Այս մեկը ուղղակի "մտքի գոհար է"
Հարց - Որոշ ժամանակ եղել եմ աղանդավոր, բայց հիմա այնտեղ չեմ հաճախում: Ինձ վախեցնում են, որ կգնամ դժոխք: Ես զղջում եմ, ցանկանում եմ խոստովանել քահանային, բայց չգիտեմ, թե ինչպես:
Պատասխան -Նախ ոչ ոք չգիտի, թե ով կգնա դժոխք կամ դրախտ: Այդպիսի պատասխանատու հայտարարություն անելն իսկ մեղք է:Ինչո՞ւ չի կարելի հարել աղանդներին: Մոտավորապես այսպիսի օրինակ բերեմ:
Հայրս ունի ամուր ընտանիք: Ես խախտում եմ մեր տան անդորրը եւ տուն եմ բերում մի կին, որը ժամանակին թեթեւաբարո կյանքով է ապրել: Մի՞թե այդ կնոջ հետ ամուսնանալով՝ ես գայթակղության առիթ չեմ դառնա:
Տ. Թովմա քահանա Անդրեասյանը
http://araratian-tem.am/qpage.php?id=77
հարգելի սարկավագներ, հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը: Հիսուս ներեց Մագթաղենացուն, խաչված ավազակին դրախտ խոստացավ, իսկ հարգելի քահանան գայթակղություն ու մեղք է համարում ամուսնանալ մի կնոջ հետ որը ԺԱՄԱՆԱԿԻՆ ապրել է թեթևաբարո կյանքով, որտեղ է քրիստոնեական հանդուրժողականությունը՞ որտեղ է սերը, որտեղ է մեղավորին սխալ ճանապարհից հանելու կոչումը, արդեն մեղավորի դարձին էլ չեն հավատում մեր հոգևորականները՞
հիշեցի Թորիկի ու քահանայի երկխոսությունը "Ես վատ բան չեմ ըներ, մեղավոր հոգի մը կազատեմ դժոխքի ճիրաններէն"...
Փաստորեն Թորիկից մինչ մեր օրերը ոչինչ չի փոխվել...հասարակության հոգևոր բժիշկ հադիսացող քահանան մնացել է նույն տերտերը:
Էջանիշներ