Ասեցի որ հավատում ես Աստվածաշնչին, չասեցի հավատաում եմ ամեն ինչին:
Վիսթ, նայի կա Սբ. Գրքի հանդեպ վերաբերմունքի 2 տեսակ.
1. Դրական
Հիմքը - գերբնականություն:
Սկզբունքը - տեքստը ճշմարիտ է, քանի դեռ չի ապացուցվել նրա անհավաստիությունը:
Եզրակացությունը - Աստվածաշունչը լիովին ճշմարիտ է:
Գերագույն հեղինակությունը - Աստծո խոսքը:
Գիտակցության դերը - ընդունված ճշմարտության/Աստծո խոսքի/ կենսագործումը:
2. Բացասական
Հիմքը - նատուռալիզմ:
Սկզբունքը - տեքստը անհավաստի է, քանի դեռ չի ապացուցվել նրա ճշմարտացիւոթյունը
Եզրակացությունը - Աստվածաշունչը մասամբ է ճշմարիտ:
Գերագույն հեղինակությունը - մարդկային բանականությունը:
Գիտակցության դերը - ճշմարտության որոշումը:
Հիմա մեզնից յուրաքանչյուրը մի թևի ներկայացուցիչ է, նմանատիպ բանավեճը ի սկզբանե դատապարտված է անպտղության: Այնպես որ յուրաքանչյուրը թող ապրի ինչպես ճիշտ է համարում. սա է խղճի ազատության էությունը:![]()
Էջանիշներ