Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Նույնիսկ եթե սևը սպիտակի վրա գրված ա, որ այս կամ այն խոսքը հասցեագրված ա հրեաների՞ն:
=> բոլոր հավատացյալները հրեաներ են:
Եթե կարդաս հռոմեացիների ողերձը, ասածիս միտքը կհասկանաս, բայց մի թեթև ասեմ, որ Աստծուն հետևելը անունների մեջ չի, այլ առ Աստված հավատքի և հնազանդության մեջ է

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Թարգմանչական տարբերությունների մեղավորը ես չեմ:
Սկեպտիկ ջան, դրանում քեզ չմեղադրեցի, ուղղակի ևս մեկ անգամ ապացուցվեց Աստվածաշնչի ճշմարտությունը՝ թե վերջին ժամանակները շատ մոլորեցնողներ կլինեն, որոնցից մեկն էլ Աստվածաշնչի աղավաղումն է:

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Թեկուզ: Չեմ կարծում, որ իմ ասածի համատեքստում դա էական տարբերություն ա:
Իհարկե տարբերությունը էական է, ուրիշ բան է գիտենալ և ձևեր թափել, ուրիշ՝ հավատալ և հնազանդվել:

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Վերընթերցեցի. չհամոզեցիր: + արի աստծո կամքի հաստատականության պահով չխորանանք, հակափաստարկները շատ են:
Անհասկանալի պահեր ,համաձայն եմ, բայց ոչ հակափաստարկներ:

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Էն, որ դու ասում ես` հավատքը առանց գործերի մեռած է, իսկ Պողոսը ասում ա, որ գործերը ոչ մի նշանակություն չունեն:
Պողոսը նոյնպես ասում է օրենքի գործերի համար: Իմիջայլոց օրենքի գործը՝ մի շնացիր, մի ստիր, մի գողացիր, մի ցանկացիր և այլն, հավատքի գործը՝ համբերություն, երկայնամտություն, վստահություն հույս, ողորմածություն և սրանց նման բաներ:

Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
Ուղղակի ոչ ես կարող եմ քեզ աթեիստ դարձնել, ոչ դու ինձ` հավատացյալ քրիստոնյա, էնպես որ իզուր տեղը երկուսիս նյարդերն էլ քայքայվելու են: :
եթե պիտի ծիծաղով նյարդեր քայքայվի , ուրեմն իզուր չի