Ու այստեղ "օգնության" է հասնում Աստվածաշունչը

Ծննդոց Ա:27
Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր. ըստ պատկերի Աստուծոյ արար զնա. արու եւ էգ արար զնոսա:
Ծննդոց Բ:7
Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ. եւ փչեաց յերեսս նորա շունչ կենդանի, եւ եղեւ մարդն յոգի կենդանի:
Ծննդոց Բ:15
Եւ ստեղծ եւս Տէր Աստուած զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից.
Որքան հասկանում եմ, Ա գլխի "խառնաշփոթ" ժամանակագրությունը եթե մի կողմ թողենք, ապա մարդ արարածն ավելի շուտ է արարվել, քան "զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից"
Համ էլ բավականին հավեսով տեխնոլոգիան ներկայացված է.
1. Վերցնում ենք հող, դրան տալիս ենք մարդու ձև
2. երեսին շունչ ենք փչում ու ... վուալյա, մարդը պատրաստ է
Այս տեխնոլոգիայի կիրառման համար ընդամենը պետք է Աստված լինել

Ի դեպ տան պայմաններում խնդրվում է չկրկնել` անիմաստ տները հողոտելու եք:

Բայց գիտեկան տեսությունաբանության մեջ կա մի հետաքրքիր մոտեցում: Եթե որևէ երևույթ ունի մեկից ավելի հավանական և չհերքված բացատրություն, ապա դրանցից ամենամեծ հավանականությամբ իսկոթւյանն ավելի մոտ է ամենապարզը: Ու այս տեսանկյունից արարման տեսության պարզությունն իր ընկալման մեջ ակամայից ստիպում է երկրորդ պլան մղել կայծակի հետևանքով օրգանական "սուպից" կենդանի բջջի առաջացման ու դրա մարդու վերածման տեսությունը