keyboard-ի խոսքերից
Այդ առաջընթացը ես էլ եմ նկատում, հիմա 3000 ենք տալիս 500-ի փոխարեն, այն ժամանակ թե ափաշկյարա էին կանգնում հիմա թաքնվում են, էն ժամանակ թե հստակ գիտեիր որտեղ քեզ ինչա սպասվում հիմա պետավտոտեսչությունը և տրանսպորտի վարչությունը միասին ՑԵԽ են դրել գործ են անում:
Ծերեթելիի խաչմերուկի առեխծվածը լսել ես? հիմա պատմեմ լսի:
Ուրեմն Երեևան Սիթիի բացումից հետո այդ խաչմերուկում եթե ավելին չասեմ հինգ անգամ երթևեկության կանոններ են փոփոխվել, ոչ մի լրատվամիջոց ու ոչ մի հասարակական հրապարակում չի եղել դրա վերաբերյալ ու այդ փոփոխությունների հետևանքով պետավտոտեսչության վեցից ութ աշխատանքային հաշվարկ կարգին կանխիկ գումարներ դիզեցին:
Մեքենաս վթարվել էր, պետավտոտեսուչները կողքիս կանգնած էին, պարզ լսում էի հեռակապի խոսակցությունները, դիսպեչերը քառասուն րոպե կապ էր տալիս և ասում որ Ծերեթելի խաչմերուկում լուսացույսը չի աշատում,հաշվարկներից մեկը գնացեք կարգավորեք խաչմերուկը, ողջ ընթացքում ինչքան պետավտոտեսուչների կողքին մնացի այդպես էլ դիսպեչերը իր ուզածին չհասավ և դա շարունակվում էր երեք օր, այդքան ժամանակ լուսացույցը չի աշխատել և պետավտոեսուչ չի եղել այդ հատվածում,ինչը անքան տարօրինակ է: Իմ ամենօրյա ճանապարհի մասին եմ խոսում, բա մնացածը որ չենք տեսնում:
Սենց առաջընթացներ շատ կարելի է գրել:
Գնամ բողոքեմ, դատի տամ, գնամ դատարան նեռվ քայքայեմ մեկա արդյունք չկա:
Պետավտոտեսուչի բառերն եմ ցիտում.
Ես. -Որ հիմա իմ կատարած խախտման համար սահմանվածից քիչ տուգանք գրեցիք և կատարածս մեղմացնող հոդված նշեցիք կտրոնում, բա որ ես գնամ ու բողոքեմ ձեզ վատություն անելու համար վիդեո էլ չունեք նկարած, գնամ ասեմ ես ուրիշ խախտում եմ արել ուրիշ բան են գրել:
Տեսուչ.-Այ ախպեր, էտ վիդեո միդեո հավայի բաներա, կողքինն է ասում, ինքը համակարգում տաս տարի է աշխատում է, գնա բողոքի, մի հատ բնութագիր կուզեն կտանենք դատարան, կտենան անթերի աշխատողա, դու էլ ինչքան ուզում ես բողոքի...
Այ քեզ առաջընթաց...
Էջանիշներ