User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանավեճի մեջ պետք է ստույգ գիտելիքներ ունենալ , տեսակետը պնդելու համար:Հակառակ դեպքում սկսվում է սուտ փիլիսոփայությունը: ԻՆչու սուտ, որովհետև իրականում փիլիսոփայելու համար ևս պետք է ունենալ կայուն գիտելիքներ:
    Դարվինը որ մի կապ չունի միաբջիջ օրգանիզմ հայտնաբերելու հետ:Նա ապրել է 19 -րդ դարում,իսկ նրանից դեռ երկու դար առաջ միաբջիջ օրգանիզմը արդեն տեսնողներ եղել էին, շնորհիվ 16-րդ դարում ապրած հայտնի ու տաղանդավոր գիտնականների: (Ռռոբերտ Հուկ,Անտոնի Լևենհուկ): Ու ընդհանրապես Դարվինիզմը մեծ զարկ տվեց կենսաբանության զարգացմանն ու հիմք դարձավ,որ հետագայում մարդիկ սկսեն մտածել գենետիկայի ու սելեկցիայի մասին:այնպես որ Դարվինը մեծ ավանդ ունի, ու չի կարելի ցեխին հավասարեցնել ու արհամարհել տաղանդավոր գիտնականի ջանքերը: Կարծում եմ դուք Դարվինի ուսմունքը այնքան էլ լավ չեք պատկերացնում, որովհետև նրա խորը ուսումնասիրության արդյունքում կարելի է մոտենալ աստծուն այլ ոչ թե հեռանալ:Ուղղակի պետք է կարողանալ լայն մտածել և աստված ասելով, չենթադրել նրան պառավ, բարի պապիկի կերպարով:Իսկ բանականություն ասելով չմտածել , թե այն նման է մեր ուղեղին, որը հարմարվել է մեծ պապիկի գանգատուփում:Հա ի դեպ էդ ինչ ութ միլիարդ գործող մեխանիզմների մասին եք խոսում, որոնք ունեն 45 նույնատիպ մասեր, ու դա ինչ կապ ունի աստծու հետ ու ասենք ինչով եք համոզված , որ դրանք ասենք 8միլիարդ են , այլ ոչ թե ասենք 100միլիարդ:Ով գիտի, թե ասենք 25-րդ դարում չի հայտնաբերվելու այն 100միլիարդերորդ մեխանիզմը , ու ու չի ապացուցվելու , որ ամեն ինչ սին է, ու որ արդյունքում հող էինք ու հող ենք դառնալու: Գիտությունը զարգանում է , ինչպես դուք եք ասում , ու ամեն անգամ նոր բան է հայտնաբերվում, բայց նորը հայտնաբերելու համար գիտնականնեը հիմնվում են արդեն կուտակված գիտելիքների բազայի վրա, այդ թվում նաև Դարվինիզմի: Ուսումնասիրեք կենսաբանության պատմություն ու կտեսնեք , թե ինչպես հասարակ ձեռքի լինզան դարձավ միկրոսկոպ , որն էլ բերեց միկրոբների հայտնաբերմանը, որն էլ զարկ տվեց բջջաբանության զարգացմանը, որն էլ զարկ տվեց.... լավ էլ չշարունակեմ:
    Դարվինիզմի ձեր մեկնաբանությունը սեփական, մակերեսային կամ սրանից նրանից լսած սխալ ձևակերպում է, ու ընդհանրապես կապ չունի տեսության հիմնական գաղափարների ու եզրահանգումների հետ:
    Մայաների օրացույցը ավարտին է մոտենում , շուտով , իսկ դուք շարունակում եք աբարանյան ոճի հարցադրումներ անել և ձեր անտեղյակությունը փաթաթել մարդկանց վզին որպես օրինաչափություն :
    Նախ սա
    Դարվինը որ մի կապ չունի միաբջիջ օրգանիզմ հայտնաբերելու հետ:
    Իմ գրառման , որ մասում եք տեսել , որ ես ասեմ դարվինը հայտնաբերել է միաբջիջ օրգանիզմ :
    Ես գրել եմ « Դարվինը երբ տեսավ միաբջիջ օրգանիզմը » :
    Հա ի դեպ էդ ինչ ութ միլիարդ գործող մեխանիզմների մասին եք խոսում, որոնք ունեն 45 նույնատիպ մասեր, ու դա ինչ կապ ունի աստծու հետ ու ասենք ինչով եք համոզված , որ դրանք ասենք 8միլիարդ են , այլ ոչ թե ասենք 100միլիարդ:
    Այստեղ ես կարիք եմ զգում ձեզ հիշեցնելու , որ կան բաներ , որ գոյություն ունեն իսկ դուք դրանից տեղյակ չեք :
    Խոսքը գնում է այս շարժիչի մասին որը ցուցադրվում է տեսանյութում :

    Հաջորդիվ



    Էտ բարի խալաթով կապույտ ծերուկի մասին թողնենք հետո , դա ձեր պատկերացումն է :

    Ճիշտ եք կռահել այն հարցում որ ես սրա մասին լսել եմ ուրիշից և այդ ուրիշը ԱՄՆ-ի փելսինվենիա նահանգի ԲՈՒՀ -երից մեկում դասավանդող Մայքլ Բեհեն է և նրա մասին կարող եք կարդալ հանրագիտարանում :

    http://en.wikipedia.org/wiki/Michael_Behe

    Այս գիտնականը միևնույն ժամանակ հեղինակն է « դարվինս բլակ բաքս » գրքի , որտեղ նա ապացուցում է որ դարվինի ուսմունքը նույքան էական է որքան ձմեռ պապիկինը :

    այստեղ ձեր հարմարավետության համար կդնեմ մի քանի լինք , որոնք ձեզ ավելի տեղեկացված կպահեն :



    http://www.youtube.com/watch?feature...&v=FhYYL9Y1oJE





    http://www.youtube.com/watch?feature...&v=4cZcuwrO1nE
    Չգիտեմ ինչու չի հաջողվում այս գրառման մեջ տեղադրել բոլոր լինկերը բայց եթե ցանկանաք 2-րդ և չորորդ մասերը յութուբի մեջ են կարող եք դիտել :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (07.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •