Ես ձեզ հասկանում եմ, դժվար է խաբնված մարդուն ընդունել իր խաբնված վիճակը:
Ես ձեզ հասկանում եմ, դժվար է խաբնված մարդուն ընդունել իր խաբնված վիճակը:
Դե հա, Հոլոքստը մերժող հեղինակը ճշմարտությունից բացի ոչ մի բան չի կարող ներկայացնել:
ՔՐԻՍՏՈՍԻ 72 ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՔՐԻՍՏՈՍԻ 12 ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՅՏՆԻ ԵՆ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՑ, ՈՐՈՆՑԻՑ ԱՄԵՆ ՄԵԿԸ ԻՐ ՄՈՏ ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՎ 6 ԻՆ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՎ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՉՈՐՍ ԿՈՂՄԵՐՈՒՄ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԸ:
1. Սուրբ Հակոբոս Տյառն եղբայրն է:
2. Նրա եղբայր Հովսեն, որ կոչվեց նաև Բարսաբա և Հոստոս: Այսինքն պատվվեց 3 անվամբ, ինչպես նրա եղբայր Հակոբոսը` Արդար և Տյառն եղբայր:
3.Սուրբ Թադեոս Առաքյալը, որ եկավ Հայաստան:
4. Սուրբ Ստեփանոս Նախավկան: 5. Անանիա Դամասկացին 6.Բառնաբասը:
7.Փիլիպպոսը, որ մկրտեց ներքինուն և քարոզեց Քս-ին Սամարիայում և այլ տեղեր: Իսկ հետո նահատակվեց Քս- ի անվան համար: Նա այն 7 սարկավագներից էր, որոնց մեջ էր Ստեփանոս Նախավկան:
8. Պրոխորոն` աշակերտը Հովհաննու ավետարանչի, որը նրա հետ միասին գրեց Սուրբ Ավետարանը: Եվ գնալով Երուսաղեմ, այնտեղ նահատակվեց մինչև Հովհաննու ննջելը:
9. Նիկանովրան, որը 7 սարկավագներից էր, հետո դառնալով եպիսկոպոս նահատակվեց Քսի անվան համար:
10. Տիմոն, որը 7 սարկավագներից էր և շատ տեղեր քարոզելով նահատակվեց:
11. Պարմենան, որը Ստեփանոս Նախավկայի հետ նահատակվեց 2000 Քս-ին հավատացողների հետ միասին:
12. Նիկողայոս Անտիոքացին, որ նույնպես Ստեփանոսի ընկերներից էր, սակայն նրանից ծնվեց նիկողիացիների աղանդը:
13. Մարկոս Ավետարանիչը, որը Սուրբ Հոգու հրամանով Պետրոս Առաքյալից ձեռնադրվեց եպիսկոպոս եվ գրեց Սուրբ Ավետերանը: Հետո նահատակվեց Զատիկի օրը Ալեքսանդրիայում:
14. Ղուկաս Ավետարանիչը, որը միշտ Պողոս Առաքյալի հետ էր, Սուրբ Հոգու շնորհներով եվ Պողոսի հորդորներով գրեց Սուրբ Ավետարանը և Գործք Առաքելոցը: Եվ հետո գնալով Թիվաս ննջեց խաղաղությամբ ի ՔՐԻՍՏՈՍ:
15. Շյուղան, որ լծակից էր Պետրոս Առաքյալին և ուներ մարգարեական շնորհ: Լեզրոն կղզու մոտ ծովակուր եղավ:
16. Հուդան, որ Շյուղայի հետ գնաց Անտիոք և այնտեղ նահատակվեց:
17. Բարդուղիմեոսը, որը շատ հալածանքներից հետո նահատակվեց Կավոնիկոսում:
18. Հովհաննես, որին կոչում էին նաև Մարկոս: Երկար քարոզելուց հետո նահատակվեց Քս-ի անվան համար:
19. Ղազարոսը` սիրելին Քս-ի, որին ՏԵՐԸ հարություն տվեց 4 օրվա մեռելությունից: Դրանից հետո ապրելով ևս 14 տարի, եղավ եպիսկոպոս Կիպրոս կղզում, և ննջեց խաղաղությամբ ի ՔՍ:
20. Հովսեփ Արիմաթացին, որ Խաչից իջեցնելով թաղեց Մեր ՏԻՐՈՋԸ` իր մահով ննջեց ի ՔՍ:
21. Կղեվպոսը, որը եղբայրն էր Հովսեփ Աստվածահոր և Էմմավոսի ճանպարհին տեսավ ՏԻՐՈՋԸ: Նույնպես քարոզելով հրեաներին նահատակվեց:
22. Շմավոնը, որը Կղեվպոսի որդին էր և որի հարսանիքին ՏԵՐԸ ջուրը դարձրեց գինի: Նա Հակոբոս Տյառն եղբորից հետո դարձավ Երուսաղեմի եպիսկոպոս:
23. Սիմոն Կյուրենացին, որը իր ուսերի վրա տարավ ՏԻՐՈՋ Խաչը Գողգոթա: Եվ նրա որդիները` Ռուփինոսը և Ալեքսանդրոսը ձեռնադրվելով եպիսկոպոսներ, գնացին Կյուրենիա և Լիբիա և քարոզելով ՔՍ-ին նահատակվեցին:
24 Ստաքեոսը, որը շրջում էր Անդրե Առաքյալի հետ, Բյուզանդիայում նրանից ձեռնադրվում է եպիսկոպոս, որտեղ էլ նահատակվում է ՔՍ- ի անվան համար:
25. Ղուկիա Կյուրենացին: Շատ տեղեր քարոզելով ՔՍ, նահատակվում է:
26. Մանայեն, որը Հերովդես չորրորդապետի դայակի որդին էր և շատ տեղեր քարոզելով նույնպես նահատակվեց ՔՍ-ի անվան համար:
27. Սոսթենեսը, որին Պողոս Առաքյալը հիշում է իր թղթերի մեջ, բազում տանջանքներ կրելուց հետո նահատակվում է ՔՍ-ին քարոզելու համար:
28. Նաթանայելը, որին ՏԵՐԸ ասեց, թե < Ահա իսրաելացի, որի մեջ չկա նենգություն>: Սա հանդիմանում էր հրեաներին` քարոզելով ՔՍ-ին, որի համար էլ նահատակվեց:
29. Նիկոդիմոսն է, որը եկավ ՔՍ-ի մոտ գիշերով և սովորեց նրանից <վերստին ծննդյան> մասին: Իսկ հետո Հովսեփ Արիմաթացու հետ մասնակից էր ՏԻՐՈՋ թաղմանը: Նա էլ բազում նախատինքներ կրեց հրեաներից և ննջեց խաղաղությամբ ի ՔՍ, թաղվելով Երուսաղեմում Ստեփանոս Նաղավկաըի կողքին:
30. Մինասը, որը Հալեպ քաղաքից էր, նույնպես քարկոծվելով նահատակվեց:
31. Կեփաս,որը Անտիոքում քարկոծվելով նահատակվեց:
32. Ղեբեոսը նույնպես բարբարոսներից քարկոծվելով նահատակվեց:
33. Տիտոսը, որ շրջում էր Պողոս Առաքյալի հետ Անտիոքում, դարձավ եպիսկոպոս Կրիտես կղզում և այնտեղ էլ նահատակվեց:
34. Կրեսկեսը, Գալիլեայում նահատակվեց:
35. Հովհաննեսը, որ կոչվեց Հայր, Կիպրոսում ննջեց ի ՔՍ:
36. 37 Գայիոս և Հովհաննես, որոնք Կիլիկիայում նահատակվեցին:
38. Մյուս Հովհաննեսը, որ սպասավորում էր Պողոսին, հասնելով բարվոք ծերության հանգեավ խաղաղությամբ ի ՔՍ Կառիայում:
39. Կղեմեսը, որի մասին ասում է Պողոս Առաքյալը, ծովակուր եղավ:
40. Նիկիտասը, որին Տոսբիայում սղոցեցին:
41. Կյուրղոսը, Կեսարիայում նահատակվեց:
42. 43. Բուլոս և Բուլդոս, որոնց մասին իր Հռոմեացիների թղթերի մեջ գրում է Պողոս Առաքյալը, Աքարիայում նահատակվեցին:
44. Ղինոս, որ Պողոսից հետո դարձավ Հռոմի եպիսկոպոս, նույնպես նահատակվեց:
45. Կիոպոս, որը հասնելով բարվոք ծերության նահատակվեց:
46. Դեմիտրիոս, հրեաներից քարկոծվելով նահատակվեց:
47. Կոդրատոսը նահատակվեց Տրոյանոսի կողմից:
48. Հուդան որ Խլաթում նահատակվեց:
49. Հովսեն, բազում տանջանքներ կրելով Սպարտայում նահատակվեց:
50. Ղազարը, որ Հալեպում նահատակվեց:
51. Դեմասը, որ սիրեց աշխարհը և գնալով Թեսաղոնիկե դարձավ քուրմ:
52Հերմոգինեսը դարձավ ընկեր Սիմոն Մոգին:
53. Ալեքսանդրոս դարբինը,որ բազում տանջանքնեռր տվեց Պողոսին և շիկացած երկաթով հարվածեց նրան:
54. 55. Անդրոնիկոս եվ Ոնիաս, Պողոսի ազգականներն էին և նահատակվեցին Տարսոնում:
56. Պենդոս` Պողոսի սիրելին, նահատակվեց Իտալիայում:
57. ՈՒրբանոսը, որ քարոզում էր Հռոմում, այնտեղ էլ նահատակվեց:
58. Ապողոսը, որի մասին կա Կորնթացիներին ուղղված թղթերում, այնտեղ էլ նահատակվեց:
59. Արիստաբուլոս, նույնպես նահատակվեց Թեսաղոնիկեում:
60. Նարեկոսը նահատակվեց Դաղմատիայում:
61. 62. Տրիփոն, և Տրիփոս, որոնց ողջունեց Պողոսը` Աքայիայում նահատակվեցին:
63. Զաքարիան, նահատակվեց քարկոծությամբ Խուրինում: Նա որդին էր այն այրի կնոջ, որին ՏԵՐԸ հարություն տվեց Նային քաղաքում:
64.Եվ մյուս Զաքարիան, նույնպես նահատակվեց:
65. 66. 67. Բուլոմպոս, Ստեփանոս և Ստուփին միասին Բավարիայում նահատակվեցին բանտի մեջ:
68. Եղիշեն Աղվանքում նահատակվեց: 69. 70. Անանիան և Սիմոնը նահատակվեցին Բյուզանդիայում:
Իսկ Փիլիդոսը, Ներիոսը և ՈՒլումպոսը եկան լրացնելու Հերմոգինեսի, Ալեքսանդրոսի և Նիկողայոսի տեղերը, ինչպես Մատաթիան Հուդայի փոխարեն:
71. 72. Էրմես հովիվը և Պատրովբասն են, որոնց նույնպես Հռոմեացիների թղթում հիշատակուոմ է Պողոս Առաքյալը:
Իսկ Ալեքսանդրոս դարբինն ու Նիկողայոս Անտիոքացին, Դեմասը և Հերմոգինեսը նզովվեցին Սուրբ Առաքյալներից և կորան, քանի որ հերձվածներ խոսեցին:
Իսկ սրբերը, որպես առաքյալներ մնացին և արեցին իրենց գործերը: Նրանցով սփռվեց Սուրբ Ավետարանի լույսը աշխարհի չորս կողմը; Նրանցով ծաղկեց և պտղաբերեց Քրիստոնեական հավատքը:
Նրանցով հիմնվեց Սուրբ Եկեղեցին, որպես փրկության Տապան: Նրանք էին թվով 72 եվ ընտրյալներ, դեռ չծնված` իրենց մորերի որովայններում: Խոսուն աստղեր էին բոցափայլ լույսով, Երկնավոր Փեսայի Փառքի համար, Սուրբ Մարգարեներից գուշակված: Եվ իրոք չկա մեկը, որ այնպիսի Փառքի և պատվի արժանանար, ինչպես Սուրբ Առաքյալները: Ինչպես ասում է Աստվածաբան Հովհաննես Ավետարանիչը <Թե մեր հաղորդություն իցե ընդ Հոր և ընդ Որդվոյ յուրում Յս-ի Քս-ի, որ գերազանցեալ քան զփառս>: Ոչ արդարներից, ոչ նահապետներից, ոչ մարգարեներից և ոչ բոլոր մյուս սրբերից, թե օրենքի և թե շնորհի տակ եղողներից, չկան աշխարհում հավասար Սուրբ Առաքյալներին; Քանզի նրանք հոգիներ էին անհրաժեշտ, որ առաքվեցին նրանց մոտ, ովքեր ժառանգելու էին Հավիտենական Կյանքը: Առաքյալները ոչ միայն աշակերտներ էին և սպասավորներ, այլև ականատեսն էին ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ և նրա սիրելիները և բարեկամները: Այլև որդիքն ու ժառանգորդներն էին նրա, հազարապետները և խորհրդակիցները նրա. < ԶԻ ԶԱՄԵՆԱՅՆ, ԶՈՐ ԼՎԱՅ Ի ՀՈՐԵ ԻՄՄԵ ԾԱՆՈՒՑԻ ՁԵԶ>: Եվ դարձյալ. թե.<ՀԱՅՐ ԿԱՄԻՄ, ԶԻ ՈՒՐ ԵՍ ԵՄ ԱՆԴ ԵՎ ՊԱՇՏՈՆԵԱՅՔՆ ԻՄ ԵՂԻՑԻՆ>: Որ տեսնեն իմ Փառքը, որ տվեցիր ինձ Հայրը, իսկ ես ձեզ:
Իսկ ԱՌԱՔԵԼՈՒՀԻ կանայք էին:
Նախ` Մարիամ Սուրբ Տիրամայրը, որ ՏԻՐՈՋ համբարձումից հետո դեռ ապրեց 14 տարի և բազում հալածանքներ ու նեղությւններ կրեց ՔՍ-ին քարոզելու համար: Եվ ապա հրաշքով վերափոխվեց երկինք, 9 դաս հրեշտակներից վեր և կատարյալ հարությամբ կագնեց իր ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒ աջ կողմում, որպես ամենամեծ եվ գլխավոր Բարեխոսը համայն աշխարհի և մարդկության:
2. Մարիամ Մագդաղենացին, որից դուրս էին եկել 7 դևեր: Նա էր, որ բորոտ Սիմոնի տան մեջ անուշահոտ յուղով օծեց ՏԻՐՈՋԸ և ստացավ մեղքերի թողություն, քանի որ անհագ պոռնիկ էր: Հետո աշակերտելով Քրիստրսին դարձավ Առաքելուհի և Ավետարանի քարոզիչ: Գնաց ՔՍ-ի գերեզմանին և լսեց Ավետիսը ՏԻՐՈՋ ՀԱՐՈՒԹՅԱՆ: Տեսավ հարություն առած ՏԻՐՈՋԸ և համբուրեց նրա ոտքերը: Հետո մնաց Սուրբ Կույս ԱՍՏՎԱԾԱԾՆԻ մոտ, որպես խնամող եվ սպասավոր: Իսկ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ Վերեփոխվելուց հետո հրեաներից կրեց բազում հալածանքներ և նահատակվեց նրանց ձեռքով, Նազարեթի մոտ գտնվող Մագդաղյա ագարակում:
3.Մյուս Մագդաղենացին, նույնպես արժանացավ նահատակության Երուսաղեմից 70 ասպարեզ հեռու:
4.Մարթան և Մարիամը` Ղազարոսի քույրերը, որոնք հալածվելով սադուկեցիներից աքսորվեցին Հոպպե: Եվ այնտեղ Տաբիթային սովորեցրեցին աստվածպաշտության կարգերը և այնտեղ էլ նահատակվեցին:
5.Եղիսաբեթը` Հովհաննես Մկրտչի մայրը, ննջեց իր մահով:
Օհաննան և Շուշանը բազում չարչարանքներից հետո նահատակվեցին ՔՍ-ի անվան համար:
Սողովմե` մայրն Հովհաննու եվ Հակոբի իր մահով ննջեց ի ՔՍ: Աննա մարգարեուհին` դուստրն Փանուելի, որ տաճարի մեջ էր Սիմեոն ծերունու հետ նույնպես իր մահով ննջեց: Զոքանչն Սիմոնի բազում համարձակությամբ վկայեց Քրիստոսին և նահատակվեց Կափառնայում: Դուստրերը Փիլիպպոսի Առաքյալի շրջեցին Հովհաննեսի հետ քարոզելու և նահատակվեցին:
Փոտինե` սամարացի կինը, Թովմա Առաքյալի հետ գնաց Հնդկաստան քարոզելու Քրիստոսի Ավետարանը: Քանանացի կինն` Լուսինան և տեռատեսը` Փոտինան, Սուրբ Կույս Աստվածածնի հրամանով նույնպես քարոզեցին Քրիստոսի Սուրբ Ավետարանը եվ նահատակվեցին ՔՍ-ի անվան համար: Այս է պատմությունը 72 Առաքյալների և աշակերտների եվ Սուրբ<ԿԱՆԱՆՑՆ ՅՈՒՂԱԲԵՐԻՑ>, որոնք քաջաբար քարոզոցին Քրիստոսի կենդանարար Սուրբ Ավետարանը ամբողջ աշխարհում: Ոմանք նահատակվեցին, ոմանք բարի հավատով ննջեցին ի Քրիստոս:
Բարև բոլորին
Հրավիրում եմ այցելեք այս էջը http://aspspider.ws/Arto8/Bible.aspx
Սա է Աստծո սերը և սերն առ Աստված
aragats (21.05.2012), Moonwalker (21.04.2012), Skeptic (21.04.2012), Varzor (23.04.2012), Գեա (21.04.2012)
Նախ դու գաղափար անգամ չունես իմ ընտրությունից, երկրորդ՝ դու գաղափար անգամ չունես իմ վախերից, երրորդ, ինչքան հասկացա, դու գաղափար չունես բանավեճերից:
1. Ինչի՞ց եզրակացրիր, որ ես հակառակ գաղափարներ լսելուց վախենում եմ, ընդհակառակը, ուրախանում եմ, բավականին լիցքաթավում եմ հետո, կամ հնարավոր ա որոշ բնագավառներում կարծիքներս փոխեմ:
2.Ինչի՞ն լուրջ մոտենամ, պսևդոգիտական/կիսագրագիտական հայտարարությունների՞ն, դրանցո՞վ կողմնորոշվեմ Աստված կա՞, թե՞ չկա:
Բայց հոբի գտնելու առաջարկին ուշադրություն դարձրու, հնարավոր ա դրանից էլ դու օգուտ քաղես:
P.S. Ֆիլմը մինչև վերջ (տեղ-տեղ առաջ տալով) նայեցի, փաստորեն ուղղակի ասում են, որ բջիջը չափից դուրս բարդ ա , որ արհեստականորեն առաջանար, իսկ վերնագիրը գրողը երևի ոչ էլ նայել ա :
Ի դեպ հորմոնի մուտքը բջիջ սխալ էր նկարագրված, նախ՝ հորմոնը պարտադիր չի մտնի բջիջ, հետո՝ մի հատ մուտք չի դեպի բջիջ, ամեն հորմոն իրա մուտքն ունի, որոշ հորմոններ՝ մի քանի, որոշ մուտքերով մի քանի հորմոն կարա մտնի, բացի դրանից բջիջը չի ստուգում հորմոնին, հետո ներս թողնում, հորմոնը կամ ընկալչին կապվում համապատասխան ազդեցություն ա թողնում (երբեմն՝ մտնելով բջիջ), կամ՝ ռեցեպտոր չի գտնում, ու չի մտնում:
Վերջին խմբագրող՝ Freeman: 21.04.2012, 12:54:
The cake is a lie.
Moonwalker (21.04.2012), Skeptic (21.04.2012), Varzor (23.04.2012), Գեա (21.04.2012)
Նախ ֆիլմում խոսքը գնում է Աստծու արաչագործության մասին, հետևաբար ՝ գոյության , հեղինակը ուղղակի ոգևորված վերնագիր է դրել,
հետո Աստված բառը տարբեր լեզուներով տարբեր է հնչում՝ Աստված -Էլոհիմ(Էլ)-Ալլահ, բայց նույն Աստծուն նկատի ունեն, և հետո , ինձ համար շատ ուրախալի է երբ և մեկ անգամ ևս բացահայտվում է Աստծու գոյության փաստը (ի տխրություն աթեիստների):
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Tehleryan (12.05.2012), Ջուզեպե Բալզամո (28.04.2012)
ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ԷԼ ԵՆ ԵՂԵԼ
Վերջերս «Արարատ» ամսագրի էջերում հանդիպեցի «ԺԳ. ԴԱՐԻ ՄԻ ՈՒՂԵՒՈՐԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԱՍԻՆ» վերտառությամբ մի հոդված, որում ներկայացվում է 1284թ. գարնանը Դոմինիկյան մի վանականի (Burchardus de Monte Sion) ուղեգրությունը, հուշերը Կիլիկյան Հայաստանի հայերի կենցաղի, Հակոբ Ա Կլայեցի կաթողիկաոսի (1268-1286թթ.) և Լևոն Գ թագավորի (1269-1289թթ.) մասին: Ստորև ցանկանում եմ փոքրիկ մեջբերումներ կատարել այս ուղեգրությունից՝ ուշադրություն հրավիրելով հատկապես այն իրողությունների վրա, որոնց այսօր հազվադեպ էլ չես հանդիպի:
http://sarkavag.blogspot.com/2012/05/blog-post_11.html
Նման վկայություններով լի է մեր պատմությունը, այնպես որ լռեք թե չարաբանեք միևնույն է մեր ազգը լավ արժանիքներ շատ ունի
Sambitbaba (19.05.2012), Varzor (17.05.2012), Գեա (17.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ