Varzor ու Tig ջան, որ անընդհատ հղումներ չտամ, միանգամից երկուսիդ էլ պատասխանեմ...Շատ եմ ցավում, որ մեր հեթանոսական տաճարները քանդել են, լավ է գոնե Գառնին մնացել է, բայց ներքուստ ինձ հեթանոս չեմ համարում, քանի որ Տիգրանի ասածի պես մարդասեր եմ, որը չեմ կարծում, որ վերաբերում է հեթանոսներին։
Հեթանոսներից միայն բնությունը պաշտելն եմ ժառանգել, բայց բոլոր անմարդկային ու հիստերիկ պահվածքի տարրերը մեծ հաճույքով չեմ ընդունում, այսինքն լավ է, որ մենք հեթանոս չմնացինք ամեն դեպքում...
Սա շատ սուբյեկտիվ կարծիք է, գիտեմ ու համոզված եմ, եթե Ակումբում կան հեթանոսներ, կլինեն նաև հարձակումներ այս մեկնաբանության դեմ
Նաև հասկանում եմ, որ այս խոսակցությունները ոչ մի տեղ չեն տանում իրականում, ամեն ինչ պարզ է դառնում միայն այն ժամանակ, երբ երկիրդ պատերազմի մեջ է, կամ արհավիրք է տեղի ունեցել Սպիտակի երկրաշարժի պես...
Ինչ վերաբերում է եկեղեցի գնալ չգնալուն...ինձ համար պարտադիր չէ գնալ եկեղեցի, բառացի չեմ հիշում, բայց գիտեմ, որ Աստվածաշունչն ասում է, որ ամեն մեկի եկեղեցին իր մեջ է, ու դու կարող ես ուղղակի քո փոքրիկ 4 պատերի մեջ էլ աղոթել ու լսելի լինել...եկեղեցի գնում են հիմնականում նրանք, ովքեր դա գիտակցելու ընթացքի մեջ են, կամ էլ այլ ելք չունեն, բայց չեմ ուզում այս ամենի մեջ խորանալ, քանի որ ոչ մեկին չեմ ուզում քարոզ կարդալ, ամեն մեկն ունի ընտրության իրավունք...Մարդիկ կարող են աթեիստ լինել, պապիս էլ էր աթեիստ, բայց ես իրան պաշտում էի։
Շատ համաձայն եմ Varzor–ի հետ, որ մի գաղափար ամեն դեպքում պիտի լինի, որ հենվեն ու այս պարագայում հեծանիվ հորինելն ամենասխալ բանը կլինի։
Ու մի բան էլ Կաթողիկոսի ու նրա անառակությունների վրա կենտրոնանալը ամենաշատ օգուտն է տալիս այդ աղանդներին ու բոլոր տեսակի չկրոններին, որոնք այլ կրոնները աղավաղելով իբր թե գրքեր են գրում, դեռ համարձակվում են այդ գրքերն էլ քարոզել։
Իսկ ինչ վերաբերում է Կոմիտասին, այդ մարդը ամենախելացի մարդն է, ով բոլոր նման հարցերին պատասխան է տալիս ու վերջակետ է դնում, բոլորս էլ ընդունում ենք իր պատասխանները, որովհետև ինքը կարողացել է գտնել հոգևորի ու ազգայինի հատման կետը![]()
Էջանիշներ