StrangeLittleGirl-ի խոսքերից
Ախր նենց ես ասում, ոնց որ էդ ոլորտից չեմ, չգիտեմ: Նայի, օրինակ, ԱՄՆ-ում նստած հանրահայտ պրոֆեսորն ուզում ա գործի ընդունել մի ջահել գիտնականի, օրինակ, Հայաստանից կամ ուզում ա համագործակցել հայկական որևէ լաբի հետ: Ինքը ո՞նց ա գնահատում Հայաստանի գիտության որակը: Սկսում ա փնտրել գիտական հոդվածներ հեղինակավոր գիտական ամսագրերում: Ֆիզիկայից գտնում ա, մի քանի հատ էլ դեսուդեն քիմիա ու կենսաբանություն ու վերջ: Փորփրում ա, թե ինչ գիտական գրանտներ են ստացել, ինչ պարբերականությամբ են տպագրվում, ինչ կոնֆերանսների են մասնակցում և այլն: Ինքը չի գալիս, ասում՝ Գայլ, կարո՞ղ ա իմանաս Հայաստանում գիտության որակը ոնց ա, դու էլ ասես՝ ես տեսել եմ, գիտեմ, լավ ա, ինքն էլ դրա հիման վրա որոշի մարդուն գործի ընդունի, ֆինանսավորի, համագործակցի, թե չէ:
Դու կարաս իմանաս Հայաստանում լավ գիտություն անող մարդկանց: Ես էլ գիտեմ: Կարամ ասեմ, որ Հայաստանում ֆինանսավորման համեմատ գիտությունն ավելի լավ վիճակում ա: Ու դրա կողքին լիքը կեղծ թեկնածուներ ու դոկտորներ կան, լիքը պրոֆեսորներ կան, որ գիտությունից կիլոմետրերով հեռու են: Ու երբ Հայաստանը դնում ես աշխարհի քարտեզին, նայում աշխարհի կտրվածքով, շատ տխուր պատկեր ա ստացվում:
Էջանիշներ