Առաջարկում եմ այս թեմայում քննարկումների շարք սկսել, որտեղ կլուսաբանվեն ՃԵ կանոնների աբսուրդությունները կամ դրանց աբսուրդ կիրառման օրինակները: Ցանկալի է հիմնավորումներով: Եվ այսպես, իմ առաջարկած առաջին աբսուրդը.
Արգավանդի խճուղու վրա 40 կմ/ժ-ի սահմանափակում է դրված, այն հիմնավորմամբ, որ. "Զգուշացիր, ճանապարհը կարող են վազելով հատել երեխաներ", այն դեպքում, երբ... ճանապարհը, ինչպես հայտնի է, փակված է ճաղերով և այնտեղ ուղղակի տեսականորեն երեխաներ չեն կարող վազելով հատել ճանապարհը:
Եվս մեկ աբսուրդ Բաբաջանյան փողոցի վրա (Փլայ-Սիթիի խաչմերուկով դեպի աջ մինչև Ավան) երկու կողմից էլ դրվել է արագության սահմանափակում 40 կմ/ժ, ինչն ուղղակի աբսուրդ է և այդ արագությամբ այդ փողոցը քշելն ուղղակի անիմաստ է
Ահա, առայժմ այսքանը...
Էջանիշներ