Ես կարդում եմ քո թվարկած ժամանաշրջանից մոտ երկու անգամ ավել և ավելի լավ կլինի՝ չհիշեմ, թե քանի գիրք եմ կարդացել: Եվ, պատկերացրու, որ նրանք բոլորն էլ շատ օգտակար են եղել իմ կյանքում: Ավելին, նրանցով է կազմվել իմ կյանքը, իմ աշխարհայացքը: Ի միջի այլոց, ասեմ, որ նրանց մեջ քիչ չեն եղել քո ասած "դիվային" գրքերը: Բայց ավելի, քո բառարանով ասած, "սատանայական" գիրք, քան "Վհուկների մուրճ"-ն է, չի հանդիպել: Իսկ այդ գիրքը գրել են երկու քրիստոնյա վանականներ…
Չմոռանամ ասել նաև, որ շատ սխալ կարծիք ունես "դևերի" մասին: "Դև"՝ բոլորովին էլ չի նշանակում չարիք, սատանա և նման բաներ: Առավելը, կա մի տեղ, որտեղ Հոգիները երանություն են գտնում: Այդ տեղի անունն է. "Դևական", այսինքն՝ դևերի բնակավայր:
Բայց քո կարդացած միակ գրքի մեջ այդ մասին չկա, այդ պատճառով էլ դու այդ մասին չգիտես:
Համաձայն եմ. Աստված նույնն է: Նաև միակը: Բայց քո ասած "Աստված նույնն է"-ից ես տպավորություն եմ ստանում, որ երկու հազար տարի առաջ մի երկու բառ ասելուց հետո՝ լավ երկու բառ չէ, մի գիրք, - Նա կողպեք է դրել բերանին ու էլ ոչ մեկի հետ չի խոսում: Ու միայն էս վերջերս, նոր սկսել է խոսել, բայց միայն քեզ հետ, բայց այն նույն շաբլոններով…Ժամանակները փոխվել են , բայց Աստված նույնն է և իմ սերտած ''շաբլոններն'' էլ , ինչպես դու ես արտահայտվում, Աստծու խոսքից են
Եթե ես քեզ ասեմ, որ Աստված ինձ հետ էլ է խոսում, դու պիտի ասես, որ ինձ հետ սատանան է խոսում, ճի՞շտ է: Կարծում եմ, այդ սխալիդ պատճառը քո սրտում է թաքնված. դու լսում ես ոչ թե սրտով, այլ՝ հիշողությամբ: Տեղին է հիշել իմ արտահայտած միտքը, որը "Լուսամուտ" կայքում իմ ստորագրությունն է հանդիսանում. Ինչի՞դ են պետք աչքերդ, եթե Սիրտդ կույր է…
Ասեմ, որ այդ խոսակցություններից ես գաղտնիք չեմ սարքել: Ահա նրանք. http://www.akumb.am/showthread.php/6...�ու-էյջ»
Կարևոր չէ, թե ո՞ւմ հետ է խոսում Աստված, քանզի Նա խոսում է բոլորի հետ: Կարևորն այն է, թե ո՞վ և Ինչպե՞ս է լսում…
Իսկ ես՝ Նրա անվան համար, - քեզ ատելի՞ եմ:«...Իմ անվանս համար , բոլորին ատելի կլինեք...»
Էջանիշներ