User Tag List

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213
Ցույց են տրվում 181 համարից մինչև 189 համարի արդյունքները՝ ընդհանուր 189 հատից

Թեմա: Երթևեկության կանոններ

  1. #181
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո: ՀՀ կառավարությամն որոշմամբ հաստատված այդ կարգն արդեն չի գործում - հիմա գործում է ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" N 955-Ն որոշումը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (17.01.2012)

  3. #182
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր նայում էի ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" N 955-Ն որոշումը - զարմանալի է, բայց այնտեղ "խաչմերուկ" հասկացության սահմանումը տրված չէ Իմ համեստ կարծիքով դա խաչմերուկ չէ, բայց չեմ պնդում:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո: ՀՀ կառավարությամն որոշմամբ հաստատված այդ կարգն արդեն չի գործում - հիմա գործում է ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" N 955-Ն որոշումը
    "Խաչմերուկ" հասկացությունը սահմանված է "ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ" օրենքում:
    Բարև Ձեզ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.01.2012)

  5. #183
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ես

    խաչմերուկ` միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

    Մնաց պարզենք, այդ "ռազվառոտ"-ը կամ դեպի Մերձավան թեքվող մասը խաչմերուկ են, թե ոչ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #184
    Ու՞ր ես իմ էլեկտրոն Love Պոզիտրոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Հասցե
    Ք. Աշտարակ
    Տարիք
    31
    Գրառումներ
    755
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան ինձ մի սենց հարց հետաքրքրում: Օրինակ եթե արագ ես գնում պետաավտոտեսուչի սարքը իփր նկարահանում ա ու դա ունի իրավական հիմք, լավ դա հասկացանք, բայց ասենք մնացած բոլոր բոլորր խատումները, օրինակ ամրագոտին, արգելված վազանց կատարելը և այլն և այլն դրանք տեսնում ա պետավտոտեսուչը ու եթե նկարահանող սարքը չի ֆիքսում արդյո՞ք դա ունի իրավական հիմք: Ես եմ ու ասում եմ չեմ արել նման բան, չեմ ստորագրում դատարանում պետավտոտեսսուչը ի՞նչի հիման վրայա դատը շահելու: Այսինքն եթե ես ասում եմ նման խատում չեմ արել ու ինքը բացի իրա խոսքերից ուրիշ ապացույց չունի ես կարո՞ղ եմ վստահ լինել որ ես կշահեմ դատարանում:
    Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Artgeo (10.07.2013)

  8. #185
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
    ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ


    Հոդված 10. Հավաստիության կանխավարկածը

    1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

    Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

    Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն եւ իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
    http://www.parliament.am/legislation...937&lang=arm#1

    Այստեղից հետևում է, որ քանի դեռ ՃՈ-ն չունի փաստացի ապացույց, նրա կազմած արձանագրությունը ապօրինի է;
    Աշխատեք բանը չհասցնել արձանագրություն կազմելուն, իսկ եթե արդեն կազմվել է, անպայման արձանագրության մեջ գրեք, որ ՃՈ-ն չի ներկայացրել փաստացի ապացույց:
    Ապացույց չունեցող ՃՈ-ն 100 տոկոսով պարտվում է վարչական դատարանում:

    Մի բան էլ, աշխատեք բաց չթողնել բողոքարկման ժամկետները:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (10.07.2013), Պոզիտրոն (11.07.2013)

  10. #186
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մեր գործի տեղից մի զույգ՝ կին ու ամուսին, վթարի են ենթարկվել: Ամուսնուն ոչինչ չի եղել, իսկ կնոջ թևը 2 տեղից կոտրվել է, վիրահատել են: Մեքենան որ Շամշյանի նկարներով տեսնեք, կարող ա սիրտներդ վատանա. դիմացի մասը լրիվ լխկվել էր: Ասում եմ՝ լավ են պրծել: Իրենց վթարի ենթարկած մեքենան ինչ-որ ջիպ էր՝ եզոտ տիրոջով: Դուրս էր եկել իր գծից ու մտել հանդիպակաց եկողների շարքը՝ ուղիղ աշխատակիցներիս մեքենայի վրա: Ասում են՝ ջիպը նույնիսկ չի արգելակել… այ էդ կարգի եզոտ ա տերը:
    Էդ մարդիկ էլ 3 փոքր երեխա ունեն, բա որ հանկարծ ավելի վատ ելք լիներ…
    Հիմա ասածս ինչ ա. ամուսինը, ով ղեկին էր, ամրագոտին գցել էր, ու իրեն բան չէր եղել: Իսկ կինը ամրագոտին չէր գցել: Որ գցած լիներ, ամենայն հավանականությամբ ինքն էլ ֆիզիկապես անվնաս դուրս կպրծներ իրավիճակից: Մի ալարեք, գցեք ամրագոտին, ու ձեզ համար գցեք, ոչ թե ՃՈ-ի…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (03.09.2013), Cassiopeia (02.09.2013), dvgray (02.09.2013), keyboard (03.09.2013), Smokie (06.09.2013), Valentina (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), Լեո (03.09.2013), Ներսես_AM (03.09.2013), Վիշապ (12.02.2019), Տրիբուն (02.09.2013)

  12. #187
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքում երթևեկության կանոնները մասնավորապես կայանելու առումով պահելը ինձ համար համ ծիծաղելի է, համ լացելու: Ադեկվատ կայանելու տեղ պարզապես չկա, քաղաքը վերջին 30 տարիների ընթացքում ոչ թե ընդարձակվել ա դեպի դուրս, ոնց որ քաղաքակիրթ երկրներում, այլ քաղքենիների կողմից հնարավորինս խտացել ու ճխտվել ա, հնարավոր ու անհնար բոլոր աննասուն եղանակներով, ստեղ նորմալ երթևեկության ու կայանելու խնդիների մասին խոսելուց առաջ, հնարավորությունների մասին է պետք խոսել: Էսօր Հերացու վրա պիտի կանգնեի, մի կերպ անկյունով խցկվել եմ մի արանք ու կանգնել, այլընտանքային տարբերակը կամ ժամերով պտտվել, կամ վթարայինը մի տեղ միացրած սպասել էր մեկի դուրս գալուն: Վստահ եմ, որ քաղքենիների մտքով բացարձակ չի անցել հաշվարկ կատարել ճանապարհների ու կայանատեղերի թողունակությունը ըստ բնակչության ու սպասարկումից օգտվողների հնարավոր քանակի, ու որոշել, որ էս մի քուչում նոր շենքի, խանութի, ռեստորանի, հիվանդանոցի կառուցումը թույլատրելի չի, ավելի լավ ա էդ շենքը իր խանութով, ռեստորանով, հիվանդանոցով ու կներեք՝ բ-ցով պետք ա կառուցել դեպի դուրս՝ Աշտարակի կողմ, Աբովյանի կողմ, Էջմիածնի կողմ, լիքը չոլեր կան: Որ մեր գեղեցկության ու հարմարավետության էտալոնը Հյուսիսային պողոտան լինի, երթևեկությունից ուրիշ բան ես չէի էլ սպասի:
    Si vis pacem, para bellum

  13. #188
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Խտացումը որևէ կերպ արդարացնո՞ւմ ա ապօրինի կայանումը։
    Իհարկե ոչ
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #189
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Աթեիստ ախպեր, դու կիմանաս, էն հեռախոսի ծրագիրը, որ պիտի խախտում նկարենք ու գործ տանք, ի՞նչ եղավ։

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռական կյանք, ինտիմ անկյուն. նոր բաժին, նոր կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 11.12.2016, 01:04
  2. Անվանափոխության կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 25.08.2014, 12:13
  3. Երջանկության 7 կանոններ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.04.2011, 16:27
  4. Անեկդոտներ բաժնի կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 20.05.2010, 22:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •