Իմ արև, էսքան բան որ մտածեի, երևի կկմկմայի ու ոչինչ չէի կարողանա խոսել:
Հարցազրույցի գնացել եմ լրիվ պատահական, հարցազրույցի մասին իմանալով հարցազրույցից կես =ամ առաջ: Զանգեցին, արթնացրին: Թեթևակի լվացվել եմ, նույնիսկ չեմ սափրվել: Նախորդ օրն էլ խմել էի, կարճ ասած տեսք բավականին ճմրթված էր: Որևէ բանի մասին չեմ մտածել, նույնիսկ ռեզյումս եմ մոռացել վերցնել:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, մի փորձեք խաղալ, մի փորձեք ձևանալ ավելի խելացի, քան իրականում կաք, սակայն ոչ էլ բութի տեղ դրեք ձեզ: Այն ինչ գիտեք վստահ ասեք, որ գիտեք: Ոչ մի դեպքում մի ստեք: Եղեք ուղիղ, պարզ ու =պտերես և մարդի կ=պտան ձեզ:
Ու ոչ մի դեպքում չմտածեք «Վայ, էս ո՞նց եմ նստած» կամ «վայ, բա էլ ի՞նչ ա հարցնելու» ու այլ նմանատիպ բաներ: Հանգիստ նստեք ու զրուցեք, ձեր դիմաց նույնպես մարդ է, անկախ պաշտոնից ու դիրքից:
Իսկ եթե ձեր այդ պարզությունն ու ուղիղությունը չգնահատվեց և ձեզ աշխատանքի չընդունեցին, ապա շնորհավորում եմ ձեզ, դուք հենց նոր ազատվեցիք թարախ շեֆ ունենալու հեռանկարից: Չընկճվե՛ք, շարունակեք =պտալ ու փնտրել և մի օր ձեզ էլ կ=պտան ու կասեն
«Դուք ընդունված եք աշխատանքի
»
Էջանիշներ