Մեր սիրելի պետավտոտեսուչների գործերը աչքիս էդքան էլ լավ չեն գնում: Ասեմ ինչու: Ուրեմն էսօր ինձ կանգնեցրին իբր թե արագության գերազանցման համար (բայց ես վստահ էի, որ 62-64
կմ/ժ-ով եմ քշել), հրավիրեցին վիդեո նայելու, որտեղ կադրում իմ մեքենան երևում է կես վայրկեան անմիջապես ոստիկանության ավտոմեքենայի կողքին ու անհետանում, ու յանի 74 կմ/ժ: Գլխիս իրենց սարքի ֆունկցիոնալության մասին լոլոներ կարդացող ոմն ավագ լեյտենանտ տեսնելով որ ինձ համոզելու գործում հաջողության չի հասնում, հանկարծ սկսեց հետս գողականով խոսել իր պրոբլեմ չունենալու իր ճշտի իր «հոբարի» ու վաաաաբշէ իր սուպեր տղա լինելու մասին: Ստիպված էի համապատասխան գողականով էլ պատասխանել, որ իմ ճիշտը իրա ճշտից պակաս ճիշտ չի ու իմ ճշտի վրա կասկածողի ֆլան ֆստան, որին հետևեց գայիշնիկի, հոգով ու սրտով մենթի փաստստաթղթերս ինձ տալն ու «վեկալ գնա» արտահայտությունըՄենթին ասեցի թե ինչ եմ մտածում իր մասին, ու նենց քոչարյանական ծռված բերանով հաջողություն մաղթեցի, ու դեռ փոշմանել եմ, որ տվյալները չեմ վերցրել բողոքելու համար, ինչ-որ սովետական գողականությունն էի հիշել
Մի խոսքով փրփուրներից կախվելը արդեն որերորդ դեպքն է, էս տարի երևի մի 4-5 անգամ ինձ կանգնացել ու ներվերս քայքայել են: Ի՞նչ անենք, բողոքենք էդ .... ոստիկանների աշխատավարձները բարձրացնե՞ն շտո լի...
![]()
Էջանիշներ