User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանանց քահանայությունը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդամենը տեղեկացման կարգով ասեմ, որ Նորայր և Կյուրեղ աբեղանները ինքնակամ են թողել հոգևոր կոչումը:
    դու ճանաչում եք վերոհիշյալ անձանց՞
    խիստ կասկածում եմ ինքնակամ թողելու մասով...
    ինչևէ...

    Պատժե՞լ, թե՞ չպատժել կարգազանց միաբանին
    «Առավոտում» տպագրված «Հրամանատարների լռության հետեւանքը» հոդվածի առիթով խմբագրությունը շարունակում է արձագանքներ ստանալ: Հիշեցնենք, որ այն հատվածներ էր՝ կարգալույծ արված հոգեւորականի՝ տ. Հարություն աբեղա Հարությունյանի բաց նամակից, ուր նա ներկայացնում է իր մտահոգությունը երկու հիմնահարցի շուրջ: Սեւանի Վազգենյան դպրանոցի նախկին տեսուչը մատնանշում է հոգեւորականների պատրաստման գործընթացում առկա խնդիրները եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից հոգեւորականների հանդեպ դրսեւորվող քմահաճ եւ ոչ հայրական վերաբերմունքը: Խմբագրությունը նամակ է ստացել Կարինե Մարկոսյանից, ուր գրում է. «Կարգալույծ արված հայր Գարեգինին ճանաչում եմ դեռեւս ուսանողական տարիներից: Այսօր մի անձի քմահաճույքով նա զրկվել է իր՝ տարիների ընթացքում ձեռք բերած հնարավորությունից՝ հոգեւոր սպասավոր դառնալու իր ընտրած առաքելությունից: Հայր Գարեգինը Մայր աթոռի միաբան էր եւ ոչ ոք համարձակություն չունեցավ ձայն բարձրացնել ի պաշտպանություն նրա: Թեպետ այն նամակը, որ նա է գրել, կարող են ստորագրել միաբանների ճնշող մեծամասնությունը: Հոգեւոր գերագույն խորհրդում էլ աշխարհիկ անդամներից շատերը մարդիկ են, որոնց վստահված է ուսանողների ապագան եւ երկրի ճշմարտությունը: Այսօր թե նրանցից, թե բարձրաստիճան հոգեւորականներից որեւէ մեկը (վերջիններիս կարելի է հասկանալ. վախենում են վեհափառի վրեժխնդրությունից) չի հետաքրքրվել իր կյանքի լավագույն տարիները Մայր աթոռում անցկացրած երիտասարդի ճակատագրով»: «Ներկայիս իրավիճակը մի թագավորություն է հիշեցնում, ուր սանձարձակ արքան ամեն օր տեղի կամ անտեղի մահապատժի է ենթարկում իր զինվորներից մեկին: Իսկ զորքի հրամանատարները լռում են: Բայց եթե այսպես շարունակվի, այդ երկրում այլեւս ոչ մի գիտակից երիտասարդ չի ուզենա զինվոր դառնալ»,- գրել է հայր սուրբը «Առավոտին» ուղարկած նամակում: Մեկ այլ նամակում, որ ուղղված է վեհափառին, մի խումբ հավատացյալներ գրում են. «Քանի որ հոգեւոր դասը այդպիսի «ճղճիմ» հարցերով չի զբաղվում, չի խառնվում գահակալի մենաշնորհային որոշումներին, մեր պարտքը համարեցինք արձագանքելու երիտասարդ հոգեւորականի ցավին: Նույն բախտին են արժանացել մեր բոլորի կողմից սիրված ու հարգված հայր Մակարը, հայր Խորենը, հայր Մաշտոցը եւ ուրիշներ: Ուստի չենք կարող լռել՝ մինչեւ վերջ չտրվի այս հոգեւոր սպանդին... Այն ո՞ր հայրն է, որ զայրանալով որդու կարգազանցության վրա, իր ընտանիքից մեկընդմիշտ վռնդում է իր իսկ դաստիարակած զավակին: Այսպես՝ 35 հոգի: Այն ընտանիքում, որտեղ սեր կա, հարցի լուծման հազար հնարք կա: Կարգալույծ անելը, եկեղեցուց հեռացնելը պատժի լավագույն միջոցը չէ: Հավատացյալներիս վստահությունը, հավատը կորել է՝ անվստահության, միմյանց նկատմամբ ատելության, կասկածամտության մթնոլորտով ներծծված եկեղեցու նկատմամբ... Նամակի հեղինակներից երկուսը աղանդավորական խմբերից են եկել Առաքելական սուրբ եկեղեցի՝ ձեր կողմից կարգալույծ արված վարդապետի քարոզով: Դիմելով եկեղեցու հոգեւոր դասին, խնդրում ենք՝ մի՛ լռեք, արթնացեք թմբիրից, թոթափեք վախը, փոխեք ձեր փարիսեցու կերպարը, արդարությամբ դատեք... Ակնկալում ենք, որ դուք հոգեւոր գործունեության մեջ ձեզ կշրջապատեք ուսյալ հոգեւոր բանակով, իսկ պատժիչ գավազանը կփոխարինեք հոգեւոր քարոզով եւ աղոթքով»: Քանի որ թե՛ Հարություն Հարությունյանի նամակում, թե՛ այս արձագանքներում մեղադրանք է հնչեցվում Մայր աթոռի բարձրագույն մարմինների հասցեին, որոշեցինք պարզաբանումներ ստանալ Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամներից, հասկանալի պատճառով շրջանցելով հոգեւորականներին: Նկատենք, որ նրանցից ոչ մեկը չի տեսել կարգալույծ արվող երիտասարդին եւ չի լսել նրան: Ռադիկ Մարտիրոսյանն այս առիթով ընդամենն ասաց. «Լսել եմ, որ այդ երիտասարդը, լինելով Հայաստանում, չի մասնակցել եկեղեցական միջոցառումներին ու կարծեմ թե հրաժեշտի նամակ է գրել: Մնացած ինֆորմացիային չեմ տիրապետում»: Իսկ Վլադիմիր Բարխուդարյանի համոզմամբ. «Դա կաթողիկոսի որոշումն է: Խորհուրդը խորհրդակցության համար է»: Վիլեն Հակոբյանը սկզբում ասաց, որ իրենք տեղեկացված չեն, սակայն քիչ անց հիշեց. «Նա կամայականություններ է անում, հանձնարարությունները չի կատարում: Հայտարարել է, որ չի ուզում հոգեւորական դառնալ (՞): Նա վարկաբեկել է Էջմիածնի բարձրագույն հոգեւորականությանը (՞): Մեզ ասացին, որ երկու անգամ հրավիրել են հոգեւոր խորհրդին, որից նա հրաժարվել է»: Հարություն Հարությունյանը վեր հանած խնդիրների լուծման համար առաջարկում է՝ կարծես պատասխանելով նաեւ խորհրդի անդամներին. «Մայր աթոռի միաբանները պետք է պատժվեն միայն Եպիսկոպոսական ժողովի համապատասխան որոշումից հետո: Մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը զբաղվելու է կանոնազանց եկեղեցականի խնդրի քննությամբ: Ցանկացած մեղադրվող միաբան պետք է հնարավորություն ստանա անձամբ ներկայանալու Եպիսկոպոսաց ժողովին եւ արտահայտելու խնդրի առնչությամբ իր տեսանկյունը»:
    aravot.am
    2006-03-10

    Ավելացվել է 4 րոպե անց
    ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

    Մայր աթոռի նախկին միաբանի բաց նամակը Մայր աթոռ այսօր լուրջ ճգնաժամ է ապրում: Բազմաթիվ հիմնախնդիրներից մեկն է հոգեւորականներ պատրաստելու գործընթացը, որը եկեղեցու առաքելության իրականացման կարեւոր նախապայմաններից է: Տվյալ խնդրին առիթ եմ ունեցել անձամբ առնչվելու, երբ ոչ հեռավոր անցյալում Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչն էի եւ միաժամանակ Գեւորգյան ճեմարանում ընդհանուր եկեղեցու պատմություն էի դասավանդում: Չափազանց տխրում ես, երբ լսում ես, որ ճեմարանականներից ոմանք, երկար տարիներ սովորելուց հետո, չնչին կարգապահական խնդիրների պատճառով հեռացվում են: Վանական դպրոցները միշտ էլ խստապահանջ են եղել, սակայն, երբ վերին օղակների հետ անձնական խնդիրներ ունենալու պատճառով ավարտական լսարաններից հիանալի երիտասարդներ են հեռացվում, ցավ ես ապրում: Ակնհայտ է, որ նշված պարագաներում տվյալ ուսանողների հանդեպ վերեւներից եկող յուրահատուկ թշնամանք կա (երեւի թե սեփական մտածելակերպ ունենալու համար), իսկ հրապարակվող պրիմիտիվ մեղադրանքները միայն պատրվակներ են: Այլապես ինչո՞ւ արտաքսվող տղաները հետապնդվում են իրենց հետագա ողջ կյանքում: Ներկայիս կաթողիկոսի կեցվածքը նման հարցերում շատ հստակ է: Սակայն ոչ միայն ուսանողներն են հայտնվում նման դժբախտ իրավիճակում, այլ նաեւ հոգեւորականները: Նրանց նկատմամբ կիրառվում է վտարման գրեթե նույն մեթոդը՝ ավելի մշակված եղանակով, որը կոչվում է հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակել: Հիշենք միայն Մաշտոց աբեղա Ժոռոյանի դեպքը: Գեւորգյան ճեմարանը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո նա Գարեգին Առաջին կաթողիկոսի կողմից ուղարկվեց Վիեննա, որտեղ փայլուն գնահատականներով ավարտելով աստվածաբանության ֆակուլտետը՝ ստացավ մագիստրոսի աստիճան: Թե հայ, թե ավստրիացի ականատեսների վկայությամբ, իրենց կյանքում նման սրբակենցաղ հոգեւորական եւ ազնիվ անձնավորություն երբեւէ չեն տեսել: Այսօր նա մեր եկեղեցուց վտարված է, որովհետեւ ներկայիս կաթողիկոսի կողմից կարգալույծ է արվել անհնազանդության մեղադրանքով: Նույնատիպ դեպք կատարվեց ինձ հետ: Դու որոշակի պարտականություն ունես, ասենք՝ ասպիրանտ ես համալսարանում (Հ. Հարությունյանը սովորում է Գերմանիայի Մյունսթերի համալսարանում եւ մի քանի ամսից պիտի ստանա դոկտորի կոչում- խմբ.): Հանկարծ կաթողիկոսը հիշում է քո մասին եւ կարգադրում, որ թողնես ամեն բան, գաս եւ մեկ այլ պաշտոնի անցնես: Դու ասում ես, որ ուսմանդ ավարտին գրեթե բան չի մնացել եւ պատրաստակամությունդ ես հայտնում այն վերջացնելուց հետո գալ Մայր աթոռ եւ ստանձնել պաշտոնդ: Ներկայիս հայրապետի համար նման պատասխանն անընդունելի է, հավասարազոր անձնական վիրավորանքի: Գրածդ բոլոր բացատրական նամակներդ, անգամ պրոֆեսորներիդ միջամտությունն անօգուտ է: Անձնական վիրավորանքը վերածվում է բացահայտ թշնամության, եւ ապա մի գրություն ես ստանում Էջմիածնից, ուր մոտավորապես հետեւյալն է ասվում. «եթե հենց հիմա չեկար...»: Ընկնում ես երկընտրանքի մեջ. եթե գնամ, ապա կրթությունս ջուրն է ընկնելու եւ օտարների աչքին մեր եկեղեցու պատիվն է խայտառակվելու: Իսկ եթե չգնամ, կաթողիկոսը ինձ չի ների: Որոշում ես գնալ: Երբ հասնում ես Մայր աթոռ, արդեն շատ ուշ է, հայրապետը հայտնում է, որ քեզ այլեւս կյանքում չի ներելու: Մտածում ես՝ գոնե ուսումդ վերջացնել: Երբ վերստին տեղդ ես հասնում եւ փորձում ավարտաճառիդ վրա կենտրոնանալ, հանկարծ մամուլում հրապարակվում է՝ «հնազանդության ուխտի խախտման» պատճառաբանությամբ կարգալույծ հռչակվելուդ հայրապետական հաղորդագրությունը: Մեր բոլոր եկեղեցականներն էլ գիտեն այս ամենը: Յուրաքանչյուր եպիսկոպոս լսել է հայր Մաշտոցի անարդար պատժման, անհամար ճեմարանականների անհիմն հեռացումների եւ Երուսաղեմի ընծայարանում ծեծվող աշակերտների մասին, սակայն բոլորն էլ լռում են: Ոչ Եպիսկոպոսաց դասը, ոչ Գերագույն հոգեւոր խորհուրդը, ոչ էլ Միաբանական ժողովը չեն ուզում որեւէ միջամտություն կատարել, որովհետեւ մեծամասնությունը վախենում է, ոմանք էլ անտեղյակ են ձեւանում կամ վերածվում կամակատարների: Ես վստահ եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա պատմությունը դատապարտելու է ներկայիս հոգեւոր դասին, որովհետեւ ներկայիս կաթողիկոսը, դժբախտաբար, այլեւս չի գիտակցում, որ ինքը պարզապես շեղվել է ճշմարտությունից եւ հայ եկեղեցու անվան հետ է խաղում: Շատ եմ ցավում, որ մեր եկեղեցու ներքին խոհանոցին վերաբերող խնդիրները պարտադրված եմ այսօր հրապարակելու, սակայն եթե մենք իսկապես հավակնում ենք ազգային եկեղեցի կոչումին, ապա ազգը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում եկեղեցու ծոցում եւ ինչ ճակատագրի են արժանանում մեր ժողովրդի նվիրատվություններով կրթվող երիտասարդները: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մայր աթոռի նախկին միաբան
    Չփորձելով ազդել ընթերցողի կարծիքի վրա՝ այնուամենայնիվ նշենք, որ հոգեւորականի ծառայությունը, մեր տեսակետից, խստագույն կարգապահություն է պահանջում, այլապես իմաստ չունի: Պատրաստակամ ենք հրապարակել նաեւ Մայր աթոռի պարզաբանումները:
    aravot.am
    2006-02-22
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 13.09.2008, 16:57: Պատճառ: Գրառման ավելացում
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •