Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Անհիմն ու անհեթեթ պնդումներ ես անում, բայց որոշ ահրցերում ճիշտ ես տրամաբանում:
1. Մաշտոցի ժամանակ շատ ձեռագրեր չկային - Էնքան կային, որ նույնիսկ 100 հազարավոր ձեռագրերով գրադարաններ կային
2. Մաշտոցը Կ.Պոլսում չի զբաղվել թարգմանչությամբ, գոնե սեփական ազգիդ պատմությունը մի խեղաթյուրի:
3. Այո, հայտնի չէ, թե հիմնականում որ լեզվի աղբյուրից են օգտվել Մաշտոցը և իր աշակերտները: Բայց հաստատ անհայտ թարգմանությունից չի օգտվել, որովհետև արդեն 5-րդ դարն էր` արդեն ետևում էին 2 տիեզերաժողովները:
4. Այո, վստահ չեմ, որ այն ինչ կարդում եմ հենց Մաշտոցյան տարբերակն է, քանի որ անձամբ չե տեսել, թե ինչ է գրել մաշտոցը Բայց անձամբ տեսել եմ մի ավետարան, որը թվագրվում էր առնվազն 7-րդ դարով: Եվ ավետարանի վերջում գրված էր, որ "դպիրն այն արտագրել է Թարգմանչաց կողմից գրված Ավետարանից"
5. Ինքդ քեզ հակասում ես, համ ասում ես "մաշտոցյանը չեք տեսել", համ էլ

Էս մեկը չկպավ

Մաշտոցի հետ կարծեմ եթե չեմ սխալվում ինչ-որ Սահակ Պարթևն էր նաև թարգմանում, ինքն ա գնացել կարծեմ Կ. Պոլիս ձեռագրեր բերել թարգմանության համար, քանի որ հայաստանում ձեռագրեր չկաին... այն ժամանակ դեռ չէին հայտնաբերվել սինայան վատիկանայան կոդեքսները և շատ արժեքավոր ձեռագրեր, որոնք այժմ կան և գիտաքննական թարգմանույունները կատարվում են դրանցից..

ես շարունակում եմ 100 տոկոսով պնդել, պատրաստ եմ գրազ գալ, որ Արևելահայերեն թարգմանությունը Մեսրոպ մաշտոցի թարգմանության հետ կյապ չունի, քանի որ այն 1805թ-ի Զոհրապյանի թարգմանության վերատպություն է