Մի Ա-ն բաց էի թողել
Շին, բայց հապավումներն ասենք ՍԱԱՍ կամ ՍԱՎ շատ տարածված են, մանավանդ էս վերջին տարիներին:
Մեջբերում Վիքիից.
"May Allah honour him and grant him peace.": (Arabic: صلى الله عليه وسلم ṣall Allāhu ʿalay-hi wa-sallam - S.A.W., SAAW, or SAAS) - this expression follows specifically after saying the name of the last prophet of Islam, Muhammad.
Երևի դա ինչ-որ անգլերեն տարբերակ է, համենայն դեպս արաբերենում՝ Ղուրանի լեզվում, իսկ Ղուրանը ըստ իսլամի անթարգմանելի է, իմ ասած ձևով է, ոնց որ թե իրանք պարզապես վերցրել են առաջին տառերը, դե թարգմանության մեջ երևի դա էական չի, եթե այն, ինչ չի թույլատրվում թարգմանել, թարգմանել են, ինչ կուզեն, կանեն![]()
Դե, մուսուլմանական սեքս շոփերի դարաշրջանում ինչի չթարգմանեն, որ?եթե այն, ինչ չի թույլատրվում թարգմանել, թարգմանել են, ինչ կուզեն, կանեն
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Հա դե հո չասեցի ասենք Այաթոլլահ Խոմեյնին էլ ա ՍԱԱՍ ասում:
Հա ի դեպ.
Ոնց հասկացա լավ էլ օգտագործում են էդ ՍԱԱՍ-ը (հետաքրքիր ա ստեղ խի ա սուպերմարկետոտВ текстах её обычно сокращают до САС или МЕИБ (Милость ему и благословение). В арабском тексте сокращают до одной буквы «сад» (ص). Широко распространенное мнение, поддерживаемое ведущими теологами ислама, гласит, что сокращение слов до аббревиатур при написании свидетельствует о неуважении к Пророку, лени автора письменных строк и может быть приравнено к карикатурам.), որ տենց հակազդեցության ա արժանացել:
Leo Negri (24.12.2010)
հովարս (18.08.2011)
Խնդիր չկա իհարկե եղել են նման դեպքեր, բայց իմ ասած դեպքերը ավելի շատ են կամ որ եկեղեցականներից դավաճաններ և իշխանամոլներ են ծնվել և այսպես ես կարող եմ քո ամեն մի օրինակի դիմաց ամենաքիչը 5 հակաօրինակ բերեմ,դե դու մեկ անգամ ասա էս մարդը էս թվին սենց ա արել, ես էլ հինգ հատ դավաճանության, իշխանամոլության, փոխասիրության անուններ կտամ 301 ից մինչև 2008 թվականը, հա ոնց որ ճիշտ եմ գրել մինչև 2008 թվականը:
Leo Negri (24.12.2010)
Հա ես հո չեմ ասում էս 1700 տարվա բոլոր հոգևորականները սրբեր են եղել, քավ լիցի: Բայց դու ճիշտ էիր գրել, որ եկեղեցականներն էին դավաճան ու շահամոլ, այլ ոչ թե եկեղեցին: Հիմա էլ մեր եկեղեցին լրջագույն բարեփոխման կարիք ունի, մեզ Վազգեն վեհափառի պես (Աստված հոգին լուսավորի) գործիչ ա պետք: Թե չէ մի քանի անպատասխանատու ու իրենց պարտքը մոռացած բարձրաստիճան հոգևորական իպատճառով ողջ եկեղեցու համբավն ա ընկնում:
Ինչևէ, եղած պատմական դեպքերին ալընտրանք փնտրելը անշնորհակալ գործ ա: Հիմա ինչ եղել-եղել ա ու չնայած կոլլոսյան նյութական ու ֆիզիկական կորուստների մենք հասել ենք 21-րդ դար: Ու չեմ կարա չհամաձայնեմ Սերժի հետ, որ 8000 տարի ապրել ենք, մի 8000 էլ կապրենք: Ու եկեղեցին իր դերը վատ չի կարարել ու կատարում հատկապես սփյուռքում հայապահպանության գործում: Ու պետք չի հայոց վրա եղած ամեն փորձություն բարդել քրիստոնեության գլխին:
Gayl (25.12.2010), prof-de-Francais (24.12.2010)
կոլլոսյան
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Վախենամ "Kill Bill"-ից ես տպավորվել.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Եթե այնուամենայնիվ էդ բառը փորձենք խցկել հայերենի մեջ, կարծում եմ ավելի շատ կսազի «կոլոսալ»: Մի «լ»-ով ու մի «ս»-ով:Երևի ռուսերեն колоссальный բառի ազդեցությամբ ա (իմիջիայլոց երևի պիտի գրեի կոլոսսյան), բայց երևի կապված ա Հռոդոսի կոթողի հետ (լատիներեն Colossus Rhodi): Ահռելի, հսկայական էլի:
Համենայն դեպս ես տենց գիտեմ:![]()
Հ.գ. Ներողություն օֆթոպի և դրա պրովոկացիայի համար:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Jarre (26.12.2010), Leo Negri (25.12.2010), Moonwalker (24.12.2010)
Moonwalker (25.12.2010)
Քանի էս թեմայով խոսում եք ասեմ իմ կարծիքը։
Ուրեմն քրիստոնեությունը ազգային կրոն սարքելը ամենա-ամենա-ամենա սխալ քայլերից մեկն ա եղել մարդկային պատմության մեջ։ Կան ազգային տարբեր կրոններ, որոնցից համեմատաբար լավ ծանոթ եմ հուդաիզմին (հրեաների կրոնը)։ Այդ կրոնը ինքը իրանով ենթադրում է լինել ազգային կրոն ու էտ կրոնի սկզբունքները ու կանոնները էնպեսին են, որ ծառայում են ազգի շահերին։ Ու ընդհանրապես իմ կարծիքով ահավոր սխալ բան է «ազգային կրոն» հասկացությունը։
Իսկ քրիստոնենությունը միանշանակ հավակնում էր լինել անհատական կրոն և ոչ թե ազգային։ Հասարակ բան։ Ընդամենը մի բան։ Աստվածաշնչյան քրիստոնեությունը (և ոչ թե «սուրբ» հայրերի կողմից միքս արված, մուտացիայի ենթարկված ու ինչ որ անհասկանալի զանգվածի վերածված քրիստոնեությունը) շատ պարզ ու առանց երկմտանքի արգելում է պատերազմների մասնակցելը (Մատթեոս գլուխ 26, խոսք 52; Բ Կորնթացիներ գլուխ 10, խոսք 3, 4; Ղուկաս գլուխ 6, խոսքեր 27, 28)։ Հիմա կարա՞ք ասեք, ո՞նց կարաս լինես ազգային կրոն եթե չես կարող մասնակցել պատերազմների։ Յուրահատուկ բան ա «քրիստոնեական» սերը, չէ՞։ Ռուսների կասեն՝ любовь страшная штука։ Շեղվում եմ բայց ասեմ, որ մի անգամ ԿՎՆ-ի ժամանակ մի խումբ այդ արտահայտությանը պատասխանեց այդպես՝ ну если это штука страшная, то какая там любовь
Ո՞նց կարաս լինես ազգային կրոն, եթե աստվածաշնչյան քրիստոնեությունը պարզորեն պատվիրում է հեռու մնալ քաղաքական գործերից և քաղաքականությունից (Հովհաննես գլուխ 17, խոսք 16; գլուխ 6, խոսք 15; գլուխ 18, խոսք36 և այլն)։ Ու ո՞նց կարաս լինես ազգային կրոն, եթե քաղաքականությունը ու քրիստոնեությունը տարբեր բևեռներ են։
Այ հենց այսպես էլ սկսվեց «քրիստոնեության» մութ ու գոշ պատմությունը։ Ինչո՞ւ մութ ու գոշ։ Հիշեք ինքներդ՝ բռնի կերպով քրիստոնեությունը ընդունել տալը և չընդունողներին սպանելը, քրիստոնեությունը տեղի պայմաններին հարմարացնելը, ինկվիզիցիա, գիտության դեմ «պատերազմները», այլախոհության անհանդուրժողականություն և այլն։ Ու ամենաաբսուրդը էն ա, որ ՍԵՐ քարոզող քրիստոնյա ազգերը սկսեցին առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները։
Ու ամբողջ աշխարհում այսօր տեղի ունեցող դեպքերը շատ պարզ ցույց են տալիս կրոնների պառակտող ազդեցությունը։ Այնպես որ ազգային կրոնները, ինչպիսիք էլ դրանք լինեն, ոչ մի լավ բանի չեն բերել։
ՀԳ՝ ուղղակի տեղեկացնեմ, որ ես ինքս հարգում ես Աստվածաշունչը և այնտեղի քրիստոնեությունը։ Ինչքան էլ թվացյալ հակասություններ ու անհասկանալի բաներ լինեն, այն շատ ավելի առողջ է և ավելի անհամեմատ բարի ու լավն է, քան այսօրվա «ռեալ» քրիստոնեությունը։
Freeman (26.12.2010), Interdenominational (26.12.2010), Tig (26.12.2010), VisTolog (26.12.2010), Արևածագ (27.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ