Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
ոչ թե հենց հրեաների սուրբ գիրքնա, այլ հրեների սուրբ գրքից՝ Տանախից վերցված, որոշ բաներ փոփոխված տարբերակնա, ինչքան գիտեմ իրանց ետ Տանախը ևս երկու մասիցա բաղկացած

Տանախը, Ռեալիստ ջան, Հին Կտակարանի եբրայերեն անունն է: Բաղկացած է երեք մասից. Թորա-Օրենք, Նաբիում-Մարգարեներ և Քտուբիում-Գրքեր:

պատմաբան չեմ, բայց նման պնդում լսել եմ բանիմաց մարդուց, բայց այն որ Կոնստանտինի կողմից պաշտոնապես ընդունելը շատ կարևոր դեր խաղաց քրիստոնեության զարգացման մեջ ու այն որ նա ամեն դեպքում իր շահերին կհամապատասխանեցներ, կամ իր շահերից չբխող մասերը չէր ընդունի դա իմ համար պարզ է
Ամեն դեպքում ավելի նախընտրելի կլիներ լսել այդ բանիմաց մարդու տեսակետն ավելի մանրամասն և փաստարկված: Ինչպես նաև Ձեր գրածի երկրորդ մասը, որը Ձեզ համար պարզ է, իսկ ինձ համար` ընդամենը ենթադրություն: Փաստերով խոսենք, Ռեալիստ ջան, չէ որ հենց Դուք էլ եք դա նախընտրում: