Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ, ես անձամբ տեսել եմ «Բարի լույս հայեր»-ի այն հաղորդումը, որտեղ հյուր էր Երևանի նախկին ՃՈ պետ Արսեն Արշակյանը: Հեռուստադիտողի հարցին, կարելի՞ է երեխային առջևի նստատեղին նստեցնել մեծի ներկայությամբ, Արսեն Արշակյանը պատասխանեց, որ մինչև 7 տարեկան երեխաներին կարելի է նստեցնել մեծի գրկին, որը նստած է առջևի նստատեղին:

Հիմա արդեն 2 անգամ է ինձ դրա համար կանգնացրել են (չնայած որ արձանագրություն չեն կազմել, նկարահանած չլինելու պատճառով) ու ինձնից պահանջել են նշեմ հոդվածը:
Ես ոնց ման եմ գալիս այդպիսի բան չեմ գտնում:

Ով՞ ինչ՞ գիտի սրա մասին, կխնդրեի գրեիք:
Բա որ կանգնացնում են իրանց ակտերի գնացուցցակում ցույց տալիս են քո խախտման գինը, բովանդակությունը և հոդվածի համարը. Ամեն դեպքում ամենաապահովը երեխային նստեցնել հետևում, հատուկ երեխաների համար նախատեսված նստարանին.