Էրեխեք ջան լսել եմ, որ սենց բան կա, ով գիտի սրա մասին, ինչ ա անհրաժեշտ, որ հնարավոր լինի ունենալ էս տեսակ ինտերնետ:
Էրեխեք ջան լսել եմ, որ սենց բան կա, ով գիտի սրա մասին, ինչ ա անհրաժեշտ, որ հնարավոր լինի ունենալ էս տեսակ ինտերնետ:
Հա լավ բան ա: Մենակ երկկողմանի անտենան տյուներով ու տեղադրումով մի 6 000 դոլլար կլինի: Դե տարիֆներն էլ սայթից կարելի ա նայել: http://satgate-armenia.am/index.html
Չնայած ես չգտա, պետք է զանգել:
էսպես չի մնա
Երբ դու ուզում ես որևէ կայքէջ բեռնել դու գրում ես հասցեն բրոուզերում ու սեղմում enter այդ ժամանակ քո կոմպից սեռվեռ հարցում ա գնում այսինքն դու ես ինֆորմացիա ուղարկում, իսկ արբանյակային ինետով կարաս մենակ քաշես չես կարա ինֆորմացիա տաս, այսինքն քեզ մի այլ ուղի է պետք օրինակ dial-up-ը որով դու կուղարկես հարցումը իսկ արբանյակայինո կստանաս քեզ անհրաժեշտ ինֆորմացիան, հասկացա՞ր
Սովորական մոդեմ չի էլի, ինչ որ նման սարք ա ավելի մանրամասն կիմանամ
Հա մոռացա ասեի, կարաս միակողմանի անտենա(մոտ 75 դոլլար) տեղադրես ու 1 DVB քարտ համակարգչի վրա: DVB քարտ -ի գինը մոտ 140 դոլլար էր վերջին անգամ, որ տեսել եմ (2003 թ-ին հիմա չգիտեմ): Պետք ա ունենաս Dial-UP կամ ուրիշ ձևով կապ, ոչպեսզի ուղարկես, բայց ստանաս անտենայով: Էդ դեպքում երկկողմանի անտենան պետք չի լինի:
էսպես չի մնա
Այսինքն ես: հասարակ մահկանացուս, չեմ կարող տանը իմ համար արբանյակային ինետ ունենալ: Ոնց հասկացա էտ ինետ ֆիրմաների համար ա
Էլմո ջան իսկ եթե մենակ download-ը ինձ հերիքա, դրա համար ինչեր ա պետք՞: Հարևանիս տղան էտ կարգի մի բան արել էր ու կարծեմ ձրի օգտվում էր ինետից, ու ինքը հաստատ 6000 դոլլար չեր մուծել: Ինքը հիմա ստեղ չի էլի, որ իրան հարցնեմ:
Դե հա, միակողմանին մի 250 $ երևի: Բայց Dial-UP -ը պիտի պահես: Տեղադրումն էլ չգիտեմ: Բայց սայթի համարով զանգի կասեն: Տարիֆների մասին էլ բացարձակ տեղյակ չեմ: Ժամանակին մեր ֆիրման երկկողմանի անտեննա ուներ, չարդարացրեց հրաժարվեցինք, ու նրա գները ուրիշ էր, հետո արբանյակից կախված կարող են գներն, ու որակն էլ տարբեր լինել: Իրանք վարձակալում են արբանյակները:
էսպես չի մնա
Էտ dial-upի մասը լավ հասկացա, բայց իմաստ չեմ տեսնում դրանով ուղարկեմ, արբանյակով ստանամ,մեկա dial-up-ի համար նույն ժամանակով վճարում եմ: Փաստորեն ինչ էլ լինի տրաֆիկ պիտի տամ:
Ես էլ գնացուցակները
http://satgate-armenia.am/eu1pr.html
http://satgate-armenia.am/yamal200pr.html
էսպես չի մնա
Ցիֆռա որ կրակել են Hi-Line ից մատչելի ինտեռնետ Հայաստանում չկա ներկա դրությամբ
Ամբողջ աշխարհում արբանյակային ինտերնետը ավելի թանկ ա քան լարայինը: Արբանյակային ինտերնետը օգտագործում են կամ քաղաքականությունից կտրված տեղերում, կամ ավոտոնոմ կառույցներում(գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, դեսպանատներ):
Հայաստանում երկար տարիներ հակառակն էր: Լարային ինտերնետը ենքան թանկ էր, որ արբանյակայինը ավելի մատչելի էր: Հիմա վիճակը փոխվում ա:
էսպես չի մնա
Ես կարդացի ձեր քննարկումները և եթե դեռ ինչ որ մեկին հետաքրքրում է այս թեման կարող եմ մանրամասն տեղեկացնել:
Արբանյակային ինտերնետը ավելորդ է Hi line ի առկայության դեպքում , սակայն ոչ ամբողջ Հայաստանում է հասանելի Hi line -ն (հիմնականում մարզերում Hi Line չկա)
Ես արդեն 3 տարի է օգտվում եմ արբանյակային ինտերնետից և շատ գոհ եմ :
Ուրեմն օրեկան 0.7-1Գբթ քաշում եմ , և որպես upload օգտագործում wi-fi
Դե մոտավորապես ամսեկան 3000 - 4000 դրամ որպես upload և 7000 - 8000 դրամ արբանիակից քաշելու համար:
Արբանյակից օգտվում եմ անսահմանափակ տարիֆից:
Եթե հետաքրքրեց հարցրեք , կաշխատեմ օգնել
davidus (04.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ