Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Բայց ինչ լավ թեմայա
Loading your personal settings....
Սամվել (06.07.2011)
Ջուն Լայնզի խորհուրդներից
Ինչ պետք է անել
Եկեք ժամանակին
Ունեցեք վայելուչ ու խնամված տեսք
Լավ պատրաստվեք
Ընդունեք հետաքրքրված ու իմացունակ տեսք
Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք
Եղեք ազնիվ
Լսեք ուշադիր
Արտահայտվեք
Միշտ քաղաքավարի եղեք
Ժպտացեք ամեն մի առիթով
Կարողացեք մատուցել ձեզ
Ինչ չի կարելի անել
Մի ուշացեք
Մի մատնվեք խուճապի
Մի կռացեք, երբ նստած եք աթոռին
Մի ֆսֆսացրեք
Մի խոսեք քթի տակ
Մի ստեք, բայց և կամովին մի հաղորդեք ձեզ վնասող տեղեկույթը
Մի թերագնահատեք ձեզ
Մի վիճեք
Դերասանություն մի արեք
I may be paranoid but no android!
impression (09.07.2011)
Ամա՜՜՜ն հալվեցիիիիիիիիիի՜՜՜՜
Ի դեպ, հիշեցի անցած տարվա էս վախտերը... մի քիչ շուտ, հիշում եմ, մի կազմակերպություն էի գնացել հարցազրույցի, հագնվել էի ճիշտ այնպես, ինչպես դու ես ասել, կոկիկ, ԿՈՇԻԿՆԵՐՈՎ, ԿՏՈՐԻ ՇԼՎԱՐՈՎ և այլն... ինքս ինձ նայում, ներվայինանում էի: Իսկ երբ այնտեղ հանդիպեց մի... ոնց ասեմ, կլիմաքսավոր կին ու իր բարձունքից քմծիծաղով ներքևում կանգնածիս նայեց... Առնվազն ուզում էի կախվեի: Հաջորդ հարցազրույցներին արդեն էլի չեմ դավաճանել ինքս ինձ: Հագնվել եմ, ոնց դուրս գալիս ա, գնացել եմ յաբախտի:
4 տեղ եմ եղել հարցազրույցի, 1-ը վերևի հիշածս, պարզա ոչ զանգեցին ոչ էլ: Մնացած երեքում էլ գործի ընդունել են: Պարզա, որ երեքից մեկը ընտրեցի ու մինչ օրս աշխատում եմ: Դեռ:
Միգուցե ես եմ թերագնահատում ինձ ու ուղարկում նենց վականսիաների, որոնք իմ հնարավորություններից ցածր են, բայց ուր կանչել են հարցազրույցի գործի ընդունել են:
Ու վոոբշե: ԱՄԵՆԱՄԵԾ խնդիրը իմ դեպքում էն ա, որ հարցազրույցի չեն կանչում: 100 տեղ ուղարկում ես, 4 տեղ կանչում են:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 15.07.2011, 22:01:
Թեմայի բուն հարցադրումից մի թեթև շեղվելով՝ ուզում եմ գրել մի հարցազրույցային դրվագի մասին, որը պատահեց ինձ հետ ամիսներ առաջ:
Էն, որ աշխատանքային հարցազրույցներում երբեմն ոչ ստանդարտ հարցեր են հնչում, շատերս գիտենք սեփական փորձից:
Ուզեցի դրանցից մեկի մասին գրել:
Ուրեմն էսպես:
Հարցազրույց վարողը կազմակերպության ղեկավարն էր՝ միջին տարիքի խնամված տղամարդ, սեղանի մյուս կողմում նստած էր ճիշտ հակառակ նկարագրությամբ մի էակ (դրա կոնկրետ արտահայտումը՝ ձեր երևակայությանը), որը պիտի գրի առներ իմ բոլոր պատասխանները, թե բա՝ բոլոր թեկնածուներին նույն հարցերն ենք տալիս, հետո համեմատում գրի առնված պատասխանները: Օքեյ, սատանան՝ ձեր կրեատիվության հետ:
Մի շարք հարցերից հետո, մեկ էլ էս ղեկավարը՝ թե.
- Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին:
Ու առանց սպասելու պատասխանիս՝ շարունակեց ընդգծված տոնով.
- Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ:
Ասենք՝ ի՞նչ պատասխան էր ակնկալում, եթե անգամ աշխարհի ամենահոմոֆոբ մարդը լինեի: Պիտի ասեի՞՝ հա, պրոբլեմ ունեմ դրա հետ:
Ըհն, հաստատ, եկել եմ աշխատանքի ընդունվելու:
Դե որ կենացները սկսեցին քաղցրանալ, որոշեցի հետ չմնալ․
- Ես էլ բի եմ, իսկ Դուք պրոբլեմ ունե՞ք դրա հետ։
Շեֆի տրամադրությունն ակնհայտորեն բարձրացավ․
- Օ՜հ, ԼԳԲՏՔ-ում Բ-ն շատ հետաքրքիր կատեգորիա է։
Ու էստեղ ես առաջին անգամ հստակ գիտակցեցի, որ ինձ ԼԳԲՏՔ-ի մաս երբևէ չեմ զգացել։ Նույնիսկ սեռական փոքրամասնությունների մասին իր առաջին հարցը լսելիս՝ մտքովս էլ չանցավ, որ դա կարող է ինձ էլ վերաբերվել։
Բայց էս մարդն արդեն լրիվ ոգևորվել էր և հարցեր էր տալիս, թե ինչ կապի մեջ եմ համայնքի հետ, ինչ միջոցառումների և շարժումների եմ մասնակցել։
Ոչ մի, նիքս, նադա։ Ոչ էլ երբևէ կապ եմ ունեցել։ ԼԳԲՏՔ-ի մասին նեթֆլիքսի դոկումենտար թողարկումները հաշի՞վ են։
Հարցազրույցի էսպիսի շրջադարձն ինձ մոտ տարօրինակ նստվածք թողեց, ու հաջորդ օրը դիմումս հետ վերցրեցի։
Արժե՞ր որ էսպիսի անձնական խոսակցություն բացել աշխատանքային հարցազրույցի ժամանակ, եսիմ
Freeman (11.02.2023), John (12.02.2023), StrangeLittleGirl (11.02.2023), Աթեիստ (12.02.2023), Հայկօ (23.02.2023), մարդ եղած վախտ (11.02.2023), Ուլուանա (12.02.2023)
Էս թեման կարդացի, ու ինչ հետաքրքիր ա աշխատանքի ընդունելության հարցազրույցի մասին մոտեցումները, այսինքն՝ դիմորդն ինչ պիտի անի, որ ընդունվի։ Տարիների ընթացքում իմ մոտեցումը շատ ա փոխվել աշխատանքի ընդունման հարցազրույցների մասին։ Այսինքն, ընտրությունը երկկողմանի ա, ոչ միայն գործատուն ա ինձ ընտրում, այլև ես իրեն։ Դրա համար հագնում եմ էն, ինչ կհագնեի, եթե աշխատանքային նորմալ օր լիներ, հարցերին պատասխանում եմ մաքսիմալ անկեղծ, դեռ մի տոննա հարց էլ ես եմ տալիս։
Ես զարմացած եմ «ձեր եվրոպաների» քարանձավային մակարդակից, նման հրահրող հարցերով Նահանգերում կարելի է իրավական խնդիրներ ունենալ, կամ էլ կորցնել բիզնեսն ու հեղինակությունը։ Կարելի էր նույն կերպ քաղաքական, կրոնական, կամ այլ հայացքներից ու վերաբերմունքից հարցնել, ասենք ես մորմոն եմ` պրոբլեմ ունե՞ք, ես սոցիալ–դեմոկրատ եմ` պրոբլեմ ունե՞ք։ Եթե նման հարցեր է տալիս, ինքը արդեն պրոբլեմ ունի։
Si vis pacem, para bellum
Աթեիստ (12.02.2023)
Չգիտեմ Գերմանիայում ոնց, բայց Դանիայում էլ սա լուրջ խնդիր կլիներ (չնայած կարծում եմ Գերմանիայում էլ, եթե Այվին որոշեր ընթացք տալ)։
Ըստ օրենքի, գոնե Դանիայում, արգելված ա աշխատանքի հետ անմիջապես կապ չունեցող անձնական հարցեր տալը։ Իհարկե, դա չի նշանակում, որ ընդհանրապես չեն տալիս, մանավանդ երբ «քիմիան» տեղն ա, բայց սովորաբար շատ անմեղ հարցեր են (ասենք, հոբբիներ), որոնց համար դժվար մեկն իրանց դատարան քարշ տա, ու սովորաբար լուրջ ընկերությունները մեկ ա չեն էլ գնում դրան։ Ես լիքը հարցազրույցների եմ գնացել Դանիայում (ի դեպ, մեկն էլ Գերմանիայում), ու ոչ մեկի ժամանակ ոչ մի անձնական հարց չի տրվել գործի հետ կապ չունեցող։ Իսկ կապ ունեցող հարցերից են՝ եթե էս գործը առաջարկենք, կտեղափոխվե՞ս էս քաղաք։ Կամ էլ օրինակ բազմազանությամբ զբաղվող մի ընկերությունում էլ հարցրել են բազմազանության մասին վերաբերմունքիս մասին, թե արդյոք ինքս խտրական վերաբերմունքի արժանանալու փորձ ունեմ և այլն։ Հարցերը տրվել են բավական կոռեկտ ձևով։ Ուրիշ կոնտեքստում սա ներվայնացնող կլիներ, բայց երբ ընկերության անվան մեջ էլ «բազմազան» բառը կա, ու իրանց պրոդուկտը բազմազանության հետ ա կապված, բնականաբար, տեղին են սենց հարցերը։
One_Way_Ticket (12.02.2023), Աթեիստ (12.02.2023), Վիշապ (12.02.2023)
Նահանգներում սեռական, կամ այլ անձնական բնույթի թեմաներով ցանկացած անբարյացկամ վարքագիծ ու հարց կարող է ոտնձգություն համարվել, ու պատժվել ֆեդերալ օրենքներով։ Տվյալ պարագայում «Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին։ Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ» հարցը հրահրող ու գործի հետ կապ չունեցող հարց է, որով ապրիորի կասկածի տակ է դրվում դիմորդի բարի համբավը, այսինքն մարդը կասկածում է, որ դիմորդը կարող է օրինակ հոմոֆոբ լինել։ Ասենք նույն կերպ կարելի է հարցնել դուք ռասի՞ստ եք, իսկ կարող ա՞ պեդոֆիլ եք։ Նման հարցերը ինքնին վիրավորական են, սխալ ու ոչ պրոֆեսիոնալ։ Հանգիստ կարելի էր բողոքել ու տեղը դնել ակնհայտ ապուշին։
Si vis pacem, para bellum
Նոր նայեցի էստեղ հարցազրույցուների ժամանակ անթույլատրելի թեմաների շարքը։
Եթե հարցը հնչեր՝ «Պատկանո՞ւմ եք արդյոք սեռական փոքրամասնությունների», սա կլիներ անթույլատրելի։ Որովհետև ենթադրվում է, որ կարող ես աշխատանք ստանալ-չստանալ՝ կախված քո սեռական կողմնորոշումից։ Սա կլիներ ակնհայտ դիսկրիմինացիա։ Կարող ես գործատուին պատասխանատվության ենթարկել։
Հարցը՝ «Ո՞նց եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին» թույլատրելի էր՝ հատկապես, եթե հաշվի առնես, որ խոսքը կոնսուլտացիոն աշխատանքի մասին է և տարբեր խմբերի մարդկանց հետ գործ ունես։ Ու հարցը չէր վերաբերվում իմ անձնական սեռական կողմնորոշմանը։
Դրան հաջորդող հարցը՝ «Ես գեյ եմ, պրոբլեմ ունե՞ք դրա հետ», բխում է նախորդից, պրովոկատիվ է, անդուր ու անտակտ, ոտնահարում է էթիկայի սահմանները, բայց օրենքի տեսանկյունից խնդիր չկա։ Նորից՝ հարցը չէր վերաբերվում իմ անձնական սեռական կողմնորոշմանը։
Բայց պարզ էր, որ էդպիսի մարդու մոտ աշխատել չէի ուզենա, ու դիմումս հետ վերցեցի։ Էդքանը։
Խիստ կասկածում եմ, որ այդ մի հարցը բավարար է ոտնձգություն որակվելու համար։ Հենց քո բերած հղումում ասվում է․
Ընդամենը անտակտ հարց է։ Ինչպես StrangeLittleGirl-ը նշեց, ոչ միայն գործատուն է աշխատող ընտրում, այլ նաև հակառակը։ Այն, որ նման հարցերով կարելի է պոտենցիալ լավ աշխատող կորցնել, արդեն բավարար պատիժ է գործատուի համար, էլ ինչ մի բողոքել։ Ինձ թվում է՝ դու էլ ես դա հասկանում, պարզապես "քարանձավային Եվրոպաներին" կպնելու առիթ էրPetty slights, annoyances, and isolated incidents (unless extremely serious) will not rise to the level of illegality.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ