Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Moonwalker ջան, «սալլա ալլահու ալեյհի ւա սալլամա» նշանակում է «թող օրհնի և ողջունի նրան Ալլահը», դա բարեմաղթանք կամ օրհնանք է, որ մուսուլմաններն ուղղում են իրենց մարգարեին, մի խոսքով, մարդու անուն չի
Շին ջան թուրքերենից ելնելով համարյա հասկացել էի ինչ էր գրված, բայց ըստ մահմեդական տրադիցիայի Մուհամմեդի անվանը կցվող պատվանուն էլ է նաև: Ու հաճախ սուֆիստական հեղինակները (ասենք Ջալալէտդին Ռումին) մարգարեին ուղղակի կոչում են էդ պատվանունով: