Բա հլը էս մասը կարդացեք: Փաստորեն իրենք, կամ առաքելական եկեղեցու հետևորդները պաշտում են կաթողիկոսին...
-Սրբազան, բայց ժողովրդավարական երկրում, խոսքի ազատության երկրում, արտահայտած կարծիքի համար, թեկուզ ծայրահեղական կարծիքի, ինչքանո՞վ է ճիշտ իշխանության եւ եկեղեցու կողմից հետապնդումը:
-Լկտիությունը կարծիք չէ, այլ լկտիություն: Եւ ով է իրեն հետապնդում: Ինքն արժանի՞ է հետապնդման: Ինքն այլեւս բարոյական դիակ է, դիակի դեմ պե՞տք է պայքարել: Դուք «մտավորականի» նման կերպա՞ր եք երազում: Դա՞ է մտավորականի ձեր իդեալը: Նույն հաջողությամբ ես էլ կարող եմ իրեն պարզապես «վիժվածք» անվանել, եթե դա սոսկ կարծիք է: Բոլորիս է վիրավորել, ինձ է վիրավորել: Ես կաթողիկոսի աջն եմ համբուրում, ուրեմն ես սատանայապա՞շտ եմ: Ազգի մեծ մասը սատանայապա՞շտ է: Չափը վերջապես որտե՞ղ է: Եւ ուր են այդ նույն կաթողիկոսից շքանշաններ ստացած «մտավորականները»: Ինչո՞ւ են թաքնվել: Իրենք գո՞հ են իրենց կոլեգայի այս լկտի պահվածքից: Աբսուրդի թատրոնում ենք… լկտի սրիկայությունը պախարակելու փոխարեն՝ աջակցում ենք, որպեսզի ավելի լկտիանա՞:
Էջանիշներ