Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն եթե չլիներ վախը առ աստված, հնարավոր է դու մա՞րդ սպանեիր:

Ինչու՞ ես գողություն չեմ անում, կամ մարդասխանություն չեմ գործում, որովհետեվ վախենու՞մ եմ Աստծուց, վախենում եմ դժոխքում հայտնվելու՞ց: Ես չեմ կարող միաժամանակ եվ սիրել եվ վախենալ Աստծուց, ես սիրում եմ Աստծուն եվ այսքանով ամեն ինչ ասված է:

Ես մեծացել եմ շրջապատված սիրով, ջերմությամբ, փոքրուց ես ընտելացել եմ սիրուն, մարդկանցից ես սովորել եմ սիրել, ես երբեք մարդ չեմ սպանի, որովհետեվ սիրում եմ մարդկանց:

Իսկ մարդը որտեղի՞ց է սիրել սովորում, գրքերից՞՞՞՞

Հենց նոր հաղորդում էի նայում վայրի մարդկանց մասին: Հոգեբանության թե հոգեբուժության մեջ գոյություն ունի էսպիսի տերմին----մաուգլիի սինդրոմ: Սրանք այն մարդիկ են որոնք մեծացել են կենդանիների հետ, հիմնականում շների կամ կատուների: Սովորաբար կենդանիների հետ մեծացած երեխաները, կրկնորինակում են կենդանիների վարքը, քայլում են չորեքթաթ, մլավում են կամ հաչում են, բնականաբար չեն խոսում: Հայտնվելով ինտերնատում, սովորաբար նման երեխաները այդպես էլ մնում են թեր զարգացած, նրանց երբեք վիճակված չէ ինտեգրվել նորմալ հասարակություն, եվ հիմնականում նման երեխաները մինչեվ կյանքի վերջ անցկացնում են ինտերնատներում:

Մաուգլիի սինդրոմով տառապող երեխաներից միայն քչերին է հաջողվում վերգտնել մարդկային կերպարը, եվ տեղ գտնել նորմալ հասարակության մեջ, հաջողվում է միայն նրանց՝ ում փոքր տարիքից որդեգրում են, եվ երեխան մեծանում է նորմալ ընտանեկան միջավայրում, շրջապատված սիրով:

Մարդուն հնարավոր չէ գրքերով սիրել սովորեցնել, հայտնի է որ երեխայի հեգեկան եվ ֆիզիկական ձեվավորման ամենակարեվոր շրջանը մինչեվ 4 տարեկանն է, այս չորս տարիների ընթացքում, եթե նա սովորում է սիրել ապա ոչ թե գրքերից այլ ծնողներից:
Չամիչ՝ուղակի կարելի է խենթանալ։հիմա նայիր վերևի հարցադրումներիս։իմ ոչ մի հարցին կոնկրետ պատասխան չեք տվել։ անընդհատ հիմնական թեման ցաք ու ցրիվ եք անում։հարցիս նպատակը իմ անձը չէ թէ ես մարդ կսպանեի թէ չէ։ ասում եմ ըստ ձեր խառը խշտիկ գաղափարախոսություն ասեմ.թէ ուսմունք ասեմ.թէ կրոնական աջաբսանդալ ասեմ՝ լավի ու վատի տարբերություն կա՞ թէ չկա։ մարդասպանի վերջն ի՞նչ ա լինում.Աստվածավախինը ՝ինչ։ սա մեկ՝ աչքաթող չանեք

հիմա իմ մեկնաբանությունը տամ վախենալ չվախենալու մասին։
Հարսնացուն պետք է վախենա իր փեսայից.թ՞է չէ։ իհարկե. եթե փեսայի նկատմամբ ունի կատարյալ սեր.վախենալու բան չունի։ բայց եթե ՙաչքը դուրս՚ է հաստատ ինչ որ բան կունենա թաքցնելու և վախենալու։հիմա եթէ ձեր ամբողջ սրտով ու մտքով սիրում եք Աստծուն .բան չունեմ ասելու մի վախեցեք։Բայց հիշեցնեմ որ սերը միայն խոսքերով չէ։այն պետք է ունենա իրենից բխող հետևանքներ՝ գործեր և նվիրում։ՈՒ պատահական չէ. որ Տեր Հիսուս եկեղեցին համեմատում է հարսի հետ։ ու գալու է իր հարսին ընտրելու և տանելու։
հիմա դուք հաստատ գիտե՞ք որ կատարյալ ճշմարիտ կյանք եք վարում Աստծո առաջ և վախենալու բան չունե՞ք։չէ որ 10 կույսեր կաին. որ սպասում էին փեսային։ 10 ն էլ կույս էին ։10 ն էլ սպիտակ հանդերձներով էին .բայց 5 ը ընտրվեցին։
հարց։
էն դրսում մնացած չընտրված հարսնացուները վախենալու բան չունեի՞ն։