Վերջերս երթուղային տաքսիով գնում էի, երբ քիչ մնաց, որ նույն տաքսու վարորդը վրաերթի ենթարկեր երկու կնոջ, ովքեր կանաչ լույսի տակով անցնում էին հետիոտների համար նախատեսված գծերի վրայով` հետիոտնային անցուղով (չնայած հետիոտները երբեմն երթևեկության կանոններիավելի կոպիտ խախտումեր են թույլ տալիս, քան վարորդները): Եվ վարորդը փոխանակ իր սխալն ընդուներ ու ներողություն խնդրեր, «հետաքրքիր» հայհոյանքներ տեղանց կանանց հասցեին:
Ինձ մոտ հարց առաջացավ. տեսնես մեր վարորդների քանի՞ տոկոսն է որևէ բան հասկանում երթևեկությունից: Կոնկրետ տվյալներ չունեմ, բայց կարծում եմ, որ նրանց մի հսկայական մաս ընդհանրապես գաղափար չունի երթևեկությունից ու երթևեկության կանոներից:
Առաջարկում եմ քննարկել «երթևեկություն» կոչվածը Երևան քաղաքում: Եվ որպեսզի ինքներս մեզ ստուգենք, թե ինչքանով ենք մենք տիրապետում երթևեկության կանոններին (խոսքը, իհարկե, վարորդական իրավունք ունեցողներին է վերաբերում, իսկ ապագա վարորդները կարող են հետևել, նրանց չէր խանգարի ծանոթանալ երթևեկության կանոններին), եկեք քննարկենք ճանապարհային երթևեկության նշանները: Ես կտեղադրեմ որոշ նշաններ, իսկ վարորդները թող մեկնաբանեն (գուշակեն) դրանք: Ցանկացողները նույնպես կարող են տեղադրել:
Հ.Գ. Խոստովանություն: Ես վարորդական իրավունք ունեմ (B,C կարգի), բայց նշանների մի ստվար զանգվածի ծանոթ չեմ: Հուսով եմ ձեր օգնությամբ դրանց նույնպես կծանոթանամ:
Ավելացվել է 3 րոպե անց
Ահա որոշ նշաններ.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
Էջանիշներ