Տիգ ջան շատ քննադատելի բան է արել ու անում այդ կաթողիկոսը, բայց արի միայն իրենով մի ջնջիր էլի մյուս լավ հոգեւորականներին ու մեր հոգեւոր մշակույթը՝ ՞«ինձ պետք չի նման եկեղեցի» ասելով, հատկապես որ չեմ հավատում, որ քեզ եկեղեցի պետք չի

ավելի լավ է ասես աթեիստ ես, քան նման բան... Եկեղեցին միայն կաթողիկոսը չի՝ եկեղեցին այն է, ինչ մեր մեջ է...նույն բանն է ինչ ասես, դե եթե մենք ունենք այսպիսի վատ նախագահ, ինձ նման երկիր պետք չի, ո՞վ դառան այդ առաջին դեմքերը, որ իրանց պատճառով ջնջվի այն ինչ կարեւոր է

Ես առաջին շարքում եմ քննադատողների, երբ տեսնում եմ թզբեխով քահանա, ով խաչով սարդ է սատկացնում եկեղեցում կնունքի ժամանակ, ով պատարագի ամենաթեժ պահին, երբ Սուրբ-սուրբն է հնչում, գլուխը կախում է ու բջջայինով խոսում, բայց ես նաեւ պաշտում եմ Ջրվեժի փոքրիկ եկեղեցու քահանային, ով կարողանում է ստիպել մարդկանց քաղաքի տարբեր ծայրերից գալ ու պատարագ լսել, երբ հոգեւորականը 2 բառ է քեզ ասում ու դու զգում ես, որ ինքը իրոք ինքնամաքրագործվող ու իր օրինակով ճիշտ հոգեւորը սովորեցնող մարդ է Սուրբ Սարգիս եկեղեցու Տեր Կարապետի պես...
Աղանդների տարածման հարցում լիովին համաձայն եմ, որ եկեղեցին ճիշտ չի գործում, մի քանի ճիշտ հոգեւորականներն էլ շատ քիչ են այդ ամենի դեմն առնելու համար, բայց մարդիկ էլ են հիմար ամեն դեպքում...
Էջանիշներ