Կարծում եմ, այլ պատճառներ էլ կան, Վարզոր ջան: Երկրամասերի բաժանման մասին չգիտեմ, բայց ինչ վերաբերվում է հսկաներին...
Այս պատմության սկզբնաղբյուրն է հանդիսանում, որքան ես գիտեմ, "Ենոքի գիրքը" ("Книга Еноха"), ինչից որ քրիստոնեաները սկսել են հրաժարվել արդեն մոտավորապես Օրիգենից հետո: Եվ այնքան եռանդուն, որ սկսել են նունիսկ խեղճ Օրիգենից հրաժարվել:
Իսկ քանի որ մեր Կտակարանների հեղինակները դեռ տեղյակ չէին, որ իրենց հետնորդները պետք է հրաժարվեն, ինչպես նաև, քանի որ Ենոքի գիրքը շատ տարածված էր նախկինում, բազում մեջբերումների կարելի է հանդիպել այդ գրքից՝ Աստվածաշնչում:
Հերքելու հիմնական պատճառը՝ վերոհիշյալ "հսկաների" ծնողներն են, այսպես կոչվող "Պահապան հրեշտակները", հետագայում՝ "Անկյալ Հրեշտակներ", որոնք, հմայվելով մարդկանց աղջիկների գեղեցկությունից, իջան երկիր և կենակցեցին նրանց հետ, այսպիսով սերունդ տալով հսկաներին և այլն և այլն...
Սա է պատճառներից մեկը, թե ինչու՞ որոշ տեղեր անհասկանալի են դառնում մեզ համար մեր հիմնական գրքում...
Էջանիշներ