User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կոնգրեսի փոփոխությունը դրական կազդի արդյոք Հայոց Ցեղասպանության հարցի լուծման վրա

Քվեարկողներ
9. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    4 44.44%
  • Ոչ

    0 0%
  • Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես մինչ օրս է

    5 55.56%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ի՞նչ կտա ԱՄՆ-ի կոնգրեսի "վերակառուցումը"

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ կտա ԱՄՆ-ի կոնգրեսի "վերակառուցումը"

    Մի քանի օր առաջ կայացան ԱՄՆ-ի կոնգրեսի ընտրությունները, որտեղ հաղթանակող ճանաչվեց դեմոկրատների "բանակը":

    ԱՄՆ կոնգրեսի ընտրությունների արդյունքները յուրովի է գնահատում ամերիկահայ համայնքը` ելնելով սեփական չափանիշներից եւ ապագայի ակնկալիքներից:

    Ամերիկահայերի համար այսօր կարեւոր է յուրաքանչյուր ընտրված պաշտոնյայի կեցվածքը հայությանը հետաքրքրող հարցերի նկատմամբ` անկախ նրանից ընտրվածը հանրապետական է, թե դեմոկրատ:

    Այս առումով հայությունը թերեւս կորցրեց հայանպաստ տրամադրված որոշ ծանոթ պաշտոնյաների, սակայն ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընտրությունների արդյունքները: Մասնավորապես հայությունը դրական է գնահատում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթարթի պաշտոնանկությունը, քանի որ վերջինս հետեւողական էր Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը ամենատարբեր առիթներով օրակարգից դուրս մղելու գործում:

    Մյուս կողմից ամերիկահայությանը լավատեսություն է ներշնչել դեմոկրատ Նենսի Փալոսիի ընտրությունը, որը կզբաղեցի պալատի խոսնակի պաշտոնը: Փալոսիի հետ կապված լավատեսությունը հիմնված է նրա հայանպաստ քաղաքական կենսագրության վրա, բացի այդ վերջինս նախընտրական խոստում է տվել հավատարիմ մնալ այդ կեցվածքին£

    Այս եւ որոշ այլ փաստերի վրա հիմնվելով` ամերիկահայությունը դրական է գնահատում ընտրությունների արդյունքները: Սակայն դրական արդյունքների պտուղը քաղելու եւ լավատեսությունն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է պատմական այս առիթը ըստ արժանվույն օգտագործել ու հավաքական ճիգերը կրկնապատկել,- հաղորդում է ՚Hayrenik Weeklyՙ-ն:
    Ի՞նչ եք կարծում դուք: Արդյոք այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում…

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կտա ԱՄՆ-ի կոնգրեսի "վերակառուցումը"

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ի՞նչ եք կարծում դուք: Արդյոք այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում…
    Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում կունենա, թե չի ունենա այդքան էական չի: Ինձ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի այդ դեպքում: Վերջապես հանգիստ կթողե՞ն Իրաքին, Իրանին, Աֆղանստանին, Պաղեստինին և վերջապես Եվրոպային:
    Չգիտեմ… համենայնդեպս ես գտնում եմ, որ հայ քաղաքական գործիչները ավելի խելոք են քան ներկա պահիս ԱՄՆ-ի իշխանությունները: Խոսքս ավելի կոնկրետացնեմ, արտաքին գործերի հետ կապված մարմինների մասին է: Ցավում եմ ասեմ, բայց ԱՄՆ-ն էգոիստ և շահամոլ պետություն է:

  3. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կտա ԱՄՆ-ի կոնգրեսի "վերակառուցումը"

    Հույս ունենալ, թե դեմոկրատների գալով, ցեղասպանության փաստը միանգամից կճանաչվի, առնվազն միամտություն կլինի: Բայց, իրավիճակը ավելի բարենպաստ կդառնա, թեկուզ ժամանակավոր, ու կարելի է օգտվել այդ իրավիճակից:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում կունենա, թե չի ունենա այդքան էական չի: Ինձ ավելի հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի այդ դեպքում: Վերջապես հանգիստ կթողե՞ն Իրաքին, Իրանին, Աֆղանստանին, Պաղեստինին և վերջապես Եվրոպային:
    Էստեղ էլ, գուցե որոշ բաներ կպոխվեն, բայց Ամերիկան էնքան խորն ա խրվել արդեն էդ ամեն ինչի մեձ, որ դժվար թե ամբողջությամբ հրաժարվի իրա արտաքին քաղաքական կուրսից :
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    ԱՄՆ-ն էգոիստ և շահամոլ պետություն է:
    Բոլոր պետություններն էլ էգոիստ են էլի, ու տենց էլ պիտի լինի, բոլորն էլ իրանց քաղաքականությունը վարում են ազգային շահերից ելնելով, հենց էդ պատճառով էլ , մի քիչ դժվար ա, հավատալ, որ ամերիկան կնդունի ցեղասպանությունը:

  4. #4
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կտա ԱՄՆ-ի կոնգրեսի "վերակառուցումը"

    Համաձայն եմ Մելիքի հետ։
    Դեմոկրատներն ու հանրապետակաները շատ նման արտաքին քաղաքականություն ունեն, այնպես որ արտաքին քաղաքականությունը գրեթե չի փոխվի։ Եթե փոխվի էլ, ապա կփոխվի ԱՄՆ-ի շահերից ելնելով, այլ ոչ թե դեմոկրատների կամ հանրապետականների ընտրվելու պատճառով։
    Ինչ վերաբերվում է հայկական ցեղասպանության հարցին ապա կան մարդիկ որոնք դրական են վերաբերվում, կան որոնք բացասական և կան անտարբերներ։ Եվ երկու կուսակցություններնել այդպիսի մարդիկ ունեն։ Ինձ թվում է որ հայերը պետքե երկու կուսակցության հետ էլ համագործակցեն և երկու տեղնել իրենց մարդկանց առաջ տանեն, որ անկախ նրանից թե ով հաղթի ընտրությունները, հայերի վիճակը լավ լինի։ Հրեաները հենց այդպես էլ անում են։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •