User Tag List

Էջ 72 159-ից ԱռաջինԱռաջին ... 226268697071727374757682122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,066 համարից մինչև 1,080 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #1066
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովաս ջան, այնտեղ ապացույցներ չկան որ քրիստոնեությունը հայկական է, կամ ազգային կրոն է… նա մեր հետ ոչ մի առնչություն չի ունեցել…

    ես հասկանում եմ թե դու ինչ ես ուզում ասել (որ քրիստոնեությունը եղել է իսկզբանե միակ ճիշտ կրոնը և բառը միայն առաջացել է հետո ավելի ուշ) , բայց դա քո կարծիքն է և դու դա ապացուցելու հնարավորություն չունես… եթե քո ասածը ճիշտ լիներ ապա աշխարհի բոլոր կրոնները պետք է համարել մոլորություն և անհանդուրժողականությամբ լցված պայքարել դրանց դեմ, անկախ նրանից նրանք հանցանք գործել են թե ոչ… ես հնդիկի դեմ չեմ պայքարի, ոչ էլ արաբի, պարսիկի, հրեայի, բուդդիստներին և այլ միայն այն բանի համար որ նրանք ունեն ուրույն կրոն… էլ չասեմ որ չեմ պատրաստվում անգամ պայքարել քրիստոնեության այլ տեսակների դեմ…
    Մի քիչ որ տրամաբանես , կտեսնես, ապացույցներ շատ կան, բայց Ժամանակը ցույց կտա , սա է իմ վերջին ապացույցը:
    Եթե ես չեմ ուզում տեսնել որոշ բաներ , ասում եմ ,որ դա չկա՝ այդպես չի, բայց դրանով ես ճիշտ չեմ
    Վերջին խմբագրող՝ հովարս: 12.07.2011, 02:52:

  2. #1067
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ որ տրամաբանես , կտեսնես, ապացույցներ շատ կան, բայց Ժամանակը ցույց կտա , սա է իմ վերջին ապացույցը:
    Եթե ես չեմ ուզում տեսնել որոշ բաներ , ասում եմ ,որ դա չկա՝ այդպես չի, բայց դրանով ես ճիշտ չեմ
    Հովարս ջան, տեսնելու հարց չկա… ապացույցը դա փաստն է որը դու չունես ու դրանում ոչ ոք մեղավոր չի… իսկ Ժամանակը կարող է ճիշտ հակառակն ապացուցել…

    եթե դու քրիստոնյա ես, ապա դա չի նշանակում որ մնացածները սխալ ու կեղծ են… դա ինքնին քրիստոնեավայել չէ… ես հասկանում եմ որ դու քո ասածին հավատում ես, բայց դա ապացույց չի

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (12.07.2011), VisTolog (12.07.2011)

  4. #1068
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովարս ջան, տեսնելու հարց չկա… ապացույցը դա փաստն է որը դու չունես ու դրանում ոչ ոք մեղավոր չի… իսկ Ժամանակը կարող է ճիշտ հակառակն ապացուցել…

    եթե դու քրիստոնյա ես, ապա դա չի նշանակում որ մնացածները սխալ ու կեղծ են… դա ինքնին քրիստոնեավայել չէ… ես հասկանում եմ որ դու քո ասածին հավատում ես, բայց դա ապացույց չի
    Մինչև այսօր Աստվածաշունչը ցույց է տալիս իր ճշմարտությունը, և Աստված ցույց է տալիս իր գոյությունը իմ և շատերի կյանքում , տիեզերքում ոչ մի բան չի կարող ինձ հակառակը ապացուցել, եթե տրամաբանություն ունես և ցանկություն ճիշտը պարզելու ապա կտեսնես, թե չէ քոն պնդելով ոչինչի չես հասնի, սա ես ասում եմ , որովհետև մինչև քրիստոնյա դառնալս, շատ բաներ եմ ուսումնասիրել, քու անցած ճամբեն ես էլ եմ անցել: Հավատա , որ ես քեզ չեմ ուզում համոզել, իսկ դու ինձ ուզում ես համոզել որ ես սխալ եմ: («...ով փնտրի, նա կգտնի...» , «...ով խնդրի, նրան կտրվի...» և «...ով ուզում է , թող ինձ հետևի...») ամբողջ գախտնիքը սրա մեջ է:

  5. #1069
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև այսօր Աստվածաշունչը ցույց է տալիս իր ճշմարտությունը, և Աստված ցույց է տալիս իր գոյությունը իմ և շատերի կյանքում , տիեզերքում ոչ մի բան չի կարող ինձ հակառակը ապացուցել, եթե տրամաբանություն ունես և ցանկություն ճիշտը պարզելու ապա կտեսնես, թե չէ քոն պնդելով ոչինչի չես հասնի, սա ես ասում եմ , որովհետև մինչև քրիստոնյա դառնալս, շատ բաներ եմ ուսումնասիրել, քու անցած ճամբեն ես էլ եմ անցել: Հավատա , որ ես քեզ չեմ ուզում համոզել, իսկ դու ինձ ուզում ես համոզել որ ես սխալ եմ: («...ով փնտրի, նա կգտնի...» , «...ով խնդրի, նրան կտրվի...» և «...ով ուզում է , թող ինձ հետևի...») ամբողջ գախտնիքը սրա մեջ է:
    Հովարս ջան, քարոզչություն պետք չի… և ոչ էլ ես եմ քեզ ուզում համոզել կամ ապացուցել… այդ դու էիր որ պիտի ապացուցեիր քրիստոնեության ազգային կամ հայկական լինելը… մոռացել ե՞ս…

  6. #1070
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քրիստոնեությունը ոչ ազգային է, ոչ էլ հայկական, այլ համազգային և տիեզերական, բոլոր դարերի համար:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.07.2011), Sophie (12.08.2011), VisTolog (12.07.2011)

  8. #1071
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովարս ջան, քարոզչություն պետք չի… և ոչ էլ ես եմ քեզ ուզում համոզել կամ ապացուցել… այդ դու էիր որ պիտի ապացուցեիր քրիստոնեության ազգային կամ հայկական լինելը… մոռացել ե՞ս…
    Մեֆ ջան , ես ոչ մի տեղ չեմ արտահայտվել որ քրիստոնեությունը հայկական է, կամ էլ մեր ազգայինը , եթե ուշադիր լինեիր ապա կտեսնեիր գրածս, որտեղ ասվում է թե դա ի սկզբանե համամարդկային է, այսինքն նախահայրերը սկզբից ճանաչում էին Աստծուն, նրանց որդիները հեռացան Աստծուց և հիմա Քրիստոսով մոտենում ենք Աստծուն:

  9. #1072
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, էդ ինչ վիդեոի մասին են այսօր գրում թերթերը, որ իբր լուսաբանում է մեր ու վրաց կաթողիկոսի հանդիպումը և ոչ այնքան դրական լույսի տակ է ցույց տալիս մեր կաթողիկոսին? Ասում են, իբր վրացիք ինչ-որ վիդեո են արել ու այն տեղադրել են ինտերնետում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #1073
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, էդ ինչ վիդեոի մասին են այսօր գրում թերթերը, որ իբր լուսաբանում է մեր ու վրաց կաթողիկոսի հանդիպումը և ոչ այնքան դրական լույսի տակ է ցույց տալիս մեր կաթողիկոսին? Ասում են, իբր վրացիք ինչ-որ վիդեո են արել ու այն տեղադրել են ինտերնետում...
    Մի էջ առաջ կար տեղադրած՝ http://www.akumb.am/showthread.php/3...=1#post2262144

  11. #1074
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան , ես ոչ մի տեղ չեմ արտահայտվել որ քրիստոնեությունը հայկական է, կամ էլ մեր ազգայինը , եթե ուշադիր լինեիր ապա կտեսնեիր գրածս, որտեղ ասվում է թե դա ի սկզբանե համամարդկային է, այսինքն նախահայրերը սկզբից ճանաչում էին Աստծուն, նրանց որդիները հեռացան Աստծուց և հիմա Քրիստոսով մոտենում ենք Աստծուն:
    ես էլ ասում եմ որ եթե հեթանոսությունն ա փոխառնված, ապա ճիշտ նույն սկզբմունքով էլ քրիստոնեությունն ա փոխառնված… տարբերությունը զուտ քո անձնական հավատքի մեջ ա… հեթանոսնորն էլ այլ ձևի են ընլում քրիստոնեությունը՝ որպես փոխառնված… իրենք էլ ասում են "մենք քրիստոնեությունց առաջ էինք"

  12. #1075
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հեթանոսնորն էլ այլ ձևի են ընլում քրիստոնեությունը՝ որպես փոխառնված… իրենք էլ ասում են "մենք քրիստոնեությունց առաջ էինք"
    Քրիստոնեություն բառը ճիշտ է հեթանոսություն բառից ավելի ուշ է եղել, բայց ես խոսում եմ Աստվածպաշտության մասին , այսինքն, խոսքը պաշտամունքի մասին է, այլ ոչ թե անվանակոչության:
    Եթե ուսումնասիրես տարբեր ազգերի միֆերը կտեսնես, որ բոլորի մոտ համարյա նույն բաներն են, սա ևս ապացույց է, որ բոլորի սկիզբը մեկն է:
    Մեֆ ջան, ստիպված եմ լինելու ավելի մանրամասն գրելու, որպեսզի քեզ պարզ լինի ասածիս իմաստը:

  13. #1076
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ հովարս: 13.07.2011, 22:25:

  14. #1077
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    , այս պարագայում Աստծո դերը ստանձնում են կրոնական կառույցների առաջնորդները, առանց ամաչելու խոսում են Աստծո անունից, ենթարկելով մարդկանց սեփական կամքին, դարձնելով մարդկանց գործիք:
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստվածաշնչում գրված չէ, որ չի կարելի մոմ վառել, եկել եմ քեզ ասեմ, Աստծո անունից, որ եթե գրված չէ, որ պետք չէ մոմ վառել ուրեմն դու պիտի հասկանաիր, գնաիր ու մոմ վառեիր, բայց, քանի որ ինքնուրույն դա չես արել, ես՝ խելոքս քեզ պիտի ասեմ ու դու վարվես այնպես ինչպես ես կասեմ:
    Լավ.կարծում եմ նորմալ է երբ քրիստոնեական տարբեր ճյուղավորումներին հարող մարդիկ իրար հետ վիճում կամ ՙխելք՚ են սովորեցնում։Մեծարգո Չամիչ դուք ո՞ր հավատամքին կամ կրոնին կամ ուսմունքին ե՞ք հարում։Վերջերս կարդացի որ արևելյան ինչ որ ուսմունքների որոշակի աստիճան ունես։
    Որքանո՞վ է ճիշտ. երբ Աստվածաշնչից ավելի քիչ տեղեկացված անձը փորձում է տվյալ պարագայում իրենից առավել գիտակին ՙխելք՚սովորեցնել։

  15. #1078
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կաթողիկոսը գործ չունի՞ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ
    15:27 • 19.07.11

    Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը Սանահինի վանական համալիրի հարցը բարձրացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ՝ առաջարկելով նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ի պատասխան` Կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը՝ վկայակոչելով հուշարձանագետի հետ «Արմինֆո» գործակալության հարցազրույցը։

    «Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին Եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն»- ասել է Կարապետյանը:

    ««Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիրավի ցավ է ապրում, ընդ որում, ավելի շատ ոչ թե Սանահինի վանական համալիրի ողբալի վիճակի պատճառով, այլ այն բանի գիտակցումից, թե ո՞ւմ վրա էր դեռ նախօրեին հույս դրել սրբատեղին փրկելու հարցում»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

    «Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եվ թող եկեղեցու սպասավորներն այլևս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաև թող այլևս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է»,- նշում են հաղորդագրության հեղինակները:

    Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել են 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք բողոքի մեծ ալիք են բարձրացրել Facebook սոցիալական ցանցում:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.07.2011), Արէա (19.07.2011)

  17. #1079
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեհափառի ուշադրության տակ են բոլոր վանքերն ու եկեղեցիները. Մայր Աթոռը հերքում է հուշարձանագետին
    17:35 • 19.07.11

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը, Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան ՍամվելԿարապետյանի հայտարարությունը, հերքեց այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Գարեգին Բ-ն ասել է, թե ինքը որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:

    «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում Կարապետյանն ասել է, թե Սանահինի վանական համալիրի հարցը բարձրացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ՝ առաջարկելով նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ըստ հուշարձանագետի՝ ի պատասխան՝ կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:

    «Պաշտոնապես հերքում եմ, որ նման բան է ասվել, և պատշաճ չեմ համարում նման ճանապարհներով Հայաստանյայց առաքելական եկեղեցին վարկաբեկելը։ Ծիծաղելի է Սամվել Կարապետյանի հայտարարությունը և պատշաճ կլիներ, որ նա իր անունից խոսեր և ոչ թե վերագրումներ աներ Ամենայն Հայոց կաթողիկոսին»,– ասաց տեր Վահրամը։ Նա շեշտեց, որ կաթողիկոսի ուշադրության տակ են հայկական բոլոր վանքերն ու եկեղեցիները՝ հավելելով. «Գուցե Վեհափառը ասած լինի, որ Սանահինի վանքը Գուգարաց թեմի ենթակայության տակ է, և նա պետք է հոգ տանի Սանահինի մասին»։

    Tert.am

    հ.գ. ծիծաղելին գիտեք ո՞րն է, որ վեհափառին պիտի ասեն, որ նոր ինքը իմանա, որ անտերուդուզ թողնված եկեղեցիներ ունենք, որ դրանց տիրություն անել է պետք: Ու որ աչքներիս տեսածին հավատա՞նք, թե Մայր Աթոռի հերքումների՞ն: Գուցեև Կարապետյանը չափազանցացնում է, բայց փաստը այն է, որ նման անտերության մատվնած լիքը հուշարձաններ ունենք ու առավելապես եկեղեցիներ ու խաչքարեր...
    Իսկ "գուցե"-ով հերքում անելը ամենածիծաղելին էր
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (19.07.2011)

  19. #1080
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1659 տարի առաջ, երբ պատկերացում անգամ չկար ՄԱԿ-ի կոնվենցիաների, մարդու իրավունքների ու "արժանապատիվ" կյանքի մասին, երբ ընդամենը 50 տարի էր, ինչ ընդունել էինք քրիստոնեությունը ու հեթանոսական բարբարոս սովորությունները ամբողջությամբ դուրս չէին եկել մարդկանց գիտակցության մեջից, երբ հասարակ ռամիկի կյանքը ոչինչ չարժեր, Ներսես Առաջին կաթողիկոսը, ում ձեռնադրել էին ստիպողաբար, ով մեծացել էր վանքերում պոռնիկների հետ քեֆ անող ու աստծուն ծաղրող Ագաթագինեսի ընտանիքում, ու ինքն էլ պակաս կյանքը սիրող երիտասարդ չէր, ձեռնադրման հաջորդ օրվանից հրաժարվեց աշխարհիկ բոլոր բարիքներից, ամբողջ կյանքը նվիրեց բարեգործություն անելուն, անաշխատունակների համար բացեց անկելանոցներ, աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ճանապարհորդների ու օտարականների համար՝ հյուրանոցներ ու օթևաններ, մի շարք անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար՝ ուրկանոցներ, բորոտանոցներ և գոդանոցներ: Ոչ մի անգամ չմտածեց սեփական բարեկեցության մասին: Ամեն ինչ արեց, որպեսզի հասարակության առավել խոցելի խավը, գոյատևելու ու մարդավարի ապրելու հնարավորություն ունենա: Ու սա 1659 տարի առաջվա խուլ ու նահապետական Հայաստանում:
    Իսկ այսօր 21-րդ լուսավոր դարում մեր կաթողիկոսը թքած ունի իր ժողովրդի վրա: Տխուր ա:
    Վերջին խմբագրող՝ Արէա: 19.07.2011, 18:04:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 72 159-ից ԱռաջինԱռաջին ... 226268697071727374757682122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •