Նշել չեմ կարող, քանզի մոտս չունեմ հիմա, բայց կարող ես փողոցում ցանկացած ավտոտեսուչից վերցնել և պահանջել, որ քեզ ցույց տան այդ կետը, ասեմ նաև, որ կետը նշված չէ երթևեկության կանոններում, այլ նշված է դրանք խախտելու դեպքում կիրառվող միջոցների բրոշուրում:
Խոսքը չի գնում տեղում վճարման մասին, տեղում վճարվող ոչ մի խախտման դեպքում վկայականը չի վերցովում: Բացառությամբ քո նշած
Նշեմ նաև, որ վկայականի վերցնելը, հենց պայմանավորված է Վիշապի ասած կրկնվող խախտումները ճշտելու համար, մինչև որ էնքան կզարգանանք, որ ՊԱՏ մեքենաների մեջ յոթ հատ ռադար դնելու փոխարեն գոնե մի համակարգիչ կդնեն, որով պետավտոտեսուչը տեղում կկարողանա ստուգել խախտումը կրկնվում է թե ոչ:
Հ.Գ. Կա նաև հակասություն, քանզի օրենքում ամրագրված է, որ վարորդական իրավունքին, ոչ մի այլ փաստատթուղթ չի փոխարինում, բայց արի ու տես, որ իրենց տված կտրոնը փոխարինում է:
Մոռացա նշեմ, տվյալ դեպքում տեղում տուգանք վճարելը նույն պես "անօրինական" է, քանզի կրկնվող խախտումների դեպքում տուգանքի գումարային չափը հարաբերական է` առաջինի դեպքում ավելի քիչ է քան երկրորդի և այլն:

Էջանիշներ