User Tag List

Ցույց են տրվում 1,666 համարից մինչև 1,680 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ գայլի ու շան օրինակը բավականին ոչ էֆեկտիվ օրինակ է էվոլյուցիայի էությունը հասկանալու համար: Ուղղակի մեզ ծանոթ տեսակների մեջ ամենասերտ գենետիկական կապ ունեցող տեսակներն են, իսկ թե 10000 տարի հետո ինչ տեսք կունենա գայլն ու ինչ տեսք՝ շունը, ոչ ոքի հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ այն ժամանակ շան ու գայլի կապը նույնքան անհավանական կթվա, որքան հիմա կապկանման մարդու (ո՛չ կապիկի) ու այսօրվա մարդու կապը:

    Պատճառը մեկն է. մարդկությունը բավականաչափ փոքր տարիք ունի նախատիպերն ու ներկա տիպերը իրար հետ համեմատելու համար:

    Այն որ ժամանակին երկրում տիրություն էին անում դինոզավրերը, կարծում եմ գաղտնիք չէ: Նրանց կողքին ապրում էի փոքր կաթնասունները, որոնց ավելի մեծ չափսերի էվոլուցվելուն խանգարում էին հենց դինոզավրերը: Դինոզավրերի վերացումից հետո փոքր կաթնասունները սկսեցին աստիճանաբար ավելի մեծ չափսեր ընդունել, ի վերջո վերածվելով մարդու (կողմնակի միջամտությամբ, կամ՝ առանց):

    Ինչ-որ բան սխա՞լ եմ հասկանում:
    Արէա ջան, հենց հարցն էլ նրանումն է, որ սրանցի մի քանի տասնյակ հազար տարի առաջ գայլը, նույնիսկ շունը նույն տեսքն ուներ: Իսկ պարզագույն ինդուկցիայի մեջոդն ասում է, որ 10.000 տարի հետո էլ շունը շուն կմնա, եթե գիտակցված ու տրամաբանված միջամտություն չլինի: Արդեն վաղուց հերջվել է բանական մարդուն վերագրվող 30.000 տարի տարիքը, ինչպես նաև նեանդերթալցու մարդու գենետիկ կապը, նույնիսկ ապացույցներ կան, որ նրանք միաժամանակ են ապրել: Մի տեսություն էլ ասում է, որ նեանդերտալցիներին մարդիկ են վերացրել:

    Սակայն արարման տեսությունը ունի շատ ուժեղ արգումենտ` անբանականը բանական չի կարող ստեղծել, իսկ երկրագնդի վրա առկա ամբողջ կյանքը բանական մտածված է, նույնիսկ շատ բաներ մարդկային տրամանաբության են արդեն ընկալելի ու կիրառելի: Շան ու գայլի օրինակը լավ էլ տիպիկ է, սակայն դրա ոխերան կարելի է բերել բազմաթիվ այլ կենդանիների օրինակնր: Ես օրինակ կարծում եմ, որ որոշ կենդանիներ անցյալում չեն եղել, որովհետև դրանք դեռ չէին արարվել: Աստվածաշունչը շատ յուրօրինակ կերպով է արարումը նկարագրում` օրերով: Եթե զուտ միայն ենթադրենք, որ այդ օրերը հազարամյակներ են կամ միլիոնավոր տարիներ, ապա պարզ է դառնում, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչները այդ "մեկ օր" հազարամյակների ընթացքում աստիճանաբար ստեղծվել ու կատարելագործվել են: Այ դարվինյան "բնական ընտույթյունը" ուղղակի բացատրում է, թե ինչի որոշ կենդանիներ դեռ կան, իսկ որոշները` ոչ:
    Վերջին մի քանի հարյուր տարում միայն մարդկային միջամտության արդյունքում բազմաթիվ կենդանատեսակներ ուղղակի անհետ ոչնչացվել են: Հիմա պատկերացնենք, որ մի քանի հազարամյակ առաջ, ինչ որ պատճառով ոչնչացել է շան որևէ ցեղատեսակ, իսկ այդ ընթացքում սելեկցվել են բազմաթիվ նորերը: Հիմա ինչ? Բրածոները որ գտնենք հիմք ունենք ասելու, որ դա է եղել ներկայիս շան նախատիպը? Իսկ եթե չգտնենք, բայց գտնենք նախնադարյան աղվեսի մնացորդներ ուրեմն դա է շան նախահայրը?
    Ուղղակի ասածս այն է, որ էվոլուցիոն տեսությունը ոչ մի կերպ չի կարող ոչ բացատրել ոչ հիմնավորել տեսության դրույնթերը` միայն ենթադրություններ են յուրաքանչյուր փուլում, ոչ մի հիմնավորում կամ փաստ չկա:
    Ի դեպ "հուշեմ", որ ներկայիս կաթնասունները չափերով շատ ավելի փոքր են, քան նախկինում երկրի վրա ապշած շատ կաթնասուններ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (20.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •