Sambitbaba-ի խոսքերից
Եվ դա՝ այն դեպքում, Մալխաս ջան, երբ Երկրագնդի կլոր լինելու մասին Աստվածաշնչում արդեն իսկ կա: Բայց քո այն՝ ոչ ոքի չվիրավորելու համար Մալխասին, - կուզես սպանիր, միևնույն է, նա չի ընդունի այդ: Քանի որ, ընդունելու դեպքում նա, արդեն իրական Մալխասին և մյուսներին, պետք է բացատրություն տա, թե ինչու՞ այդ նույն Աստվածաշնչով առաջնորդվող ինկվիզիցիան Գալիլեյներ ու Կոպեռնիկոսներ էր այրում և տանջում, հակառակն ապացուցելու համար:
Եվ նման բաները քիչ չեն Սուրբ Գրքում: Աստվածաչունչն իրոք, որ իմաստուն գիրք է: Բայց վատն այն է, որ ներկայացված է մեզ ոչ այնքան… Ու ես տխրում եմ, երբ այդ "ոչ այնքանը" ստիպում է շատ-շատերին երես դարձնել իրենց կրոնից, փնտրել ուրիշը, ընկնել տարբեր մանր-մունր աղանդների մեջ:
Իսկ ամեն ինչ կարող էր այլ կերպ ընթանալ, եթե Գիրքը ներկայցված լիներ մեզ քիչ այլ կերպ:
…Ես կառաջարկեի. ոչ թե հրաժարվել այդ Գրքից, ժամանակին ինչ-որ անհատների կատարած սխալների պատճառով, այլ հակառակը, փորձլ քիչ խորանալ նրա մեջ և, համոզված եմ, այդ դեպքում յուրաքանչյուր ոք անպայման կգտնի իրեն հասանելիք ճշմարտությունը:
Ի՞նչ կասես, Մալխաս:
Իսկ դու՞… "Մալխաս"…
Էջանիշներ