ԱՌԱՆՑ ՈՒՂԵՂԻ ՄԻԱԿ ՄԱՐԴՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՎ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Ուղեղը, թերևս, մարդու ամեանակարևոր օրգանն Է։ Այն ղեկավարում Է մեր մարմինը, պատասխանատու Է մեր գիտակցության և հույզերի համար։ Ուղեղը, ըստ Էության, բուն մարդն Է։ Այսպես Էին կարծում աշխարհի բոլոր գիտնականները, քանի դեռ այդ կանոնում չհայտնվեց բացառություն, որն ստիպեց գիտնականներին վերանայել այդ կանխադրույթը։
Կառլոս Ռոդրիգես անունով կենսուրախ ամերիկացին, ըստ Էության, ապրում Է առանց ուղեղի։ Ահավոր ավտովթարից հետո նրա գանգատուփը գրեթե դատարկ Է։ Բայց նա ոչնչով չի տարբերվում մյուս մարդկանցից, երբ գլխարկ Է կրում։
Գրականության մեջ նկարագրված Է նաև մի դեպք, որ պատահել է XVI դարում, երբ դիահերձել էին մի տղայի, որը 3 տարի անց մահացել էր գանգի ծանր վնասվածքից։ Հերձման ժամանակ պարզվել էր, որ նա ուղեղ չունի։ Ինչպե՞ս է նա ապրել այդ 3 տարվա ընթացքում։ Մի շարք գիտնականների կարծիքով՝ գոյություն ունի այսպես կոչված «որովայնային ուղեղ»։ Եվ, իրոք, ստամոքսում և աղիներում առկա են շուրջ 100 միլիոն նյարդաբջիջներ՝ շատ ավելի, քան օրինակ, ողնուղեղում։ Ինչ վերաբերում է Ռոդրիգեսին, ապա գլխուղեղի ավելի քան 60%-ը հեռացնելուց հետո նրա անհատականությունը բոլորովին չի փոխվել, չեն կորսվել հիշողությունը և մտավոր կարողությունները։ Այդ դեպքում ինչո՞վ է նա մտածում։ Գիտնականները դեռ պետք է պատասխանեն այդ հարցին։
Էջանիշներ