր են համարվում աղանդավորներ, եթե կարելիա ապա խնդրում եմ գրեք մի քանի աղանդավոր կոչվող եկեղեցիների անուններ:
Կներեք, բայց անգամ պատկերացում էլ չունեմ հարցը ճիշտ եմ ձևակերպել թե չէ: Այսինքը այդ աղանդավորների ժողովին եկեղեցի՞ են անվանում թե չէ:
Օրինակ հիսունականները, բողոքականները, հոգեգալստականները աղանդներ ե՞ն թե ոչ:
Շնորհակալություն:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
When life gives you lemons, make lemonade
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Ողջույն հարգելի Մտահոգ, ես կանանց քահանայ... թեմայում քո գրածին այստեղ անդրադառնամ, լավ?
Նախ նշեմ, որ այո, թաքուն բան չէր, որ գրածս մասամբ հենց քեզ էր վերաբերում, բայց եթե անկեղծ, ապա ասեմ, որ անչափ գնահատելի է անձամբ քո և քեզ նման բազում մարդկանց լուրջ մտահոգությունները թե Երկրում կատարվող իրադարձությունների և թե Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականաց դասի վարքագծի հետ կապված: Հատկապես երկրորդ պարագայի հետ կապված ես շատ եմ հավատում, որ այդ մտահոգությունները ոչ թե ընդդեմ Եկեղեցու են կառուցվում, այլ ընդհակառակը` Մայր Եկեղեցին ավելի շեն, պայծառ ու կատարյալ տեսնելու մտատանջումներով: Եթե այդպես է, ապա ինչու ենք ընկած այն ամեն մի մանրուքում կեղտ փնթրում մեր հոգևորականների վրա, միայն գրքի մի կողմը նայում ու մեծ դատավորի դեր ստանձնում` նվաստացնող միտումներով ու քննադատության համար ուժ ու եռանդ չխնայելով
Ավելացվել է 4 րոպե անց
Ահագին հետաքրքիր կլիներ կարդալ քո քննադատական ճարպիկ եզրահանգումները քահանայի այլ պատասխանի դեպքում, ասենք, եթե դրական կարծիք ունենար անբարոյականին տուն տանելու մասին .... և բացի այդ, ոչ մի արտառոց ու անհասկանալի բան չկա, երբ երկիր ներթափանցած աղանդը համեմատվում է ընտանիք բերված պոռնիկի հետ
Վերջին խմբագրող՝ Chuk: 19.09.2008, 13:15: Պատճառ: Գրառման ավելացում
Ավելացվել է 1 րոպե անց
բարեշնորհ սարկավագ, քանի որ ահագին հետաքրքիր կլիներ կարդալ իմ Ճարպիկ եզրահանգումները, չեմ զլանա բավարարել հետաքրքրությունդ:
"Հայրս ունի ամուր ընտանիք: Ես խախտում եմ մեր տան անդորրը եւ տուն եմ բերում մի կին, որը ժամանակին թեթեւաբարո կյանքով է ապրել" մեջբերումը քահանայի խոսքերից է: Քանի որ դուք ըստ էության հարցին չպատասխանեցիք, ապա ես կարող եմ համարել որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ քահանան՝ ԺԱՄԱՆԱԿԻՆ թեթևաբարո կյանքով ապրած աղջկա ապաշխարությանը չի հավատում, այսինքն չի պատկերացնում որ մեղավորը, տվյալ դեպքում պոռնիկը կարող է դարձի գալ, ամուսնանալ ու դառնալ մայր: Ամբողջ իմաստը նրանում է, որ նույնիսկ առանց ճարպիկ եզրահանգման կարողության, ցանկացած քրիստոնեայի համար Աստծո սպասավորի արտահայտած այս միտքը գայթակղության պատճառ կարող է դառնալ, եթե հոգևորականը, որը ՊԵՏՔ է բոլորից առավել ու անմնացորդ հավատա մեղավորի դարձին, ամեն ինչ անի այդ դարձի համար, ասում է թե հոգին կորցնող աղանդները նույնն են ինչ "ժամանակին պոռնիկ եղածի հետ" ամուսնությունը, ու դու արտառոց ոչինչ չես տեսնում դրա մեջ, ապա ի դժբախտություն բոլորիս, մենք հոգևոր լուրջ ճգնաժամի մեջ ենք:
Պատկերացնում ես եթե մի պոռնիկ, որը դարձի ճանապարհին է, ու այդ դարձը պատկերացնում է Աստծո միջոցով, կարդա աստծո սպասավորի այս տողերը: Ամենայն հավանականությամբ մեղքերից ազատվելու ու ապաշխարհելու ցանկությունը կկորչի, չէ որ միևնույն է ըստ քահանայի, նույնիսկ ապաշխարածը չի կարող համարվել հասարակության նորմալ անդամ, ամուսնանալ, մայրանալ, նա միշտ մնալու է պոռնիկ:
Սովորական մարդիկ կարող են իրենց թույլ տալ նման մտքեր արտահայտել, Հոգևորականը չի կարող, ավելին հոգևորականը ի սրտե պիտի հավատա ցանկացած մեղավորի ապաշխարության հնարավորությանը ու դարձին, ի վերջո նրանց կոչումը հոգինների փրկությանը նպաստելն է, մեղավորին մեղքերից ազատվելու մեջ օգնելը, այլ ՈՉ ԹԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԻՇԵՑՆԵԼԸ ՈՐ ՊՈՌՆԻԿԸ ՊՈՌՆԻԿ Է ՄՆՈՒՄ, դա գրեթե բոլորն են անում մեր հասարակության մեջ:
Իսկ եթե նա դրական արտահայտվեր ապաշխարող կամ ապաշխարհած պոռնիկի մասին, ես միայն հիացմունքով կլցվեի նրա նկատմամբ, քանի որ այդ դեպքում հոգևորականը իսկապես ընբռնած կլիներ իր կոչումը այս անցավոր ու մեղավոր կյանքում:
Կրկնեմ որ հարցը քահանայի անձը չէ, այլ ակամայից պարզ դարձած նրա այն մտայնությունը որ հանգեցնում է հետևյալ մտքին " Ես իսկապես չեմ հավատում մեղավորի դարձին ու ապաշխարությանը"
Հարց տամ քեզ, միայն պատասխանիր անկեղծ
-Դու հավատում ես որ մեղավորը (պոռնիկը, մարդասպանը և այլն) կարող է ապաշխարհել, դարձի գալ: ԱՅՈ թե ՈՉ
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 19.09.2008, 12:33: Պատճառ: Գրառման ավելացում
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Շատ կուզենայի, որ մեր հասարակության անդամներն էլ մեծ մասամբ Ձեր կարծիքին լինեին, հարգելի Մտահոգ, բայց չեմ ուզենա, որ իմ փոխարեն Դուք հիմա /և հավանաբար Տեր Հոր փոխարեն էլ/ էստեղ կարծիք ներկայացնեք, թե հոգևորականը չի հավատում դարձի եկածին կամ չի ուզում նրա փրկությունը, բնավ գրածս այդպիսի եզրահանգման տեղիք չի կարող տալ, նույնիսկ ամենակուռ տրամաբանությամբ, այս օրինակում նախ շեշտը չպիտի դնենք հենց անառակի ժամանակին այդպիսի կյանքով ապրելու կամ դարձի գալու մասին, ոչ և ոչ, խոսքը դրա մասին չէ, խոսքը անառակության երևույթի մասին է, ինչը համեմատվում է աղանդավորության հետ, Սբ Գրքում էլ Իսրայելի ժողովուրդը երես թեքելով Աստծուց` բազմիցս համեմատվում է պոռնիկ կնոջ հետ: Իսկ ինչ վերաբերում է անառակի կամ աղանդավորի դարձի գալուն, զղջալուն ու մարդկանց կողմից ընդունվելուն, շատ շնորհակալ եմ հուզիչ քարոզի համար, նավ չկարծեք, որ այդ մասին չգիտենք
Հարգելի սարկավագ, դու այստեղ գրել ես որ արտառոց ոչինչ չկա նման համեմատությունների մեջ, հետո ասում ես որ շեշտը դրա վրա դնել չի կարելի: Վերևում հղումը կա, կարող ես կարդալ ու տեսնել որ պատասխանի շեշտը հենց այդ մտքի վրա է դրված: Ինչևէ, եթե նույնիսկ շեշտը ես ընկալել եմ ոչ իր տեղում, այնուամենայնիվ հարցրել եմ, ճիշտ է արդյոք համեմատել աղանդը պոռնիկի հետ որին ընտանիք են բերում, չէ որ աղանդը կորցնում է մարդու հոգին, իսկ ամուսնությունը նույնիսկ օրհնված է Աստծո կողմից, հիշում ես չէ "Աճեցեք ու բազմացեք":
Հիմա, միևնույն է այս հարցերիս էլ չես պատասխանելու, բայց չեմ կարող չհարցնել, ով է համարվում պոռնիկ՞
նա՝ ով մեկից ավելի տղամարդկանց հետ է կենանցում
նա՝ ով փողով է կենակցում
նա՝ ով կույս չէ
կամ էլի տարբերակներ կան
իսկ նա ով կենակցում է միայն մեկի հետ սակայն փողով
ուշադրություն դարձրու քահանան շեշտել է իր խոսքում "ժամանակին թեթևաբարո կյանքով ապրած" միտքը, այսինքն գիտակցաբար նույնիսկ ասել է, նա ով հիմա ՉԻ ԱՊՐՈՒՄ այդ կյանքով: Եթե մեկը գա քո մոտ ու հարցնի - բարեշնորհ սարկավագ, ես ուզում եմ ամուսնանալ մի կնոջ հետ ով պոռնիկ է, ես գիտեմ որ դրանով կհանեմ նրան այդ ճանապարհից, այլապես նրա հոգին կորչում է:
Ինչ ես պատասխանելու նրան ՞
ասելու ես մի փրկիր այդ հոգին թե քաջալերելու ես այդ մարդուն փրկելու հոգին՞
շնորհակալ եմ քարոզս գնահատելու համար, վստահ եմ որ անկեղծ էր գնահատանքդ, ի տարբերություն այսօր մեր եկեղեցիների բեմերից հնչած քարոզների, ես գոնե քարոզում եմ ՈՉ քաղաքականություն, ու հակաքրիստոնեական սարսափ պատկերներ չեմ նկարագրում, մի քանի շաբաթ առաջ կիրակի օրը Ս. Սարգիս եկեղեցում լսեցի Տ. Շահեի քարոզը, Եգիպտոսի անդրանիկների կոտորածը այնպես կենդանի դաժանությամբ ու ինքնամոռաց խանդավառությամբ նկարագրեց, որ կարծեցի մզկիթում լսում եմ ահաբեկիչ շեյխ Ահմեդ Յասինի քարոզը ընդդեմ անհավատների… մի կենդանի ներկայացում՝ դաժան, վրիժառու, սպանող, քինախինդ Աստծո մասին, որը կոտորում է միայն վրեժի համար: Իսկ ամենասարսափելի այն էր, որ քրիստոնեա ու հավատացյալ հոտը, այսինքն ներկանները հիացմունքից շլացած աչքերով նայում էին, միայն մի քանի հոգի դուրս գնացին եկեղեցուց:
Ավելացվել է 19 րոպե անց
Մարդ Աստծո, ապագա հոգևորական եղբայր, ես ոչ ոքի փոխարեն չեմ ներկայացնում, ես ընդամենը հարցրեցի ու էլի եմ հարցնում, ժամանակին թեթևաբարո կնոջ հետ ամուսնանալը ՄԵՂՔ է թե ոչ, կամ պոռնիկի հետ ամուսնանալը մեղք է թե ոչ, չէ որ մարդը ամուսնանում է այլ ոչ թե կենակցում պոռնիկի հետ, խնդրում եմ առանց դիվանագիտական մտքերի, ուղիղ պատասխանիր հարցիս:
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 19.09.2008, 16:11: Պատճառ: Գրառման ավելացում
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Նայեցի հարցին ոչ ոք չէր պատասխանել, չգիտեմ ինչի։
Տիեզերական ժողովի ժամանակ ընդունվեց Նիկեան Հանգանակը, որը հանդիսանում է քրիստոնեաների վարդապետությունը, սկզբունքը, հավատալիքը։ Այնտեղ նշվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին, նրանց մեկ լինելը և այլն։
Նա ով չի ընդունում այս հավատամքը նա համարվում է աղանդ։
Օրինակ, Եհովայի վկաները չեն ընդունում Քրիոտոսի Աստված լինելը։ Մորմոնները նույնպես Քրիստոսին չեն ընդունում որպես Աստված։
Իսկ ձեր թվարկածները պարզապես տարբեր եկեղեցիներ են, օրինակ կար Թեսաղոնիկեի, Գաղատիայի, Կորնթոսի եկեղեցիները, որոնք տարբեր վիճակներ ունեին, մեկը՝ օրենքով էր ուզում արդարանալ, մյուսը շնորհքն անառակության ծածկոց էր արել, բայց նրանք բոլորն էլ Աստծունն էին բոլորին էլ Աստված ուղղում էր, ինչը չի կարելի ասել նրանց մասին ովքեր չեն ընդունում Աստծուն։
Եթե հարցեր լինեն գրեք կփորձեմ պատասխանել։
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Second Chance (10.03.2009)
Մոնկ, հլը ուշադիր կարդա ու տես, թե հայ հոգևորականի կարծիքով երբ ու ինչպես է ստեղծվում հավատացյալ-հոգևորական կապը մեր օրերում:
Հարց - Քահանաները, ինչպես նախկինում՝ գոնե տոնական օրերին, ինչո՞ւ չեն այցելում մարդկանց տները, որպեսզի օրհնեն և մոտիկից ճանաչեն ընտանիքի անդամներին:
Պատասխան - Այս հարցը խիստ այժմեական է և մտահոգող: Ցավոք, այսօր ծուխ հասկացություն գոյություն չունի, բացառությամբ գյուղական համայնքների: Այսօր հավատացյալ-հոգևորական կապն ստեղծվում է, երբ հոգևորականին հրավիրում են որևէ արարողություն կատարելու: Ուրախալի է, որ այդ ծանոթությունը մեծ մասամբ վերածվում է լավ բարեկամության և հոգևորականը պարբերաբար, տոն օրերին այցելում է նրանց և օրհնություններ կատարում, զրուցում հուզող հարցերի շուրջ: Այդ կարգն ավելի գործածական է, անհատականացված և արդյունավետ: Ուստի, պետք է հոգևորականին հաճախ տուն հրավիրել և հիշել, որ գումարային նվիրատվությունը շատ քիչ դեր ունի:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան
հետաքրքիր է Ճեմարանում դասավանդվում է արդյոք "Հովվական աստվածաբանություն" առարկան, եթե այո ապա որ կուրսերում ու շաբաթական քանի ժամ: Մոնկ, կարող ես պատասխանել. ինձ շատ է հետաքրքրում:
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 20.09.2008, 17:34:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Հարց -Ինչու՞ մանկատներում եւ ծերանոցներում կուսակրոն հոգեւորականներ չեն աշխատում:
Պատասխան - Կուսակրոն հոգեւորականները քահանաների առաջնորդներն են: Նրանք ճշտում են քահանաների անելիքները, պլանները, որոնք էլ աշխատում են բարեպաշտ ժողովրդի հետ:
Տ. Ղազար քահանա Պետրոսյանը
սրան մեկնաբանություն չունի
![]()
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
միգուցե սխալվում եմ բայց ինձ թվում է այդ կայքը ավելի ու ավելի է նմանվում զավեշտի![]()
Հարց - Ի՞նչ առանձնահատկություն ունի քրիստոնեությունն այլ կրոնների համեմատ:
Պատասխան - Աստված մարդացավ, որպեսզի մարդը մարդանա, այսինքն անմահանա՝ Քրիստոսի արյամբ փրկվելով մեղանչական վիճակից: Աստված մարդացավ: Աստվածամարդը Հարություն առավ: Աստվածամարդը և Հարության խորհուրդը քրիստոնեության հիմքն են:
հարցին պատասխանեց Տ. Ադամ քահանա Մակարյանը:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ