User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Մյուռոնօրհնեք

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դա ոնց են անում? Գրանցվել է պետք?
    Չէ, գրանցվել պետք չի: Սեղմում եք "Ստեղծել էջը", գրում եք ինֆորմացիան, պահպանում ու վերջ
    I may be paranoid but no android!

  2. #17
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դա ոնց են անում? Գրանցվել է պետք?
    Ոչ պարտադիր չէ: Ձեր IP -ն կգրանցի որպես իդենտիֆիկատոր:

    Ավելացվել է 1 րոպե անց
    սեղմում եք այստեղ ու լրացնում: Ձեր հոդվածը զուգահեռ կքննարկեն ֆոռումում և կօգնեն հնարավորության դեպքում:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 09.09.2008, 17:40: Պատճառ: Գրառման ավելացում
    էսպես չի մնա

  3. #18
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, գրանցվել պետք չի: Սեղմում եք "Ստեղծել էջը", գրում եք ինֆորմացիան, պահպանում ու վերջ
    Եղավ, մերսի Ինչքանով հասկացա, դա հեղինակային նյութ պետք է լինի: Կմտածեմ այդ ուղղությամբ:

    Ավելացվել է 40 վայրկյան անց
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ պարտադիր չէ: Ձեր IP -ն կգրանցի որպես իդենտիֆիկատոր:

    Ավելացվել է 1 րոպե անց
    սեղմում եք այստեղ ու լրացնում: Ձեր հոդվածը զուգահեռ կքննարկեն ֆոռումում և կօգնեն հնարավորության դեպքում:
    Շնորհակալ եմ տեղեկացման համար
    Վերջին խմբագրող՝ Monk: 09.09.2008, 17:41: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #19
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղավ, մերսի Ինչքանով հասկացա, դա հեղինակային նյութ պետք է լինի: Կմտածեմ այդ ուղղությամբ: Շնորհակալ եմ տեղեկացման համար
    Դա ազատ հանրագիտարան է: Բոլորն իրավունք ունեն լրացնել կամ խմբագրել այն, բայց չի կարելի օգտագործել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութը, առանց հեղինակի գիտության:

    Հաջողություն եմ մաղթում:
    էսպես չի մնա

  5. #20
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ազատ հանրագիտարան է: Բոլորն իրավունք ունեն լրացնել կամ խմբագրել այն, բայց չի կարելի օգտագործել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութը, առանց հեղինակի գիտության:

    Հաջողություն եմ մաղթում:
    Լավ, եթե ես ժամանակ էլ չունեցա, մեր հեղինակներից որևէ մեկի գիտությամբ կարելի է մի բան տեղադրել: Ծավալի խնդիր կա?

  6. #21
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Վիքիպեդիայի այդ բացը լրացված է: Տեղադրեցի հնարավորինս համառոտ տեղեկատվություն.

    «Մյուռոն» բառի ծագումնաբանությունը
    «Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Այն ծագում է հնախոսական օծել արմատից: Իբրեւ այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը: Այն լայնորեն գործածել են արեւելյան ազգերը, գլխավորապես հին հրեաները տոնական օրերին (ՍԱՂՄ. ԻԲ 5, ԱՄՈՎՍ Զ 6): Քրիստոսի ժամանակ տակավին կենսունակ էր իբրեւ հարգանքի նշան հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորույթը (ՄԱՐԿ. ԺԴ 3, ՀՈՎՀ. ԺԲ 3): Ըստ Մովսես նախամարգարեի ստացած աստվածային պատգամի (ԵԼՔ Լ 23-30), Աստծո սպասավորները ձիթենու յուղը կիրարկում էին ծանրագին խնկեղենի, այլեւայլ համեմունքների եւ ծաղիկների միախառնումով: Սրանց մեջ ամենից ազնիվն ու պատվականը նարդոսի յուղն էր (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3):

    Ավագ Խորանի վրա
    0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում եւ ծածկվում նրբահյուս շղարշով: Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով: Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգեւոր պաշտոն է կատարվում` շարականներով, աղոթքներով եւ սուրբգրային ընթերցվածներով: Մյուռոնօրհնեքի նախատոնակին` գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը:

    Բաղադրամասեր
    Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաեւ քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի եւ տերեւների միաշաղախված հեղուկը: «Մաշտոց»-ի Մյուռոնօրհնության կանոնում ասվում է, թե «գլխաւոր նիւթ սրբոյ Մեռոնին համարի ձէթ ի ձիթենեաց եւ իւղ պալասանի»:

    Բալասանը փշատենու նման մի մշտադալար ծառի կեղեւից ծորող անուշահոտ հեղուկն է: Բալասանը նախ փափկեցվում է կտավատի յուղով, որպեսզի միախառնվի ձիթենու յուղին, որովհետեւ եթե չփափկի, ապա կնստի Մյուռոնի կաթսայի հատակին եւ ընդհանուր բաղադրությանը չի հաղորդի իր զորությունը եւ Մյուռոնում բալասանի պակասություն կլինի: Այնինչ կանոնում ասվում է.«ՙՈրքան շատ իցէ պալասանն, այնքան գովելի է»: Ահա այս պատճառով էլ առանձին կաթսաների մեջ եռացնում են բալասանը կտավատի ձեթով եւ մյուսում` ձիթենու յուղը, ապա եռացրած բալասանը լցնում են ձիթենու եռացած յուղի մեջ, որպեսզի լավ եփվի եւ միավորվի վերջինիս հետ, եւ այսպես առանձին պահում մինչեւ Մյուռոնի օրհնության օրը:

    Մյուռոնօրհնության օր
    Առավել հին շրջանում այն տեղի էր ունենում Ավագ Հինգշաբթի: Վերջին երկու-երեք դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ պատշաճավոր որեւէ մեկ այլ օր: Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս եւ նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները եւ համանման մի շարք գործոններ` վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը:

    Հետևյալ փաստերը եւ մանրամասները վերցված են
    Հակոբ Քյոսեյանի եւ Վարդան Դեվրիկյանի
    «Սրբալույս Մյուռոն» գրքից
    Վերջին խմբագրող՝ Monk: 12.09.2008, 17:47:

  7. #22
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Monk Հարգանքներս:
    Հնարավորության դեպքում պետք է տեղադրել մի քանի նկար՝ մեկնաբանությամբ: Կփորձեմ օգնել:
    էսպես չի մնա

  8. #23
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Monk Հարգանքներս:
    Նմանապես: Շնորհակալություն միտքը հուշելու համար

    Ավելացվել է 1 րոպե անց
    Լավ, հենց համապատասխան նկարներ ընտրեցի, կդիմեմ Ձեր օգնությանը
    Վերջին խմբագրող՝ Monk: 12.09.2008, 18:01: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #24
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Հիշեցման կարգով ասեմ. վաղը` 17.00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Մյուռոնօրհնության արարողությունը

  10. #25
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մյուռոն» բառի ծագումնաբանությունը
    «Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Այն ծագում է հնախոսական օծել արմատից: Իբրեւ այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը: (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3):
    Հետևյալ փաստերը եւ մանրամասները վերցված են
    Հակոբ Քյոսեյանի եւ Վարդան Դեվրիկյանի
    «Սրբալույս Մյուռոն» գրքից
    Հարգելի Մոնկ ես խորին հարգանք ունեմ հունական մշակույթի նկատմամբ ,սակայն հունական որև բացատրական բառարան «Մյուռոն» բառը չի ներկայացվում որպես հունական :
    Ինչն ՞է ստիպում մեզ «Մյուռոն» բառը ներկայացնել որպես հունական
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. #26
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մոնկ ես խորին հարգանք ունեմ հունական մշակույթի նկատմամբ ,սակայն հունական որև բացատրական բառարան «Մյուռոն» բառը չի ներկայացվում որպես հունական :
    Ինչն ՞է ստիպում մեզ «Մյուռոն» բառը ներկայացնել որպես հունական
    Վանական ջան, խորհուրդ կտամ նայել Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատոր Գ, Երևան, 1977, էջ 326:

  12. #27
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանական ջան, խորհուրդ կտամ նայել Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատոր Գ, Երևան, 1977, էջ 326:
    Հարգարժան Մոնք , շնորհակալույուն խորհուրդի համար, անպայման կնայեմ , որից հետո կշարունակենք մեր զրույցը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. #28
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մյուռոնօրհնեք

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանական ջան, խորհուրդ կտամ նայել Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատոր Գ, Երևան, 1977, էջ 326:
    Հարգելի Մոնկ այդ տեղեկությունները որոնք հաղորդում է Աճառյանը թերի է , այսօր մենք այդ գիտենք , ես կարծեցի որ ինձ իմ հիշողությունը դավաճանել է և ես հնարավոր է որ , ինչ որ բան բաց եմ թողել: »Մյուռոնօրհնեք»-ի բացատրության հետ կապված , ի ուրախություն ինձ, ես ոչինչ չեմ մոռացել
    Հարգելի Մոնկը հավանաբար գիտի, որ կրոնական հիմնական տերմինները ըստ համընդհանուր կարծիքի կամ հունական են կամ արամեական ծայրահեղ դեպքում հեբրայական, սա մեծագույն անհեթեթություն է:
    Աճառյանը առանց որևէ հիմքային վերլուծության բերում է օրինակաը և չի ներկայացնում իր կարծիքը :
    Հունական աղբյուրները բառի ծագման և նրա պատկանելիության վերաբերյալ ոչինչ չեն ասում:Նրանց համար այդ բառը օգտագործվում է Հունաստանում այն Հունականացվ ած է և ոչ ավեինլ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •