User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Երթևեկության կանոններ

  1. #1
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,243
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երթևեկության կանոններ

    Վերջերս երթուղային տաքսիով գնում էի, երբ քիչ մնաց, որ նույն տաքսու վարորդը վրաերթի ենթարկեր երկու կնոջ, ովքեր կանաչ լույսի տակով անցնում էին հետիոտների համար նախատեսված գծերի վրայով` հետիոտնային անցուղով (չնայած հետիոտները երբեմն երթևեկության կանոններիավելի կոպիտ խախտումեր են թույլ տալիս, քան վարորդները): Եվ վարորդը փոխանակ իր սխալն ընդուներ ու ներողություն խնդրեր, «հետաքրքիր» հայհոյանքներ տեղանց կանանց հասցեին:

    Ինձ մոտ հարց առաջացավ. տեսնես մեր վարորդների քանի՞ տոկոսն է որևէ բան հասկանում երթևեկությունից: Կոնկրետ տվյալներ չունեմ, բայց կարծում եմ, որ նրանց մի հսկայական մաս ընդհանրապես գաղափար չունի երթևեկությունից ու երթևեկության կանոներից:

    Առաջարկում եմ քննարկել «երթևեկություն» կոչվածը Երևան քաղաքում: Եվ որպեսզի ինքներս մեզ ստուգենք, թե ինչքանով ենք մենք տիրապետում երթևեկության կանոններին (խոսքը, իհարկե, վարորդական իրավունք ունեցողներին է վերաբերում, իսկ ապագա վարորդները կարող են հետևել, նրանց չէր խանգարի ծանոթանալ երթևեկության կանոններին), եկեք քննարկենք ճանապարհային երթևեկության նշանները: Ես կտեղադրեմ որոշ նշաններ, իսկ վարորդները թող մեկնաբանեն (գուշակեն) դրանք: Ցանկացողները նույնպես կարող են տեղադրել:

    Հ.Գ.
    Խոստովանություն: Ես վարորդական իրավունք ունեմ (B,C կարգի), բայց նշանների մի ստվար զանգվածի ծանոթ չեմ: Հուսով եմ ձեր օգնությամբ դրանց նույնպես կծանոթանամ:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ահա որոշ նշաններ.

    1.
    2.
    3.
    4.
    5.
    6.
    7.
    Վերջին խմբագրող՝ Լեո: 10.09.2008, 17:39: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,243
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթևեկության կանոններ

    Էս կարո՞ղ ա ակումբում ոչ մի վարորդ կամ հետիոտն չկա, ում գոնե մի քիչ հետաքրքրում ա մեր երթևեկությունը

  3. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,722
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթևեկության կանոններ

    հետիոտն կա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (13.02.2010)

  5. #4
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթևեկության կանոններ

    ինչքան գիտեմ քաղաքակիրթ երկրներում, հետիոտնը եթե ոտքը դրեց մայթից ներքեև ոչ մի մեքենա իրավունք չունի նրան ճանապարհ չտալու

    թեմայի վերաբերյալ. ես էլ ունեմ BC կարգի իրավունք, բայց նշաններից համարյա տեղյակ չեմ. ինչքան գիտեմ սրանք նախազգուշացնող նշաններին են պատկանում
    1. հավասարազոր ճանապարհի հատում
    3. երկաթգծի նշան
    5. նախազգուշացնում է տեղանք, որտեղ հնարավոր է քարերի անկում
    6. կարծեմ նախազգուշացնում է քարքարոտ ճանապարհ
    7. անհարթ ճանապարհ

    http://url.file.am/?1QLlo
    http://3.file.am/1073
    սրա մեջ էլ Word դոկումենտներ են կանոններով ու նշաններով. հայերեն...(որ լինկնա աշխատող չգիտեմ)
    Վերջին խմբագրող՝ Ֆելո: 10.09.2008, 22:01:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (17.02.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Լավ թեմա է, բայց քանի որ առօրյայում վարորդներին հանդիպում է մեկ երկու տասնյակից ոչ ավելի նշաններ, դրա համար էլ այս թեման «սառել» է:
    Կառաջարկեի այս թեմայում քննարկեինք երթևեկության կանոններին, ճանապարհային ոստիկանության վերաբերվող և վարորդների հուզող հարցեր:

    Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է մի հարց:
    Երբ բենզալցակայանից դուրս ես գալիս երթևեկելի գոտի, որը ավելի շատ զուգահեռ է երթևեկելի գոտուն քան ուղղահայաց, ապա այդ դեպքում ճիշտ է աջ՞ թարթիչ միացնել, թէ՞ ձախ:
    Վերջին խմբագրող՝ terev: 13.02.2010, 17:00:

  8. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա է, բայց քանի որ առօրյայում վարորդներին հանդիպում է մեկ երկու տասնյակից ոչ ավելի նշաններ, դրա համար էլ այս թեման «սառել» է:
    Կառաջարկեի այս թեմայում քննարկեինք երթևեկության կանոններին, ճանապարհային ոստիկանության վերաբերվող և վարորդների հուզող հարցեր:

    Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է մի հարց:
    Երբ բենզալցակայանից դուրս ես գալիս երթևեկելի գոտի, որը ավելի շատ զուգահեռ է երթևեկելի գոտուն քան ուղղահայաց, ապա այդ դեպքում ճիշտ է աջ՞ թարթիչ միացնել, թէ՞ ձախ:
    Եթե ուղղություն ցույց տվող նշան լիներ, որ կողմը ցույց կտար? Բնականաբար աջ, ուրեմն աջ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուղղություն ցույց տվող նշան լիներ, որ կողմը ցույց կտար? Բնականաբար աջ, ուրեմն աջ:
    Օրենքով դու ճիշտ ես ու ես ել համարյա միշտ աջ եմ միացնում: Իսկ գիշերները չլուսավորված վայրերում աշխատում եմ ձախը միացնեմ, որ տեսանելի լինեմ: Շատ անգամներ եմ տեսել, երբ հենց ճանապարհային ոստիկանները ձախ թարթիչով են մտնում:

  10. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Ճանապարհային ոստիկանների մտավոր կարողությունները մեծ վերապահումով են կոչվում կարողություններ
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,989
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է մի հարց:
    Երբ բենզալցակայանից դուրս ես գալիս երթևեկելի գոտի, որը ավելի շատ զուգահեռ է երթևեկելի գոտուն քան ուղղահայաց, ապա այդ դեպքում ճիշտ է աջ՞ թարթիչ միացնել, թէ՞ ձախ:
    Եթե զուգահեռ է ապա ձախը, ոնց որ սկսում ես շարժումը մայթից կանգնած վիճակից:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (17.02.2010), Վիշապ (14.02.2010)

  13. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Լավ, մեկ այլ հարց: Լսել եմ որ ճանապարհային ոստիկանը իրավունք չունի կանգնած վիճակում մեքենա կանգնացնի: Ինչ՞ կասեք դրա մասին:

  14. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,576
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, մեկ այլ հարց: Լսել եմ որ ճանապարհային ոստիկանը իրավունք չունի կանգնած վիճակում մեքենա կանգնացնի: Ինչ՞ կասեք դրա մասին:
    Չեմ լսել դրա մասին,բայց գիտեմ որ ոստիկանը չի կարա մեքենան կանգնացնի եթե միգալկեքը միացրած չի(այսինքն տվյալ պահին ծառայության մեջ չի)
    Հ.Գ. չնայած մեր ոստիկաններին ամեն ինչ կարելի ա...ցավոք սրտի

  15. #12
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,235
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը

    Երբ բենզալցակայանից դուրս ես գալիս երթևեկելի գոտի, որը ավելի շատ զուգահեռ է երթևեկելի գոտուն քան ուղղահայաց, ապա այդ դեպքում ճիշտ է աջ՞ թարթիչ միացնել, թէ՞ ձախ:
    Այդ դեպքում պետք է վարվել նույն կերպ, ինչ կանգնած տեղից շարժվելիս՝ պետք է միացնել ձախ կողմի թարթիչները։ Եթե վարորդը մտնում է մի գոտի ոչ թե ուղղահայաց գոտուց այլ շոշափող գոտուց, ապա ճիշտ է ձախը միացնելը, նույնը թափահավաքման գոտուց մայրուղի մտնելու դեպքում։ Այս դեպքերում մեքենայի ուղղությունը մտնելիս փոխվում է ոչ թե դեպի աջ, այլ դեպի ձախ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (14.02.2010), Ներսես_AM (14.02.2010)

  17. #13
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,235
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, մեկ այլ հարց: Լսել եմ որ ճանապարհային ոստիկանը իրավունք չունի կանգնած վիճակում մեքենա կանգնացնի: Ինչ՞ կասեք դրա մասին:
    Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղվածցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելուհամար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշաններըպետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջներիկատարումը չստեղծի վթարային իրադրություն:
    Ոստիկանի կանգնած լինելը կապ չունի։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    terev (14.02.2010), Ներսես_AM (14.02.2010)

  19. #14
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,243
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Էսպիսի մի հարց ունեմ: Արդյոք կարելի՞ է լուսացույցը հորիզոնական դիրքով տեղադրել
    Չէ՞ որ գույները չտարբերողները (դալտոնիզմով հիվանդները) լուսացույցի հրահանգները հասկանում են ոչ թե գույների միջոցով, այլ լույսի դիրքով (վերև-կարմիր, ներքև-կանաչ):
    Երևանում այդպիսի լուսացույցներ կան Հանրապետության հրապարակում:

  20. #15
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,989
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երթևեկության կանոններ

    Կարելի է, Կանոնների մեջ կա, այդ դեպքում, ձախը՝ կարմիր, մեջտեղում՝ դեղին, աջում՝ կանաչ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (17.02.2010)

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռական կյանք, ինտիմ անկյուն. նոր բաժին, նոր կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 11.12.2016, 01:04
  2. Անվանափոխության կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 25.08.2014, 12:13
  3. Երջանկության 7 կանոններ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.04.2011, 16:27
  4. Անեկդոտներ բաժնի կանոններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 20.05.2010, 22:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •