Ավելացնեմ նաեւ, որ աշխատանքին չընդունվելու պես վատ բան չկա։ Բայց սրա հարցն էլ է լուծվող։ Եթե չեն ընդունում գործի, շատ ուրախ եւ հպարտ ընդունեք նրանց մերժումը, եւ ավելի լավատեսությամբ գտեք նորը։ Սա ամրացնում է ձեր կերպարը, եւ հաջորդ անգամ աշխատանքին ընդունվելու հնարավորությունն ավելի է մեծանում։ Իհարկե այս բոլորը երիտասարդների համար եմ գրում։ Կին, երեխա ունեցող մարդիկ այնպիսի գործեր կարող են անել, որոնց վրա հիմնված է ամբողջ հասարակությունը։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Մերժեցինք, քանի որ դիմել էր մի պաշտոնի համար, որի մասին գաղափար չուներ: Մոտավորապես հետևյալ զրույցն էր.
- Դուք դիմել եք Ներուժի զարգացման պատասխանատուի պաշտոնում աշխատանքի անցնելու համար: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ աշխատանքը:
-Չեմ պատկերացնում ճիշտն ասած:
-Դե գոնե մոտավորապես, ձեր կարծիքով որո՞նք են լինելու ձեր ամենահիմնական պարտականությունները:
-Գաղափար չունեմ:
-Ինտերնետում կարող էիք նայել, թե ինչ ասել է Ներուժի զարգացման պատասխանատու:
-Եսիմ, մտքովս չանցավ:
փաստորեն, եթե հանկարծ նրան գործի էլ ընդունեիք, այդ գործատեղը վարի կգնար
Այստեղից բխում է այն, որ «չգիտեմ» «ենթադրում եմ» «կարծում եմ» «պետք է որ…» նման խոսքեր չի կարելի օգտագործել հարցազրույցի ժամանակ։
P.S. Թեման լավ է զարգանում… Ափսոս աչքերս էլ չեն տեսնում, հոգնեցին։ Բարի ժամանց։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Աշխատանքի ընդունվելու համար ամեն ինչն էլ կարևոր է: Սկսած հագուստից, մաքրությունից, խոսելիքց… Օրինակ, եթե ես լինեմ գործատու ու հարցուզրույցին մասնակցածներից զտած լինեմ երկուսի, որոնցից միայն մեկին պետք է ընտրեմ, և նրանցից մեկը հարցազրույցին ներկայացել է ջինսով ու բլուզով, մյուսը ձիգ կտորից կարված կոստյումով ու կիսաշրջազգեսով, հետն էլ ձիգ քայլվածքով… Կոստյումովը հաջողության կհասնի, միանշանակ: Եվ սա այն դեպքում, երբ գործատուն և հարցազրույցի ներկայացածը նույն սեռի ներկայացուցիչներ են: Հակառակի մասին էլ չեմ գրում:
Ինչ վերաբերվում է հարցազրույցին, ապա կարծում եմ, այդ օրը գիտելիք ցույց տալու համար այնքան էլ հարմար չէ: Դա կարելի է անել փորձնական աշխատաքային ամսվա ընթացքում: Այնպես, որ մի քանի կարևոր հարցերի պատասխանելուց հետո, հարցազրույցից կարելի է թեթև անցում կատարել ուղղակի զրույցի, չմոռանալով ժամանակը պլանավորելու մասին, այսինքն՝ ժամանակը ծախսել այն բանի վրա, որի արդյունքը շատ ավելի մեծ կլինի: Կախված պահից: Եվ այս ամենի արդյունքում, եթե գործատուն է զրույցն ընդհատում ու հիշեցնում, որ ժամանակն է գնալու, ուրեմն վարդագունելու առիթ ունեք: Եթե դուք եք գործատուին հիշեցնում, որ դռան ետևում այլ սպասողներ կան, ուրեմն՝ վերջացավ: Սա էր այն ամնեը ինչ այս պահին ուզում էի գրել:
Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 10.09.2008, 18:17:
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Հիշում եմ վաղուց այսպիսի բան էի կարդացել մի տեղ.
ի՞նչ հագնել հարզազրույցին.
եթե հագնվեք լավ, ապա գործատուն կմտածի, որ դու բավականաչափ ապահովված եք և առանձնապես ստիմուլ չեք ունենա առաջ գնալու համար գործը լավագույնս կատարելու :
եթե համեստ հագնվեք, ապա գործատուն կմտածի՝ ո՞վ է այս մոխրագույն առնետը, որքանո՞վ վառ ու թափով կլինեն նրա հնարավորությունները:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կարծում եմ բանիմաց գործատուն այնուամենայնիվ կգնահատի
Իսկ նշածս գործոնները պակաս էական չեն. դրանք իրենց հետևից քարշ են տալիս գործին անուղղակիորեն կամ ուղղակիորեն առնչվող գործոններ ևս:
Ու մի բան էլ. ընտրում են ոչ միայն այն հանգամանքի հիման վրա՝ թե գործը տեխնիկապես ոնց կանի, այլև թիմային աշխատանքում, ու որպես մարդ ընդհանրապես ինչպես կդրսևորվի:
Իսկ գործեր կան, որտեղ հագուստն ու արտաքին տեսքը լավ էլ էական են, չնայած գործի բնույթն ուղղակիորեն դա չի պահանջում: Օրինակ մենեջերի, հատկապես բիզնես մենեջերի իմիջը, որը ենթադրում է հաճախորդների հետ շարունակական շփում, ու անգամ եթե լեզուդ լավ է պտտվում ու լավ տեխնիկա ես բանեցնում գրավելու համար, եթե հագուստդ էն չի, մի բան էն չի լինում Արտաքին հարաբերությունները արտաքին էլ պահանջում են
… ու ընդհանրապես, կյանքում էդ արտաքին տեսք կոչվածը լավ էլ էական ա. տրամադրում ա որովհետև:
Իմ կարծիքն էլ գրեմ։
Նախ, աշխատանքի ընդունման հարցազրույցի գնալուց պետք է լավ հագնվել։ «Լավ» չի նշանակում շքեղ ու զարդարված, այլ մաքուր, կոկիկ, ոչ հին հագուստ՝ հնարավորինս գործնական, ու նաև համապատասխանաբար լինել մաքուր ու հարդարված դեմքով։ Լավ ու ճաշակով հագնված մարդն ավելի մեծ հավանակոնություն ունի դրական տպավորություն թողնել և զգացնել տալ, որ գործատուի առաջ մեկն է, ով արժանի է հարգալից վերաբերմունքի և ինչու ոչ, նաև գիտի իր արժեքը։ Նաև կարևոր է այնպիսի տեսք ունենալ, որ ոչ մի առանձնահատուկ դետալ՝ լինի դա հագուստի դետալ, օծանելիքի ուժեղ հոտ, թե զարդեղեն, աչքի չընկնի։ Ասում են՝ լավագույնս հագնված է այն մարդը, ում հանդիպելուց տասը րոպե հետո չես կարող հիշել, թե կոնկրետ ինչ կար նրա հագին։ Արտաքին տեսքը, անխոս, շատ կարևոր է այս հարցում... և ոչ միայն այս։
Մյուս կարևոր գործոնն այստեղ վստահությունն է։ Դա ամենևին չի ենթադրում մեծամտություն կամ անտեղի հպարտություն։ Խոսքը հենց ինքնավստահության մաին է, որն արտահայտվում է հստակ խոսքում, հանգիստ շարժուձևում ու պահվածքում, ուղիղ հայացքում, մտածված պատասխաններում։ Արտաքին տեսքն ու վստահությունն իրար հետ, կարծում եմ, արդեն իսկ գործի կեսն են։
Հարցազրույցի գնալիս՝ լավ է միշտ վերցնել ռեզյումեն, անգամ, եթե նախապես այն ուղարկվել է գործատուին։ Ռեզյումեն էլ պիտի լավ կազմված լինի՝ համապատասխան ժամանակակից ստանդարտներին։ Ամեն կոնկրետ աշխատանքի դիմելիս աժե վերանայել այն, հանել տվյալ աշճատանքին ոչ անհրաժեշտ ինֆորմացիան, ավելի ընդգծել այդ աշխատանքին համապատասխանը։ Պիտի պատրաստ լինել տեղեկատվական ու հանագմանալից պատասախաններ տալ նախկին աշխատանքային փորձից, ուսումից, հատուկ ունակություններից, որոնք նշված են ռեզյումեում։
Մի կարևոր բան, որ կոնկրետ ես միշտ անում եմ, հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքելն է տվյալ կազմակերպության մասին մինչև աշխատանքի գնալը։ Ինտերնետը այսօր տալիս է այդ հնարավորությունը։ Ցանկացած գործատուին անչափ դուր է գալիս, երբ դու շատ բան գիտես իր կազմակերպությոան մասին, ինչը նաև գործատուին ակնահայտ է դարձում քո ընդծված հետաքրքրությունը տվյալ աշխատանքի հանդեպ։
Նաև լավ կլինի ուսումնասիրել կոնկրետ այն աշխատանքը, որի համար դիմել ես, ու կարողանալ հանարվորինս ցույց տալ հարցազրույցի ժամանակ, թե քո ունակություններն ու գիտելիքները որքան լավ են համապատասխանում այդ առաջարկվող աշխատանքին։
Մի խոսքով, հարցազրույցի գնալուց առաջ արժի լավ պատրաստվել, եթե իհարկե անպայման ուզում եք ստանալ այդ աշխատանքը։
էս ինչ լավ թեմա ա, երևի զուգադիպություն ա … Վաղը հարցազրույցի եմ
Քեզ հաջողություն եմ մաղթում, կսափրվես, կոկիկ կհագնվես: Կխոսես հնարավորինս առանց ձայնի ելևէջների մեծ տատանումների: Ռեզյումեդ հետդ վերցրու անպայման: Մի քանի բան կարդա այն կազմակերպության մասին, ուր դիմել ես: Շատ հնարավոր ա, որ քեզ հարց տան, թե ինչքան է քո գումարային սպասելիքը: Չկոտրատվես, կոնկրետ թիվ ասա, որը մոտավոր համապատախանում է աշխատավարձի քո պատկերացումներին: Դրանից ոչ ստանալիք գումարդ կպակասի, ոչ էլ կավելանա: Ուղղակի իրենց համար պարզ կլինի, թե որքանով են իրենց հնարավորությունները համընկնում քո ակնկալիքների հետ:
Դե եթե նեղեն, անունս տուր
Լիլ ջան ,պատկերացում չունեմ թե ինչ ֆիրմայա , մենակ զանգել եմ, ասել են ինֆորմացիոն գործակալություն ա, ու վաղը կանչել են , ետ մի տեղն էր ,որ ետ չարաբաստիկ օտար լեզուն չէր պահանջվում ,մենակ ռուսերեն ,մեկել դիպլոմ ուզեցին …
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ