Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
1659 տարի առաջ, երբ պատկերացում անգամ չկար ՄԱԿ-ի կոնվենցիաների, մարդու իրավունքների ու "արժանապատիվ" կյանքի մասին, երբ ընդամենը 50 տարի էր, ինչ ընդունել էինք քրիստոնեությունը ու հեթանոսական բարբարոս սովորությունները ամբողջությամբ դուրս չէին եկել մարդկանց գիտակցության մեջից, երբ հասարակ ռամիկի կյանքը ոչինչ չարժեր, Ներսես Առաջին կաթողիկոսը, ում ձեռնադրել էին ստիպողաբար, ով մեծացել էր վանքերում պոռնիկների հետ քեֆ անող ու աստծուն ծաղրող Ագաթագինեսի ընտանիքում, ու ինքն էլ պակաս կյանքը սիրող երիտասարդ չէր, ձեռնադրման հաջորդ օրվանից հրաժարվեց աշխարհիկ բոլոր բարիքներից, ամբողջ կյանքը նվիրեց բարեգործություն անելուն, անաշխատունակների համար բացեց անկելանոցներ, աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ճանապարհորդների ու օտարականների համար՝ հյուրանոցներ ու օթևաններ, մի շարք անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար՝ ուրկանոցներ, բորոտանոցներ և գոդանոցներ: Ոչ մի անգամ չմտածեց սեփական բարեկեցության մասին: Ամեն ինչ արեց, որպեսզի հասարակության առավել խոցելի խավը, գոյատևելու ու մարդավարի ապրելու հնարավորություն ունենա: Ու սա 1659 տարի առաջվա խուլ ու նահապետական Հայաստանում:
Իսկ այսօր 21-րդ լուսավոր դարում մեր կաթողիկոսը թքած ունի իր ժողովրդի վրա: Տխուր ա:
Արէա ջան, իսկ ինչի՞ց ես ենթադրում, որ հեթանոսական սովորությունները բարբարոս են եղել: Ախր ո՞նց կարող է հազարամյակներ գոյություն ունեցող մշակույթը բարբարոս լինել: Այլ հարց է, որ այդ ժամանակահատվածում քրմերը լճացել և անբարոյականության բարձր աստիճանի էին հասել, ինչպես հիմա խոսում ենք որոշ քրիստոնյա հոգևորականների մասին: Ինչն էլ հիմք և պատճառ է հանդիսացել այն ժամանակ հեթանոսության անկման համար: Հիմա որ սենց շարունակվի, ու քրիստոնեությունը անկում ապրի, 1000 տարի հետո, որոշ հոգևորականների պահվածքից դատելով, ասելու ես, որ քրիստոնյաները բարբարո՞ս էին...