յոգի (20.06.2009)
Հա բարեկամս ես ներկայացրել էի, բայց դու ինձ չհավատացիր որ դա Հիսուսի խոսքերնա և այդպիսի նախադասությամբ ձևակերպեցիր միտքդ:
Լավ ինչորայա Կտրուկ ջան արի թողնենք այս ամպտուղ խոսակցությունը:
Չնայած համոզված եմ որ այս խոսակցությունը հենց այնպես չբռնկվեց և այն իր հետքը թողեց տարբեր առումներով:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Սելավի ջան, նախ ասեմ, որ ես թե այդ, թե նմանատիպ շատ գրքերի ծանոթացել եմ նախքան հոգևոր կրթություն ստանալս` Գևորգյան Հոգևոր ճեմարան ընդունվելս: Ես հիշողությամբ նշեցի <Հակոբոսի նախաավետարան> կամ <Հիսուսի մանկություն> անվանումը` առանց 100 տոկոսանոց վստահության, քանի որ գրեթե 10 տարի առաջ եմ կարդացել դրանք: Հարցը նրանում է, որ այն, ինչ դու համարում ես անմատչելի և <կրոնավորների կողմից թաքցված>, այնքան էլ անմատչելի կամ թաքցված չեն եղել երբեք: Դրանք ապոկրիֆներ են` պարականոն գրքեր, գրվել են այս կամ այն առաքյալի կամ աշակերտի անունով, բայց վաղուց ապացուցված է, որ դրանց հեղինակները կեղծ են: Այդպիսի ուրիշ շատ գրքերի անուններ էլ կարող եմ թվարկել. <Ավետարան ըստ Պետրոսի>, <Ավետարան ըստ Պողոսի>, <Բառնաբասի թուղթը>, <Դիդախե (տասներկու առաքյալների վարդապետությունը)>, <Հերմասի հովիվը>, առաքյալներին վերագրված առաքելական նամակներ (ասենք` Գ Կորնթացիս), անգամ <Հուդայի ավետարանը> և այլն, և այլն: Բոլոր այս գրքերը հավակնել են տեղ գտնել Սուրբ Գրքի կանոնում, բայց դրանց կեղծ լինելը ապացուցելու համար հիմա առնվազն անիվ պետք է հայտնագործել, քանի որ դա վաղուց արդեն արված է: Նոր Կտակարանի կանոնում տեղ գտած Գրքերը հստակ չափանիշներ են ունեցել, մասնավորապես` հեղինակը պիտի լիներ Քրիստոսի 12 առաքյալներից մեկը (բացառություն են կազմում Մարկոսն ու Ղուկասը, բայց Մարկոսը եղել է Պետրոս առաքյալի մերձավոր աշակերտն ու օգնականը, իսկ Ղուկասը` Պողոս առաքյալի, և այս երկուսի գրվածքներըը պարունակում են այդ երկու առաքյալների բանավոր ավանդածը): Քրիստոնեության տարածման հետ ստեղծվել են հոգևոր կենտրոններ, որտեղ հաճախ ծնունդ են առել պսևդո` կեղծ սուրբ գրքեր և վերագրվել այս կամ այն առաքյալին: Նպատակները տարբեր են եղել. եղել են օրինակ բարի նպատակներ. Նոր Կտակարանի կանոնական գրքերում բացակայում են շատ հատվածներ, որոնք հետաքրքիր կլինեին հավատացյալների համար. թեկուզ օրինակ Հիսուսի մանկության դրվագները, որոնցից կանոնական գրքերում տեղ են գտել միայն Ս. Ծննդյան հետ կապված հատվածները, և մեկ էլ մի դրվագ` տասներկուամյա Հիսուսի` Տաճարում մնալու և հրեա առաջնորդների ու կրոնավորների հետ բանավիճելու պահը: Եվ քանի որ առաջին դարերում առկա է եղել բանավոր հարուստ ավանդություն, հոգևոր որոշ կենտրոններ դրանք մի փոքր էլ ստեղծագործաբար գրի են առել և հեղինակություն հաղորդելու համար վերագրել առաքյալներից մեկնումեկին: Եղել են նաև այլ նպատակներ. օրինակ որևէ հոգևոր կենտրոն նման կերպ փորձել է բարձրացնել իր հեղինակությունը քրիստոնեական համայնքներում: Բայց եղել են նաև բոլորովին այլ ելակետեր ու նպատակներ. առաջին երեք դարում կրոնական համակարգերից քրիստոնեության թիվ մեկ ախոյանը եղել է բազմաթիվ աղանդներից բաղկացած գնոստիկյան շարժումը: Այս պայքարում գնոստիկները բազմաթիվ կեղծ սուրբ գրքեր են ստեղծել և դրանք ներդրել քրիստոնեական համայնքներում: Այդպես են ստեղծվել օրինակ հեքիաթները Քրիստոսի ամուսնության, Մագդաղենացու հետ սիրավեպի, Քրիստոսի սերնդի և այլ տխրահռչակ գաղափարներն ու պատմություններն, որոնք անգամ հիմա գեղարվեստական ստեղծագործությունների տեսքով շրջանառության մեջ են դրվում:
Այսպես, թե այնպես, Սելավի ջան, գոյություն ունի կանոնական Սուրբ Գիրք, որը բյուրեղացվել է Քրստոսի իրական առաքյալների ու հետևորդների կողմից: Եվ այդ Սուրբ Գիրքը պարունակում է մարդու փրկագործության անհրաժեշտ լիարժեք ողջ թե ինֆորմացիան, թե զորությունը և թե շնորհը: Իսկ կեղծ թիրախները միայն ստեղծված են շեղելու և կործանելու համար: Այսքան բան:![]()
Փաստորեն այն հանգամանքը որ անգամ առաջի դարից սկսված միշտ փորձ է արվել և շատ հաճախ հաջողվել է Աստվածաշունչ մցնել, կեղծ տեղեկատվություն, չի հերքվում:
Չնայած այդ կեղծն էլ միանշանակ չի: Քանզի ընդհամենը վերջերս Կաթոլիկ եկեղեցին դարձիալ վերանայում է իր դոկտրինան, որպեսզի հիմա էլ հարմարացնի այն հանգամանքը որ իրոք հոգիները շրջապտույտի միջոցով մի քանի անգամ գալիս են երկիր մոլորակ և դա ապացուցելու համար Սուրբ Գրքի տարբեր հատվածների տալիս է արդեն նոր ժամանակակից բացատրություններ:
Օրինակ նրանք արդեն բացատրում են որ Հովհանես մկրտիչը դա նույն վաղուց ապրած Եղղիայի հոգին էր, որը կրկին շրջապտույտի միջոցով էր եկել երկիր մոլորակ, քանզի Հիսուսն էլ էր այդպես ասում, որ դա Եղղիայի հոգին է:
Ինչպես գիտենք Սուրբ գիրքը սխալ մեկնաբանելը դարերի ենթացքում շատ զոհերի պատճառ է դարձել:
Թեկուզ այն հանգամանքը որ երբ առաջի հաշվիչը «կալկուլյատրը» մի հոգևոր առաջնորդ ձեռքը մտնում է եկեղեցի, օրեր հետո նրան համարում են սատանայի ծառա և դատապարտում մահվան, իսկ հիմա արդեն խնդիրներ չկա հաշվիչ մեքենայի հետ կապված:
Նույն ձևով, երբ կրկին մի հոգևորական ասում է որ ինքը տեսիլքով տեսել է որ ամերիկա և եվրոպա մայրցամաքները իրար հետ նույն ժամանակաընթացքում հաղորդակցվում են օդով ինչ որ հաճախականություններով, կրկին սատանայի հետ համագործակցող են ճանաչում և սպանում:
Հետո որոշ ժամանակ հետո նոր հայտնաբերում ռադիո հաճախականությունները:
Ոչ վաղ անցիալում ես հիշում եմ թե ինչպես նույն հոգևորականները պնդում էին որ ինտեռնետը դա սատանայի ծուղակն է, իսկ հիմա գրեթե բոլոր հոգևորականները այդ ծուղակում e-mail հասցեներ ունեն և ազատ տիրապերում են այդ «ծուղակին»:
Շատ օրինակներ կան սիրելի Մոնկ, դրա համար եմ ասում որ շատ հաճախ երեկվա մերժածը դառնում է այսօրվա իրականությունը և ճնշող փաստերը կրկին ստիպում են որ վաղուցվա հաստատած դոկտրինաները այսօր փոփոխության ենթարկվեն նույն հոգևորականների ձեռքերով:
Չէ որ հազար տարի առաջ ապրած հոգևորականը երբեք չեր պատկերացնի որ հայտնության գրքի նկարագրված տարբեր զարհուրելի տեսարանները, մեր այսօրվա տարբեր ռազմական տեխնիկաների նկարագրությունն էր: Ինչպես արդեն սկսել են պնդել շատ հոգևորականներ:
Ինձ այնպեսա թվում որ կյանքը ամեն բան հարթելով գնում է առաջ, ինչպես գետը գտնում է իր հունը ցանկացած տարածությունում, միայն մնումա արդի ժամանակակից հոգևորակները կարողանան ճիշտ ժամանակին տան ճիշ մեկնաբանություն, որպեսզի կարողանան դեռ պահանջված լինել հասարակության կողմից:
Հույսով եմ այն պատասխանատու հոգևորականները որոնք ձայնի ուժ ունեն, այլևս չեն շտապի մի բանի տալ այնպիսի բացատրություն, որը հետագայում կյանքը կմերժի:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
յոգի (21.06.2009)
Սիրելի Մոնկ, ես հիմա ուզում եմ ներկայացնել մի հատված, այդ գրքից և թող կարդացողը զանազանի որն է իրական Հիսուսի խոսքերը, ոչ թե այն մարդիկ զանազանեն մեզ համար ովքեր վհուկների որս էին կազմակերպում:
Միանգամայն պարզ է որ այդ քայլին դիմածները ընդունակ են անգամ իրենց ճղճիմ նպատակների համար փոխել անգամ իրական արժեք ներկայացնող խոսքը:
2. К нему привели одержимого. Злой дух, овладевший тем человеком, был преисполнен неистовства и страсти и часто повергал свою жертву на землю.
3. И заговорил Иисус и сказал: Дух презренный, отпусти жизненные центры этого человека и уходи восвояси.
4. И тогда дух стал умолять, чтобы он разрешил ему войти в тело собаки, стоявшей рядом.
5. Но Иисус сказал: Зачем вредить беспомощной собаке? Ей так же дорога ее жизнь, как и мне моя.
6. Не тебе перебрасыывать бремя своего греха на живую тварь.
7. Своими делами и злыми мыслями ты навлек на себя эти беды. Тебе нужно разрешить трудные задачи, но ты их должен разрешить сам.
8. Овладевая человеком, ты умножаешь скорбь своего положения.
Возвращайся в свою обитель, удерживайся от причинения вреда кому-либо, и мало-помалу ты освободишься сам.
9. Злой дух оставил человека и ушел восвояси. Человек возвел очи с благодарностью и сказал: Хвала Богу.
Այս խոսքերը փոխարինվել է այն խոսքերի, որը իբր Հիսուսը այդ չար ոգին հանել և ուղարկել է մոտակայքում արածող խոզերի երամակը, որնք էլ իրենց հերթին գահավիրժում են ժայռից և սատկում:
Հիմա ընդհամենը տրամաբանություն է պետք, որպեսզի հասկանանք այս խոսքերի թաքուն նպատակը:
Հիսուսը մեկ անգամ չէր բուժել տարբեր դիվահարների և ակամայից հարց է ծագում ինչ իմաստ ուներ այս պատմությունը այսպիսի կոնտեքստում ներկայացնելը: Այդ չար ոգիին հանելով ուղարկեր խոզերի մեջ որոնք պիտի սատկեին և կրկին այդ չար ոգին ազատ լիներ: Փաստորեն այս պատմությունով ուզում էր ցուցադրվեր որ խոզերի մեջ կարելի է որ չար ոգի մտնի:
Իսկ ովքեր են այն հեղինակները որոնք փոխել են այս պատմության իրական տեսքը:
Իմ մեջբերած հատվածում շատ մեծ և դաստիրակչական միտք կա որ ցանկացած կարդացող կարող է գտնել այդ միտքը:
Հիմա մի պատմություն պատմեմ և ներկայացնեմ թե ինչպես է շատ ճկուն ձևով օկտագործվում, այն միտքը, թե իբր չար ոգին խոզերի մեջ մտավ:
Աշխատանքի բերումով մեզ մոտ գործուղվեցին Իզրաելից երկու մարդ, վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակներով:
Նախորոք ասեմ մեր գործը կապ չունի հոգևոր ինչ որ գործունեության հետ, շատ սովորական արտադրություն է:
Խիյան՝ որը մոտ հիսուն տարեկան մարդ էր շատ համեստ հավատացիալ էր իրենց ավանդական փոքրիկ գլխարկով:
Երբ ավարտվեց ժամանակը և նրանք պիտի մեկնեին հրավիրեցինք խորովածի որը բնականաբար նա մերժեց և «այդ ժամանակ» ի զարմանս մեզ, ոչ թե մենակ իմացանք որ նա խոզի միս չի ուտում, այլ իմացանք որ ցանկացած բան չի ուտի որը պատրաստված կլինի մեկ այլ եղանակով որը հակասում է իր կրոնին:
Եվ փոքրիկ բանավեճի բռնվեցինք այդ խոզի մսի կապակցությամբ, նա շատ հրաշալի իրենց գրքերից ներկայացրեց թե ինչու է խոզը պիղծ և կրկին ի զարմանս մեզ նա ասաց որ նույնիսկ ձեր Հիսուսը դա հաստատեց չար ոգուն այնտեղ ուղարկելով:
Այստեղ գալիսա լուրջ մտածելու պահը թե ինչու այս իմ ներկայացրած պատմությունը վերափոխվեց խոզերի հետ կապնված պատմության:
Ովքեր են կանգնած այս պատմությունը աղավաղելու ետևում:
Մի թե սրանք նույն այն մարդիկ չեն ում մասին կրկին այդ մերժված գրքերի մեջ ասումա Հիսուսը:
21. Есть два рода сынов человеческих - те, кто хотят утвердить человечество на надежной скале справедливости, истины, равенства и права, 22. И те, кто хотят разрушить святой храм, в котором обитает Дух, и повер-гнуть своих братьев в нищету и злодеяния.
23. Единство святого братства справедливости должно выстоять в каждодневных суетных раздорах.
24. Будь то иудеи, самаритяне, ассирийцы или эллины, они должны попрать все раздоры, разлады, зависть, ненависть и явить браство человеческое.
Հիմա այս խոսքերին ե՞ն անվանում պարականոն նույն այն մարդիկ ովքեր վհուկներ էին որսում:
Թող ամեն մեկը իր սրտով նայի թե՞ ինչն են մերժում և ինչ են մատուցում որպես Հիսուսի խոսքեր:
Հետո առիթներ կլինի կանրադառնամ նաև շատ առակների որը պատմել է Հիսուսը որոնք կրկին նույն ետին մտադրությամբ չեն ընդգրկվել Աստվածաշնչի մեջ: Կամ ընդգրկվել են բայց միտքն ու իմաստը փոփոխված:
Հետո շատ խրոխտ ասել են սա Հիսուսի խոսքերը չի և տող առ տող ներարկել են իրենց քիմքին հարմար և շատ նպատակային տողերը:
Վերևի գրառման մեջ, որ գրել էի Հովհանես Մկրտիչի հոգին նույն Եղիայի հոգին է, ասեմ՝ այդ նախադասության բախտը բերելա, եթե որոշողները իմանաին որ այդ նախադասությունը իրենց փաստի առաջ է կանգնեցնելու այս լուսավոր դարում, վաղուց այդ նախադսությունն էլ էր իր տեղը զբաղեցնելու պարականոն կոչվող գրքերում:
Քանզի արդեն անհնար է այդ նախադսությունը ձևափոխել, իրենց դոկտրինան են ձևափոխում որը էլ ավելի վատ դրության մեջ է դնելու, «Հիսուսի խոսքերը շատ լավ ըմբռնող կրոնականներին»:
Մոնկ ջան այս գրառումս քեզ հետ կապ չունի սա վերաբերվում է շատ վերևների քմահաճույքներին, որոնք Կաթոլիկ են կոչվում, ամբողջ վիրահատությունը այնտեղա կատարվում և ներկայացվում հանրությանը:
Նրանք են որոշողները, թե որնա պարականոն, որը կանոնավոր:
Վերջին խմբագրող՝ Սելավի: 21.06.2009, 10:35:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Սելավի. մի հարց եթե կարելի է՝
Գիտես արդյոք թէ ինչ մահով էր ՙմահացել՚ եղիա մարգարեն։
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
յոգի (22.06.2009)
Նախ ասեմ. որ ես միանշանակ դեմ եմ այն կարծիքին. թէ Հովհանեսի մեջ եղիայի հոգին էր։իսկ հարցս տվել էի նրա համար. որ եթե անգամ այդպես ընդունենք՝ քանի որ Աստծո համար ոչինչ անկարելի չէ. միևնույնն է դա կլիներ եզակի դեպք.ինչպես որ եզակի էր եղիայի վերացումը։
Իսկ աստվածաշունչը հստակ ասում է ՙմարդկանց տրված է մեկ անգամ մեռնել և դրանից հետո՝ դատաստան։՚ եբր.9։27
իսկ եղիան ու Հովհանեսը նույնացվում են իրենց կատարելիք գործով՝իրենց առաքելությամբ։Այսինքն ՝Ասելով եղիան արդեն իսկ եկել է.Հիսուս ի նկատի ուներ որ եթե եղիան էլ գար.որին հրեաները սպասում էին.նրա հետ նույն ձևով եին վարվելու։
Կտրուկ ջան դա էլ քո կարծիքն է, ու ես հարգում եմ քո կարծիքը:
Ես էլ արդեն վերևում գրել եմ իմ կարծիքը:
Իսկ, այդպիս ենթատեքստերով նախադասություններ շատ կան, սակայն կրկին վերևում շատ կոնկրետ նկարագրված նպատակային պատճառներով տեղ չեն գտել Աստվածաշնչում:
4. Носильщики принесли бальзамировать тело единственного сына вдовы, стенающая мать шла за ним, горе ее было велико.
5. И сказал Иисус: Добрая женщина, осуши слезы, ты идешь лишь за пустым домом, твоего сына в нем нет.
6. Ты плачешь от того, что твой сын умер. Смерть - жестокое слово;
твой сын никогда не может умереть. 7. Была работа, которую ему предстояло выполнить в телесной облочке, он пришел, исполнил работу и затем оставил тело; он не нуждается в нем больше.
8. Есть у него другая работа, которая вне твоего человеческого видения, и он исполнит ее хорошо и затем перейдет к другим задачам и постепенно достигнет венца совершенной жизни.
Այս տողերն էլ են հուշում նույն երևույթի մասին:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
յոգի (22.06.2009)
Սելավի ջան.Հարգարժան Մոնկը մարակրկիթ ու սպառիչ պատասխանեց.թէ ինչու այդ տողերը տեղ չեն գտել Աստվածաշնչում։Էսօրվա մեզ հասած 4 ավետարանները գործնականում լրիվ համընկնում են բնօրինակների հետ։Այնպես չի օրինակ. որ Մարկոսի գրվածքներից մեզ ինչ որ բան փոխած կամ մոնտաժված հասած լինի։Այստեղ հարցը հեղինակներին է վերաբերվում՝տվյալ հեղինակը ցրող է եղել. թէ՞ հավաքող։ ցավոք քեզ բաժին ընկած ինֆորմացիան ցրող հեղինակներից է գալիս։ չէ՞ որ ցորենի հետ միասին. նաև որմ է դուրս գալիս։Բայց Հիսուս ասում է ՙՃշմարիտ հովիվը նա է՝ ով դռնով է գալիս՚ դռնով գալ կնշանակի նաև օրինական՝ և կանոնիկ գիրքը թողած .պետք չի պրպտել և գտնել երթիկից կամ լուսամուտից ներս մտած ՙաստծո խոսքը՚։Միթէ Աստված հոգ չի տանում. որ իր խոսքը անաղարտ հասնի մարդկությանը։Իհարկե հոգացել է և հոգում է ։
Ավետարաններին վերաբերվող՝
դեռ ծննդոց գրքում ՝շատ ու շատ տարիներ ավետարանները գրվելուց առաջ.խորհրդանշորեն շեշտվում է որ ավետարանները պետք է 4 ը լինեն։այդ խորհրդանիշերը 4 գետերն են. որ ելնում են դրախտից և սնուցում ողջ երկիրը։ ինչպես որ 4 ավետարաններն էն իրենց լույսով սնուցում երկիրը։
ուստի վարար գետերը թողած .եկ չմնանք կասկածելի վտակների հույսին.որոնք տանում են դեպի ճահիճ։
Խնդիր չկա Կտրուկ ջան, շարունակիր ճանապարհըդ ինչպես գիտես, հետո կտեսնենք, թե կյանքը որտեղ կհատի մեր ճանապարհները:
Հույսով եմ այդ չորս ոռոգող գետերից գոնե մեկը տվել է այն հարցի պատասխանը, թե ինչ է նշանակում Քրիստոս, ավաղ այդ գետերը մարդկությունը այնքան է պղտորել իր չար մտադրությամբ որ հիմա չենք կարողանում իմանալ վերջապես, ինչ էր նշանակում Քրիստոս:
Որպեսզի մարդիկ հասկանաին և չասեն Հիսուսը անունն էր Քրիստոսը ազգանունը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
և ոչ միայն այդ հարցի պատասխանը.այլ ցանկացած այլ անհրաժեշտ հարցի պատասխաններն են տվել այդ գետերը. որոնց հավաստիությունը կյանքով է ապացուցված։Սելավի ջան. չգիտեմ ինչ մարդկանցից ես հարցում արել.բայց՝ ոչ մի տեղյակ մարդ ՕԾՅԱԼ ՓՐԿԻՉ նշանակությունը չի շփոթի ազգանվան հետ։
Կտրուկ ջան որոշ առումներով համաձայն եմ քեզ հետ, սակայն Քրիստոս՝ դա տիտղոս է, ինչպես պրեզիդենտն է տիտղոս, կամ թագավորը:
Հիսուսը այս տիտղոսը ստացել է իր տասերկու տարեկանից մինչև եռեսուն տարեկանը ընկած ժամանակահատվածում անցած հրաշալի ճանապարհի համար և այդ տիտղոսը Նա ստացել է եգիպտոսում, որտեղ էլ աշխարհի բազում իմաստունները և ուսուցիչները Հիսուսի հետ միասին լսել են թե ինչպես երկնքից հաստատվում է որ նա Քրիստոս է և ամբողջովին համապատասխանում է իր այդ ստացած տիտղոսին:
Որը կոչվում է «Սիրո Ուսուցիչ», «Տիեզերական Սեր»
Այդ ամբողջ տասնյակ տարիների նկարագրությունը Սուրբ գրքում միայն գրված է մի փոքր հատվածում, որտեղ ասվում է որ « քառասուն օր նա փորձվեց անապատում սատանայի կողմից» և այդ ամենը շատ հեքիաթային նկարագրություն է, համամատած այն բաների հետ որը Նա անցավ այդ տարիների ընթացքում և վաստակեց Քրիստոս կոչումը: Կրկին այդ ամբողջ պատմության մեջ բաներ կար որը ձեռք չեր տալիս, մեր տեղը «որոշողներին» դրա համար էլ ոչ մի տեղ չկա թե էդ անապատը ու ամբողջ պատմությունը ինչ էր իրենից ներկայացնում:
Տես, թե Հիսուսը ինչ է ասում այդ կապակցությամբ:
10. Я послан не для того, чтобы сесть на престол и править, как Кесарь правит, и вы можете сказать правителю Иудеи, что я не претендую на его престол.
11. Люди называют меня Христом, и Бог признал это имя; но Хpистос - не человек. Христос есть вселенская Любовь, и Любовь есть Царь.
12. Этот же Иисус есть только человек, который, преодолев искушения и различные испытания, удостоился стать храмом, где Христос может явить себя людям.
13. Итак, слушайте вы, люди Израиля, слушайте! Не смотрите на плоть, не она царь. Смотрите на внутреннего Христа, который может проявиться в каждом из вас, как он проявился во мне.
Մի խոսքով Կտրուկ ջան, արի այսքանով եզրափակենք ես հիմա խիստ զբաղված եմ և հնարավոր է ժամանակ չգտնեմ շարունակելու մեր խոսակցությունը:
Ամեն դեպքում շնորհակալ եմ քեզանից:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ