Հոգևոր կյանքը այլ բան է։ Ասեմ հետևյալը։
Քրիստոս խաչվելով մեր մեղքերը վերցրեց, վճարեց մեր մեղքերի համար, բայց դրանով չվերջացավ ու հենց սրանով էլ տարբերվեց մյուսներից, նա իր կյանքը տվեց, Աստված մահացավ եթե կարելի է այսպես ասել, այսինքն բաժանվեց Հորից, մահ բաժանում է նշանակում, որ իր կյանքը մեզ տա։ Սա շատ խորն է, մեղքի վարձքը մահն է, այսինքն հավիտենական բաժանումը, նա մեր փոխարեն մահացավ, իր կյանքը տվեց մեզ, այսինքն մեզ հաշտեցրեց Աստծո հետ։
Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում որ մարդը ստանում է երկնքից իջած կյանքը, դա նոր էություն է, նոր բնություն, որի մասին ոչ մի կրոն չի խոսում, դրա համար է գրած Նրան ընդունողները հավիտենական կյանք ունեն, այսինքն հավիտյան Աստծո հետ են լինելու, ոչ թե հավիտյան ապրելու են, ոչ մեկ էլ չի վերանալու, բոլորն ել մնալու են ոմանք Աստծո հետ, ոմանք առանց նրա։
Եթե դու չես տեսնում կյանքն Աստծո մեջ դու առանց նրա կմնաս ու քանի որ առանց նրա կյանք չկա դու առանց կյանք կմնաս, իսկ եթե դու տեսնում ես որ քո մեջ բնակված կյանք չկա, եթե դու ուզում ես կյանք ունենալ ես չեմ էլ կասկածում մի օր Աստված կհայտնվի քեզ, կհամոզի, ես չէ, ինքն անձամբ, ու քեզ կտա կյանք այն էլ հավիտենական, այսինքն դու հավիտյան Աստծո հետ կլինես ու քեզ համար կարևոր չի լինի երկրի վրա կլինես թե ուր, անգամ դժոխքում, դու Աստծո հետ կլինես։
Սրանից էլ պարզ բան։ Սա դոգմա չէ, ես մի բան եմ ասում որն անձամբ եմ ճաշակել, ոչ կարդացել եմ, ոչ էլ լսել։
Մի կարևոր բան կա դու ուզում ես կյանքը թե դու համարում ես թե դու արդեն ունես այն։
Եթե դժվար չի կարդա Հովհ 3։14–ից սկսած մինչև վերջ, պարզ է գրված, իսկ հետո անպայման կհամոզվես դրանում։
Էջանիշներ