Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Տիգ. ի՞նչ ես կարծում.Հիտլերը օրինակ .ինչու՞ չասի որ ինքը իր սրտին է լսել և իր սիրտը իրեն ասել է. որ իր ազգը պետք է իշխի աշխարհի վրա։
Վերջ ի վերջո ամեն մի մարդ. որևէ լավ կամ վատ արարք գործելիս. ինքն իր մեջ՝ իր սրտում.իրեն ճիշտ և արդարացված է զգում։
երբևէ. որևէ մեկը .որևէ բան արե՞լ է .իմանալով որ չպետք է անի.կամ սխալ է անում։
Շատ ճիշտ ես Կտրուկ ջան:
Հիտլերը հենց այդպես էլ ասել է: Այստեղ հարցը այն է, թե նրա սիրտը՝ հոգին, ինչից է կախման մեջ ընկել: Ինչպես ասեցի ամեն ինչ հարաբերական է այս կյանքում: Հիտլերը իր մեջ մարմնավորել է իր ցեղի ձգտումները: Եթե նրա ազգի մեծամասնությունը չունենար նման ցանկություններ, ապա նրան չէր հաջողվի համախմբել այդքան մարդու աշխարհին իշխելու գաղափարի շուրջ: Իսկ ի՞նչ է իշխելը, եթե ոչ նյութական շահ ունենալը և ուրիշներին շահագործելը: Այնպես որ այստեղ նույնպես հիմքում խոսում է նյութական և հոգեբանական՝ իշխելու, ցանկությունը, որը սրտից չի բխում: